IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

ArmRobotics եզրափակիչ մրցույթ




ArmRoboticsԻնֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում «Ական փնտրող ռոբոտ» և «Ռոբոտների համակարգչային սիմուլյացիա» մրցույթների եզրափակիչ փուլերը նախատեսում է անցկացնել 2010թ.-ի մայիսի 8-ին և 9-ին Շուշի քաղաքում: Մրցույթների եզրափակիչ փուլերը տեղափոխվել են 2010թ.` հաշվի առնելով մրցույթների մասնակիցների շրջանակը ընդլայնելու, մասնավորապես սփյուռքահայ թիմերի մասնակցությունը ապահովելու անհրաժեշտությունը:

Վերը նշված մրցույթները նվիրված են Շուշիի ազատագրման և Հայրենական պատերազմի տարելիցներին: Մրցույթներին արդեն իսկ գրանցվել է 20 թիմ:
Հաշվի առնելով վերոհիշյալը` ԻՏՁՄ-ն 2009թ.-ի դեկտեմբերի 21-ից մինչև 2010թ.-ի հունվարի 31-ը հայտարարում է մրցույթներին գրանցվելու լրացուցիչ ժամկետ: Նախկինում գրանցված թիմերի գրանցումը մնում է ուժի մեջ: Մրցույթներին գրանցվելու համար անհրաժեշտ է հայտ լրացնել http://digitec.am/armrobotics.php կայք էջում կամ նամակ ուղարկել armrobotics@uite.org հասցեին հայտի ձևը ստանալու համար:

Մասնակիցները կարող են օգտվել «Հուրնեթ» ընկերության կողմից անվճար տրամադրած մասերից:

Նկարագրություն

Ական փնտրող ռոբոտ մրցույթ

ArmRobotics robots contestԱյս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափեր /չափերը 30×30սմ, քաշը 10 կգ/: Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:

Համակարգչային սիմուլյացիա մրցույթ

Համակարգչային սիմուլյացիան իրենից ներկայացնում է վիրտուալ ռոբոտների մրցույթ: Մասնակիցները պետք է ծրագրավորեն վիրտուալ ռոբոտների թիմ, որը պետք է խաղա վիրտուալ ֆուտբոլ: Ռոբոտների ծրագիրը կարող է գրված լինել ծրագրավորման ցանկացած լեզվով` Լինուքս օպերացիոն համակարգում: Հաղթող կճանաչվի այն թիմը, ում գրած ծրագիրը կլինի ավելի ճիշտ և ռոբոտների թիմը կհաղթի հակառակորդ թիմին:

UITE

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,142

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>