Եվրոպան` ձյան և ցրտի տիրապետության տակ
Եվրոպական մի շարք երկրներում շարունակվում է ձմռան հարձակումը: Շվեյցարիայում Ալպերում յոթ զբոսաշրջիկներ և մեկ փրկարար բժիշկ են մահացել ձյան հոսքի պատճառով: Մարդկանց արդեն մի քանի օր էին փնտրում, սակայն հայտնաբերեցին շատ ուշ: Եվս 6 հոգու հաջողվել էր փրկել մի քանի օր առաջ:
Շարունակվում է ձնաբուքը նաև Մեծ Բրիտանիայում: Այստեղ ջերմաչափի սանդղակը իջել է մինչ -15 աստիճան, որը, մեղմ ասած, տարօրինակ է այս տեղանքի համար:
Ամբողջ երկրում փակված են դպրոցները, օդանավակայաններն աշխատում են ընդհատումներով: Երկաթգիծը հնարավոր չէ շահագործել, քանի որ ռելսերը պատված են սառույցով, ճանապարհներին մարդիկ թողնում են մեքենաները: Բազմաթիվ մեքենաներ բառացի թաղված են ձյան մեջ: Օդերևութաբանները սակայն, մոտակա օրերին եղանակի փոփոխություն չեն կանխատեսում:
Իսկ մեզ մոտ` Հայաստանում, մասնավորապես Երևանում դեռ շարունակվում է արևային տաքուկ ձմեռային եղանակը
Աղբյուրը` Russia24
Հոդվածի գրանշումներ (tags)` Europe, snowflakes, Եվրոպա, ձնաբուք| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,358











Գերմանիայում մոտ 2 շաբաթ առաջ փակել էին Դյուսելդորֆի օդանավակայանը: Նոր Տարուն էլի ձյուն եկավ: Մայրուղիները համարյա անանցանելի էին. 50 կմ/ժ-ից ավելի արագ անհնար էր քշել: Բայց մարդկային դիմացկունության առումով էնքան էլ դաժան ձմեռ չի, ուղղակի եվրոպացիներին սպանում է իրենց խիտ տրաֆիկը` և’ մեքենաների, և’ ինքնաթիռների: Իսկ էնպես… -21 եմ լսել ամենացուրտը. իսկ դա եղել է ընդամենը մի գիշեր.. իսկ ցերեկները միջինը -1-ից -10 ա (նայած քաղաք): Հայերիս համար տանելի, նույնիսկ` հաճելի ձմեռ ա:
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.