IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ը պատերազմ է հայտարարում Չինաստանին!

on Wednesday, 13 January 2010Մեկնաբանություններ չկան



Google China warGoogle ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ կարող է ընդհանրապես հեռանալ Չինաստանից, մի երկրից, որը հանդիսանում է աշխարհում ամենամեծ լսարանն ունեցողը ինտերնետային շուկայում: Ընկերությունը հայտարարել է, որ կարող է առհասարակ փակել բոլոր իր ծառայություններն ու գրասենյակները Չինաստանում և հեռանալ այնտեղից:

Այսպիսի հայտարարությամբ Google-Ի ներկայացուցիչներն հանդես եկան այն բանից հետո, երբ հակերները հարձակվեցին GMail էլեկտրոնային փոստային ծառայության սերվերների վրա` Չինաստանում խոսքի ազատության համար պայքարող օգտվողների հաշվեհամարներ մուտք գործելու համար:

Reuters-ի տեղեկություններով, մոտ 20 ընկերություններ ենթարկվել են նմանատիպ հարձակումների վերջին օրերի ընթացքում:

Ինտերնետային գիգանտի և Չնաստանի միջև խնդիրներն առաջ եկան Չինաստանում ինտերնետային ցենզուրայի և գրաքննության ուժեղ ճնշումների պատճառով: Մեկ անգամ չէ պատահել, որ կառավարական ուժեղ ճնշումների հետևանքով Google-ը ստիպված է եղել բլոկավորել դեպի այն կայքերն ու ռեսուրսները, որոնք ընդդիմանում էին Չինաստանին, կամ պայքարում խոսքի աատության կամ Տիբեթի ազատագրության համար: Այդպիսով էլ մեկ անգամ չէ, որ Google-ն արժանացել է քննադատությունների` իր կողմից թափահարվող` Don’t be evil կարգախոսին դեմ գնալու համար:

վերջին շրջանում Google-ն, ինդդիմանալով ճնշումներին հրաժարվեց ենթարկվել չինական կառավարական ցենզուրային` չբլոկավորելով այդ երկրում ոչ մի որոնողական արդյունք, որն էլ իր հերթին առաջացրեց Չինաստանի իշխանությունների վրդովմունքը:

Ներկա պահին Google-ը փորձում է գտնել հակերային հարձակման օջախները և վերականգնում իր կողմից կրած վնասները:

iReport.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,338

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>