Սփյուռ. 2009թ. վիճակագրություն
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը, ամփոփելով 2009 թվականի արդյունքները, Ձեզ է ներկայացնում իր 6 տեղեկատվական միջոցների վիճակագրական հաշվետվությունը.
Չնայած ճգնաժամային տարվան՝ «Սփյուռի» վիճակագրական ցուցանիշները 2008-ի համեմատ աճել են.
- «Սփյուռում» ներկայացված կազմակերպությունների քանակն աճել է ավելի քան 10%-ով
- «Սփյուռի» տեղեկատվական միջոցների օգտագործումն ավելացել է 40%-ով
Phone Service
1. 519999 հեռախոսային տեղեկատու ծառայություն
Հեռախոսային տեղեկատուում նեկայացված է 16000 կազմակերպություն: Ծառայությունն օրական սպասարկում է 5000 զանգ (աճը 2008-ի համեմատ՝ 35%):
Որպես հեռախոսային տեղեկատու՝ 519999 ծառայությունն իր ոլորտում բացարձակ առաջատարն է.
Ըստ 2009 թ. մայիսին անցկացված հետազոտության արդյունքների (Մարկետինգի հայկական ասոցիացիայի կողմից), հեռախոսային տեղեկատուներից օգտվողների մոտ 80%-ը դիմում է 519999:
Directories
2. «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագիրք՝ 3 լեզուներով (իր տեսակով միակն է Հայաստանում)
Տեղեկագրքում ներկայացված է 7800 կազմակերպություն:
Տարեկան տպաքանակը՝ 17000 (աճը 2008-ի համեմատ՝ 21%):
3. www.spyur.am եռալեզու տեղեկատվական վեբ-կայք
Կայքում ներկայացված է 6500 կազմակերպություն:
www.spyur.am-ն ունի օրական 3000 այցելու և 18000 դիտված էջ (աճը 2008-ի համեմատ՝ 29%): Կայքի վարկանիշը 7՝ ըստ Google PageRank-ի
Որպես Հայաստանի գործարար տեղեկատվական կայք՝ բացարձակ առաջատարն է այցելությունների քանակով և ինտերնետային որոնողական համակարգերի վարկանիշերով:
4. «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» CD-հրատարակում. CD edition եռալեզու (իր տեսակով միակն է Հայաստանում)
CD հրատարակման մեջ ներկայացված է 7800 կազմակերպություն:
Տարեկան թողարկվում է 10000 սկավառակ (աճը 2008-ի համեմատ՝ 56%): Վերջինս կարելի է բեռնել նաև «Սփյուռի» վեբ-կայքից, ամսական բեռնումների քանակը՝ 400
5. «Հայաստանի Դեղին էջեր» բջջային հրատարակում՝ եռալեզու (իր տեսակով միակն է Հայաստանում) Mobile edition
Կազմակերպությունների տվյալների բազա-ծրագիր՝ նախատեսված բջջային հեռախոսների համար: Ունի որոնման և կազմակերպությանը ուղղակիորեն զանգահարելու հնարավորություն:
Բջջային հրատարակման մեջ ներկայացված է 3000 կազմակերպություն: Այն տարեկան թողարկվում է 10000 օրինակ (ներառված CD-ում): Հասանելի է նաև «Սփյուռի» վեբ-կայքի միջոցով. ամսական բեռնումների քանակը՝ 750
6. “Kompass” համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգ (www.komKompass Logopass.com վեբ-կայք, CD-հրատարակումներ)
«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը “Kompass”-ի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:
www.kompass.com-ում գրանցվել է Հայաստանի կազմակերպությունների օրական 2000 դիտված էջ (աճը 2008-ի համեմատ՝ 8%):
Այսպիսով, չնայած ճգնաժամային տարվան, «Սփյուռին» հաջողվել է՝
- կատարելագործել տեղեկատվական միջոցները
- մեծացնել առկա հզորությունները (վիճակագրական տվյալների շեշտակի աճ)
- ստեղծել նոր տեղեկատվական միջոց (բջջային հրատարակում)
Ամփոփելով վերոնշյալ վիճակագրական տվյալները՝ վստահաբար հայտնում ենք, որ 2009-ին «Սփյուռը» ապահովել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպությունների մշտական հասանելիությունը Հայաստանում և արտերկրում:
2010-ին «Սփյուռը» նախատեսում է՝
- հիմնովին վերափոխել www.spyur.am վեբ-կայքը, որպեսզի այն դառնա առավել հարմարավետ
- ստեղծել հնարավորություն www.spyur.am վեբ-կայքում դիտել կազմակերպությունների հասցեները Google Map քարտեզի վրա
- բարելավել հեռախոսային ծառայության հասանելիությունը և դարձնել այն շուրջօրյա
Գրանցված լինելով մեր տեղեկատվական համակարգում՝ յուրաքանչյուր կազմակերպություն կատարում է արդյունավետ ներդրում իր բիզնեսի զարգացման գործում:
Հարգանքով՝
Լուսինե Պառավյան
«ՍՓՅՈՒՌ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ
Հեռ.՝ (10)562635
Ֆաքս՝ (10)545492
Հասցե՝ Փ. Բուզանդի փող. 1/3, 7-րդ հարկ,
0010, Երևան,
Էլ. փոստ՝ pr@spyur.am
Վեբ-կայք՝ www.spyur.am









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!