IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Ազատ գրառումներ

Երկար օրվա միջով…

on Thursday, 10 December 2009Մեկնաբանություններ չկան


Աննախադեպ իրադարձություններով ու անսպասելի գլխացավանքներով լեցուն օր ստացվեց երեկ` դեկտեմբերի 9-ին…

Սկսեմ նրանից, որ նախորդ ամիս antirussia.org վերնագրով ստացել էի SMS-հաղորդագրություն, որը կոչ էր անում այն ուղարկել բոլոր իմ ընկերներին (չէ մի չէ..): Նույն օրը նաև ստացա էլեկտրոնային նամակ (սփամ) մեր կայքերից մեկի էլ. փոստի հասցեին, որտեղ նույնն էր` ավելի մեծ բովանդակությամբ ու մի քանի լեզվով:

հենց նույն օրը այստեղ` իմ բլոգում մի փոքր նյութ տեղադրեցի “Հերթական պառակտիչ շարժումը Հայաստանում” վերնագրով, որտեղ նշեցի, թե ինչքան անիմաստ ու  զզվելի դեպքեր ասես չես հանդիպի մեզ մոտ: Իմ կարծիքով այդ այսպես կոչված “շարժումը” պետք է որ կամ վրացական կամ էլ ադրբեջանական ծագում ունենային…

ինչևէ, այդ նույն օրը նամակ գրեցի ՎիվաՍել-ի էլ. փոստին (քանի որ հաղորդագրությունը եկել էր իմ ՎիվաՍել-ի համարին), որտեղ տեղեկացնում էի, որ իմ բջջ. հեռախոսի համարին այսինչ հաղորդագրությունն է եկել: Այդ նույն ժամանակ բլոգումս գրված նյութը հրապարակեցի ֆեյսբուքում` նորից նշելով, որ Հայաստանում ինչ-որ պառակտիչ հերթական շարժում է ուրվագծվում…

Հրապարակմանս առաջինը արձագանքեցին ընկերներս, որոնցից մեկը ցանկություն հայտնեց նաև այս “շարժման” մասին տեղյակ պահել ՌԴ նախագահին` իր անձնական բլոգի միջոցով: Ես դեմ չէի. եթե Հայաստանում հակառուսական ուժերը փորձում են ինչ-որ գործունեություն ծավալել, ապա ինչու Ռուսաստանն ինքը իր դաշնակից երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղյակ չլինի…

Այնուհետև հրապարակմանս արձագանքեցին IWPR (institute for war & peace reporting) աշխատակիցները, որոնք ցանկություն հայտնեցին ինձնից հարցազրույց վերցնել այս թեմայով: Ես դեմ չէի և համաձայնվեցի…
և ահա, այստեղից էլ սկսվեց…
Զանգում են ինձ IWPR-ից (ճիշտ ասած` չեմ հիշում, թե ով) և տալիս մի քանի հարցեր, որոնց ես պատասխանում եմ. հարցերի թվում են լինում` ինչ կարծիքի եք այդ շարժման մասին, երբ ստացաք հաղորդագրություն, որտեղ ստացաք, ինչ քայլեր եք արել և մի քանի նմանատիպ հարցեր: Շատ թե քիչ պատասխանեցի բոլոր հարցերին:

Եվ ահա, երկու օր առաջ IWPR-ը հրապարակեց իր հոդվածը, որը նվիրված էր այսպես կոչված “antirussia” շարժմանը. IWPR-ից ստացա հայերեն հոդվածը, որը տեղարդեցի մեր թիմի կողմից ղեկավարվող iReport.am կայքում: հաջորդ օրը (երեկ` դեկտեմբերի 9-ին), առանց այն էլ վատ սկսված օրը լցվեց խառը իրադարձություններով: Բանից պարզվում էր, որ տվյալ հոդվածի հայերեն և օրիգինալ` անգլերեն տարբերակներով կային մի քանի տարբերություններ, որտեղ օրինակ, իմ խոսքը մեջբերելիս հստակ երևում էր տարբերությունը: Ես այդ մասին իմացա միայն ՎիվաՍել-ի աշխատակցի զանգից հետո, որն ինձ գտել էր հոդվածում նշված վարդան Պապիկյան` որպես հարցազրույց տվող անձի միջոցով, որտեղ այդ նույն Վարդան Պապիկյանը, այսինքն` ես, ասում էի, իբր` «ես ստացա SMS-հաղորդագրություն իմ բջջային օպերատորից»… նշեմ, որ այսպես ձևակերպված էր անգլերեն տարբերակում, իսկ հայերեն տարբերակում չկար այդպիսի բան, որը ես տեղադրել էի նաև iReport.am կայքում:

Այո, կարդալով iwpr.net կայքում անգլերեն հոդվածը` ես հասկացա, որ ես «ասել եմ» այնպիսի բան, որը երբեք չէի կարող ասել… Ինչպես կարող եմ ասել, որ հաղորդագրությունը եկել է իմ բջջային օպերատորից, երբ ես ինքս լավ տեղյակ եմ, թե այս դարում ինչ միջոցներով կարելի է ուղարկել մասսայական հաղորդագրություններ. դրանց համար կան բազմաթիվ ինտերնետային սերվիսներ, որոնք անանուն թույլ են տալիս ուղարկել հաղորդագրություններ, որտեղ հարկավոր չէ թողնել հետադարձ հասցե կամ հեռախոսահամար:

Մի խոսքով, անտեղի քաշքշուկներ ստացվեցին, օրը անցավ բավականին լարված, ընդհուպ մինչև այն, որ ես ստիպված եղա iReport.am-ում տեղադրված հոդվածի տակ հերքել տվյալ հոդվածի անգլերեն տարբերակում նշված “After that I received a text message from my mobile operator with a request that I forward a message with the address of the anti-Russian site to my friends.” պարբերության մեջ իմ կողմից “արված” մեջբերումը և նշել, որ ես այսպիսի պատասխան չեմ տվել լրագրողի հարցին, այլ ասել եմ, որ ուղղակի ստացա SMS-հաղորդագրություն իմ բջջ. հեռախոսին, և հետո պատասխանելով` «որ օպերատորից եք օգտվում հարցին»` ՎիվաՍել…

Դե ով կարող էր մտածել, որ լրագրողը կարող է ենթադրություն անել, որ եթե բաժանորդն ասում է, որ SMS-է ստացել իր բջջ. համարին, ապա այդ հաղորդագրությունը եկել է նույն օպերատորից :) )) բայց պարզվում է, որ այդպիսի ենթադրություններ էլ են լինում և դա դեռ ոչինչ. այդ ենթադրությունները կարող են ձևակերպվել որպես քո իսկ կողմից արված խոսքեր….

Չէի ուզենա շատ ծավալվել այս թյուրիմացությունների շարքի շուրջ, միայն կնշեմ, որ երեկ երեկոյան, այնուամենայնիվ, IWPR-ում տեղադրված անգլերեն հոդվածում փոխվեցին իմ խոսքերն այնպես, ինչպես գրված է հայերեն տարբերակում` «Ավելի ուշ բջջային հաղորդագրություն ստացա` հակառուսական կայքի հասցեն ընկերներիս ուղարկելու խնդրանքով»:

Սակայն մեկ փաստ դեռ բաց է մնում այս հոդվածում.
Այնտեղ դեռ նշված է այսպիսի մեկնաբանություն հոդվածի հեղինակի կողմից. «Ռուսական «ՄՏՍ» հեռախոսային օպերատորի դուստր ձեռնարկության`«Վիվասել-ՄՏՍ» ընկերության խոսնակը նշում է, որ այդ հաղորդագրությունները, որոնք իբրեւ թե ուղարկվել են «Վիվասել-ՄՏՍ»-ի կողմից, կարող էր տարածել համացանցից օգտվող յուրաքանչյուր անձ:» (ի դեպ, հոդվածի այս մասում ևս հայերեն և անգլերեն տարբերակներում կան տարբերություններ. A spokesman for Russian-owned VivaCell-MTS, the mobile company through which the text messages were sent, said it had no connection to the agitation and that anyone with internet access could send text messages that appear to come from the provider.):

Կրկին ագնամ խորհուրդ կտայի հոդվածի հեղինակներին, որպեսզի ճիշտ ձևակերպեն իրենց հոդվածում ամեն մի տող, որտեղ կարող են ուղղակի թյուրիմացության մեջ գցել և ընթերցողներին և մեկնաբաններին և ուղղակի հաճախորդներին…

Նշեմ նաև, որ երեկ և հավանաբար նաև այսօր հայկական մի քանի լրատվականներում արդեն տարածվել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պաշտոնական հերքումը, որտեղ նաև նշված են իմ կողմից արված ձևակերպումները սույն հոդվածում իմ խոսքերի վերաբերյալ…

Ահա այսպես, անիմաստ քաշքշուկներ` անցած երկար օրվա միջով…

P.S. այսուհետ ես հարցազրույցներ կտամ միայն հայկական բլոգինգի և սոցիալական մեդիա ոլորտի մասին…

Վարդան Պապիկյան | blog.papikyan.biz

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 2,963

Advertisement & web design solutions in Armenia