Ընդդեմ իսլամի՞, թե հանուն արդարության…
Շվեյցարիայում ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել սահմանադրական օրինագիծը, որն արգելում է մզկիթների մինարեթների կառուցումը երկրում, հաղորդում է AP գործակալությունը։
Կիրակի Շվեյցարիայում տեղի ունեցած անսպասելի հանրաքվեն արդեն, սակայն, հասցրել է արժանանալ Շվեյցարիայի և այլ երկրների մահմեդական համայնքների քննադատությանը։ Նրանք որակել են այս քայլը որպես կողմնակալ և հակաիսլամական քվեարկություն։
Ավստրիայում «Իսլամական դավանանք» կազմակերպության ներկայացուցիչ Օմար Ալ-Րավին, հայտնելով իր մեծ ու խորը հիասթափությունը Շվեյցարիայի հանրաքվեի վերաբերյալ, նշել է, որ նման քայլով «շվեյցարացիները, փաստորեն, հստակ ահազանգեցին կրոնական փոքրամասնությունների, կրոնի և մարդու իրավունքների ոչ ազատ լինելու մասին»։
Նշենք, որ մինարեթների կառուցման դեմ հանրաքվեին հաջորդել է ավելի քան 300-հոգանոց բողոքի ցույց երկրի խորհրդարանի շենքի առջև։ Ցուցարարները թափահարում էին «Սա իմ Շվեյցարիան չէ» գրությամբ պաստառներ և խորհրդանշական մոմեր էին վառում մինարեթ հիշեցնող ինքնաշեն մոդելի մոտ։
Անդրադառնալով հանրաքվեին՝ հավելենք, որ այն անցկացվել է Շվեյցարիայի ազգայնամոլական «Ժողովրդական կուսակցության» կողմից, որը որակել է մինարեթները որպես մահմեդական քաղաքական աճող ուժի խորհրդանիշ, ինչը կարող էլ վերածել Շվեյցարիան իսլամական երկրի։ Այս նախաձեռնության օգտին էր քվեարկել մասնակիցների 57,5%-ը։ Նշենք, որ դեմ էին քվեարկել Շվեյցարիայի 26 կանտոններից 4-ը։
7,5 մլն բնակչությամբ Շվեյցարիայում մահմեդականները կազմում են 6%։
Աղբյուրը` ԹԵՐԹ.am
Հոդվածի գրանշումներ (tags)` fair, islam, Switzerland, արդարություն, իսլամ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,068









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.