IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Երևանյան, Օրվա լուսանկարը

Թուրք լրագրողները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը




TsitsernakaberdԵրեւան այցելած թուրք լրագրողները դեկտեմբերի 19-ի առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, եւ ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ապա նրանք այցելել են Ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են թանգարանի ստեղծման պատմությանը, նպատակներին ու ծրագրերին: Ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ լրագրողներին հետաքրքրել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր, նաեւ հայկական կողմի մասնակցությունը՝ ստեղծվելիք հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովին:

Դեմոյանը հայտնել է, որ խնդիր չի տեսնում ցանկացած ձեւաչափով ազատ արտահայտվելու մեջ, բայց սկզբունքային դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության փաստի քննարկման անթույլատրելիության մասին: Նա ընգծել է, որ Հայաստանում ավելի ազատ են արտահայտում իրենց դիրքորոշումները, մինչդեռ Թուրքիայի ներկայացուցիչները՝ 301 հոդվածի սպառնալիքի տակ չեն կարողանում ազատ արտահայտվել:

Դեմոյանը նշել է նաեւ, որ 2008թ. սեպտեմբերից ավելացել են Ցեղասպանության թանգարանի վիրտուալ եւ իրական այցելուները: Նրա խոսքով, օրական կայք են այցելում մոտ 200 հոգի, ընդ որում առաջին տեղում ԱՄՆ-ն է, 2-րդում՝ Թուրքիան: Մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան են այցելել Թուրքիայի 3 հազար ներկայացուցիչներ:

Աղբյուրը` NEWS.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,828

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>