Google-ի հիմնադիրները կվաճառեն $5,5մլրդ-ի բաժնետոմսեր
Google ընկերության երկու հիմնադիրները` Լարրի Փեյջը և Սերգեյ Բրինը (Larry Page, Sergey Brinn) պլանավորում են համատեղ վաճառել ընկերության` իրենց պատկանող բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը կկազմի մոտ $5,5 միլիարդ: Ս.թ. հունվարի 22-ի բորսաների փակման արդյունքներով, մեկ բաժնետոմսի արժեքն էր $550,01: Բաժնետոմսերը նախատեսվում է վաճառել 5 տարվա ընթացքում` սկսած առաջին բաժնետոմսի վաճառքի օրվանից:
2004-ից ի վեր, երբ ընկերությունը մուտք գործեց բաժնետոմսերի բորսա, Google-ն ուներ երկու տեսակի բաժնետոմսեր` Class A և Class B. A կարգի մեկ բաժնետոմս ուներ մեկ ձայն, այն դեպքում, երբ B Կարգի մեկ բաժնետոմսին տրվում էր 10 ձայնի հնարավորություն:
Նշենք, որ Փեյջն ու Բրինը տնօրինում են երկրորդ տիպի բաժնետոմսերը: Ներկա դրությամբ նրանց է պատկանում 57,7 մլն B կարգի բաժնետոմսեր` 59% ձայներով: Վերը նշված գործառույթների իրականացումից հետո, հիմնադիրների տրամադրության տակ կմնան 48% ձայները:
Google ընկերության կառավարման հիմքում ընկած է եռապետությունը` Փեյջը, Բրինը և գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը (Eric Schmidt): Վերջինիս են պատկանում ընկերության բաժնետոմսերի 9,5% ձայները:
Ըստ ներքին պայմանավորվածության, գլխավոր եռյակը մտադիր է միասին աշխատել դեռ առաջիկա 20 տարիների ընթացքում և չնայած վերը նշված գործարքների իրականացմանը, գլխավոր մասնաբաժինը մնում է Փեյջի և Բրինի տրամադրության տակ:
iReport.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Google, Google stocks, Larry Page, Sergey Brinn, բաժնետոմսեր








Իսկ ոնց կարելի ա գնել էտ բաժնետոմսերը
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!