IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » IT & ինտերնետ

Twitter-ը, Չինացիները և արաբները

chine-twitterԴեկտեմբերի 22-ին գործարկվեց չինական միկրոբլոգային համակարգը, որն աշխատեց ընդհամենը մի քանի ժամ: Հենց հաջորդ օրն արդեն այցելուները կայքում դատարկ սպիտակ էջից բացի, ոչինչ չտեսան:

Անհայտ հաքերն այնքան բացվող(popup) պատուհաններ էր ներբեռնել կայքում, որ չինական կոմունիստական կուսակցությանը պատկանող “Ժենմին Ժիբաո” թերթի խմբագրությունը, որն էլ հենց պատրաստել և վերահսկում էր միկրոբլոգային համակարգը, ստիպված էին դադարեցնել կայքի աշխատանքը:

Ամենայն հավանականությամբ հաքերի այս քայլերն ուղղված էին ընդդեմ “Չինական մեծ ֆայրվոլ”-ին. Ինչպես հայտնի է, Չինաստանի ինտերնետ օգտվողների համար արգելափակված են Facebook, Twitter և Youtube կայքերը:

“Ժենմին Ժիբաո”-ի պորտալի պատասխանատուները նշել են, որ միկրոբլոգային համակարգը դեռևս տեստավորման փուլում էր, և դրա պաշտոնական գործարկման մասին պետք է տեղեկացնեին որոշ ժամանակ հետո…

twitterdmsԴե իսկ, ինչ վերաբերում է հանրահայտ Twitter-ին, դեկտեմբերի 18-ին DNS-հարձակման պատճառով մոտավորապես 2 ժամով չէր աշխատում այս համակարգի սերվերը: Ի սկզբանե, բոլոր այցելուները կարծում էին, թե սերվերը լրիվ վերահսկվում է “Իրանական կիբերների բանակ” կոչվող միության կիբերտեռորիստների կողմից: Հետագայում արդեն պարզվեց, որ պարզապես փոփոխվել էին Twitter-ի սերվերի DNS գրառումները, և կայքի այցելուներն ընդամենը վերահասցեավորվում էին դեպի այլ կայք:

Այս փաստի առթիվ, Twitter-ի պաշտոնական բլոգը գրել է. “Ինչպես արդեն նշել ենք վերջերս, որոշ ժամանակով սերվերի DNS-ները փոփոխված էին, բայց կայքի ծրագրային համակարգն աշխատում էր: Որոշները երևի նկատել են, որ twitter.com կայք այելելիս, վերահասցեավորվում էին դեպի այլ կայք: Ավելի մանրամասն կտեղեկացնենք, խնդրի հետազոտություններից հետո”:

Մանրամասն տեղեկություններ կարող եք կարդալ այստեղից:

Հատկանշական է նաև այն, որ twitter-ը միակ համակարգը չէր, որը ենթարկվել էր նախկինում անհայտ “Իրանական կիբերների բանակ”-ի կողմից: Նույն ժամանակաշրջանում նաև շատ այլ  կայքեր, որոնք սակայն այդքան մասսայականություն չէին վայելում ինտերնետից օգտվողների շրջանում:

Վարդան Գրիգորյան / iReport.am / blog.grigoryan.biz

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>