Բրենդի ստեղծում և կառավարում
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/, SPMS ընկերության օժանդակությամբ, կազմակերպում է ‹‹Բրենդի ստեղծում և կառավարում›› դասընթացը, որի նպատակն է զարգացնել ընկերությունների կարողությունները տվյալ ոլորտում: Դասընթացը տեղի կունենա վաղը` հունվարի 23-ին, ժամը 10:00-ին Էրեբունի Պլազա հյուրանոցում: Լեզուն հայերեն/ռուսերեն/անգլերենն է:
‹‹Բրենդի ստեղծում և կառավարում›› դասընթացը կօգնի հասկանալ, թե ինչ է բրենդը, ինչպես այն ստեղծել, կներկայացնի բրենդի դիրքավորում շուկայում, ինքնությունը, ատրիբուտները, հավատարմություն և բրենդի կառավարումը: Այսինքն դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան պատասխաններ ստանալ հետևյալ հարցերին`որոնք են բրենդի պատկերի հիմնական բաղադրիչները/ատրիբուտները, ինչպես են բրենդի ատրիբուտները կապված սպառողի ակնկալիքների հետ (Ինչպես է բրենդի պատկերը ազդում սպառողի վարվելակերպի վրա), արդյոք հնարավոր է բարելավել պատկերը կամ ստեղծել նոր պատկեր, արդյոք բրենդի ատրիբուտները դիտարկվում են, թե ոչ, ինչքանով է արդյունավետ պատկերի հասցեատերին հասցնելու մեթոդը, որն է բրենդի պատկերը ժամանակին կառուցելու հմտությունը և այլն:
Դասընթացին մասնակցում են արտասահմանյան, հայկական ընկերություններ, այդ տվում սկսնակ և մարզային ՏՀՏ ընկերություններ:
Ավելացնենք, որ դասընթացի գործընկերն է REM գովազդային գործակալությունը:
Հոդվածի գրանշումներ (tags)` brand creation, business seminar, Marketing, բիզնես սեմինար, բրենդի ստեղծում, մարքետինգ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!