ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. “Google Armenian Genocide Logo” վաղեմի խմբի աննորմալ ադմինների մասին
Օրիգինալ հոդվածը Facebook-ում. Հեղինակ` Մարիաննա Վարդանյան:
2010-ը դեռ հունի մեջ չմտած՝ ականատես եղա հերթական աննորմալությանը, որը թերևս այդքան ցավալի ու վրդովվեցնող՝ չլիներ, եթե չվերաբերվեր մի այնպիսի թեմայի, որի համար բոլորս ենք հոգում: Խոսքս “Google Armenian Genocide Logo! 1.5 Million Users Needed!” համեմատաբար նոր խմբի մասին է, որը կարճ ժամանակամիջոցում մեծ թվով անդամներ հավաքեց (ներկա դրությամբ՝ 16,215 members): Խմբի լինկն այստեղ. Facebook
Նախագծի գաղափարն ինքնին համարձակ էր և կարող էր պսակվել հաջողությամբ (մի կողմ դնենք դրա շուրջ հակասական և կասկածամիտ մոտեցումները): Բայց կատարումը…
Խումբ մտնելուս պահից ևեթ՝ ինձ դուր չեկավ խմբի Description բաժինը, որը սկսվում էր “Genocide is bad” ի միջիայլոց նետված արտահայտությամբ: Հետո՝ մեկ-երկու պարբերություն՝ վերահաստատող, որ ցեղասպանությունն իրոք վատ բան է, և վերջում՝ մի քանի տող՝ խմբի բուն առաքելության մասին: Չնայած այս կասկածելի և խիստ անմասնագիտական մոտեցմանը՝ ես էլ միացա խմբին՝ ընդհանուր առմամբ հավանելով գաղափարը:
Բայց արի ու տես, որ խմբի ադմինները այդպես էլ չկարողացան կողմնորոշվել խմի անվան հարցում, ու մենք ականատես էինք լինում խմբի անվան օրինակ այսպիսի մետամորֆոզների. “Google MUST change its logo on April 24′,
“Google should change its logo in honour of Armenian Genocide victims”,
“Google Armenian Genocide logo”, “(…) 1.5 Million Users Needed!”
Սկզբում մարդիկ դժգոհեցին, ադմինները կարծես թե պատասխանեցին, որոշ ժամանակ անցավ ու թվաց, թե կրքերը հանդարտվել են՝ անվան շուրջ (Ի դեպ, կարծես թե անվանը զուգահեռ փոփոխվեց նաև խմբի լոգոն): Բայց ուր էր թե հանդարտվեին…
Երեկ ինձ ցնցեց խմբի ադմինների, մեղմ ասած, ցինիզմը, երբ ստացածս նոթիֆիքեյշնում ասված էր.
“Andy Ketsoyan changed the name of the group “Google Armenian Genocide Logo! 1.5 Million Users Needed!” to “Andy Ketsoyan”.23:27
Ես բնականաբար արձագանքեցի՝ խմբի պատին գրելով “I just got a notification saying (…). SORRY, BUT YOUR ADMIN SUCKS! WHAT DOES THIS MEAN??”Հաշված վայրկյանների ընթանքում խմբի ուրիշ անդամներից լայքեր ստացա, կարծում եմ՝ բոլորն էլ կբողոքեին.. եթե հնարավորություն ունենային. խմբի ադմիններն չափը վերջնականապես անցան՝ ջնջելով իմ գրածը:
Իսկ այդ ընթացքում.
“Andy Ketsoyan changed the name of the group “Google Armenian Genocide Logo! 1.5 Million Users Needed!” to “Google Armenian Genocide Logo”.23:30
“Andy Ketsoyan changed the name of the group “Andy Ketsoyan” to “Google Armenian Genocide Logo! 1.5 Million Users Needed!”.
Ես նամակ գրեցի այդ Andy Ketsoyan կոչեցյալին՝ բացատրություն պահանջելով: Մի քանի րոպե անց որպես պատասխան ստացա մի զարմացական “what?”: Մտածեցի, որ մարդ ես, կարող է հանկարծ տեղեկատվական պատերազմի մեր մշտական և «սիրելի» հակառակորդների ձեռքի գործը լինի ու բավական հանգիստ տոնով խնդրեցի նրան նայել, թե ինչ է կատարվում խմբում, իսկ եթե անգլերենով չի կարողանում գրել, թող հայերենով բացատրվի, հարցրի՝ արդյոք հայ է (պատասխանի ակնկալիք չունեի այս հացին): նամակում ստացա ինչ-որ կցկտուր պատասխան.
“was this neccasary?”, “my point is there is no logic behind your message.”
Ես մի լավ պատասխանեցի), ասեց
“who cares? i dont care about what you have to say at 1 in the morning”
ասեցի “It’s 1 am for me, too. But I see your attitude already…. Go to sleep….. maybe it might help you…” ասեց “likewise”.
Այսքանով ավարտվեցին երեկվա «արկածներս»:
Այսօր ստացա ևս եկու նոթիֆիքեյշն.
“Greg Aivazian changed the name of the group “Google Armenian Genocide Logo” to “ANDY KETOSYAN ROCKS, My Socks!”. 6:54
“Greg Aivazian changed the name of the group “ANDY KETOSYAN ROCKS, My Socks!” to “I Have 4 People in My Wolf-Pack… “. about an hour ago
“I Have 4 People in My Wolf-Pack… “. այս դրությամբ ահա այսպիսին է այն խմբի անվանումը, որին շուրջ հավաքվեցին հազարավոր հայեր՝ աշխարհի տարբեր անկյուններից: Խայտառակությունը շատ թեթև բան է՝ նկարագրելու համար եղածի լրջությունը: Փաստորեն ամեն հիմար կարող է նման խաղեր-ու-օյիններ խաղալ՝ շահարկելով հայոց Մեծ Եղեռնը..
Ի դեպ խմբի պատն արդեն փակ է և թերևս մեզ մնա Report անել այս խումն էլ, ես կասեի՝ դրա ադմիններին էլ..
Հ.Գ. Գոյություն ունի նմանատիպ բովանդակությամբ մեկ այլ խումբ.
Google should change its logo in honor of the Armenian Genocide victims http://www.facebook.com/editnote.php?note_id=230943771875&draft#/group.php?gid=130981301125&ref=ts (16,080 members) Ճիշտ ասած այս մեկի Descriptionն էլ մի բան չի, բայց սա արդեն ուրիշ խոսակցություն է…
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 5,366


