IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

Яндекс-ը կարող է հարված ստանալ Mail.ru-ից:

Mail.ru logoMail.ru ռուսական ընկերությունը 2010թ. սկզբից կարող է փոխել իր որոնողական համակարգը` Яндекс-ի համակարգից անցնելով Google-ին: Չնայած այս գործարքի մասին դեռ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա, սակայն այս խոսակցություններն ու բանակցությունները դեռ շուտ էին սկսվել:

Այս գործարքի հետևանքների մասին արդեն սկսել են վերլուծություններ կատարել մասնագետները, հաղորդում է Roem գործակալությունը:  Որոնողական գիգանտը` Google-ը, բացի որոնողական համակարգից, Mail.ru կայքում կտեղադրի նաև իր Google Adsense կոնտեքստային գովազդային համակարգը:

Ռուսական այս երկու հայտնի կազմակերպությունների` Mail.ru-ի և Yandex-ի այսպիսի հարաբերությունները բացատրվում են նրանով, որ Yandex-ը փոստային ծառայություններ մատուցող Mail.ru պորտալում փորձել է տեղադրել բրենդային որոնողական համարարգը, ըստ որի որոնողական արդյունքների հետ միասին միշտ պետք է ցուցադրվեն Yandex-ի մասին ինֆորմացիան, իսկ ահա Google-ը համաձայնվել է Mail.ru կայքում տեղադրել ոչ բրենդային որոնողական համակարգը: Mail.ru-ում և Google-ում այս մասին հրաժարվել են սակայն մեկնաբանել:

Яндекс-ի մամլո ծառայությունում նշել են, որ 2010թ.-ին ավարտվում է որոնողական համակարգի և փոստային ծառայության միջև կնքված պայմանագիրը: Նրանք նաև նշել են, որ Mail.ru-ին առաջարկել են նոր պայմանագիր, որում միայն մեկ փոփոխություն է եղել, այն է` նոր, բրենդային որոնողական համակարգի տեղադրումը:

Ինչպես նշում է Դինա Լիտվինովան (Дина Литвинова), Яндекс-ի մամլո ծառայության ղեկավարը. «Երեք տարի առաջ Mail.ru-ն կենտրոնացած էր հիմնականում կոմունիկացիոն ծառայությունների մատուցման մեջ, և մենք տվեցինք նրանց ոչ բրենդային որոնողական համակարգը (white label search engine)< որպեսզի այն փոքրաթիվ օգտվողները, որոնք որոնման կարիք կունենային Mail.ru պորտալում, այլևս դուրս չգային համակարգից` որոնման համար: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Mail.ru-ն բավականին ինտենսիվորեն առաջխաղացնում է «Поиск@Mail.ru» բրենդը: Մենք պատրաստ ենք մրցակցել ցանկացած որոնողական համակարգեր հետ, սակայն ոչ` ինքներս մեզ հետ:»

Մասնագետները միանշանակ չեն արձագանքել Mail.ru-ի այս որոշմանը:  «Медиамир» ընկերության տնօրեն Միխայիլ Գուրևիչը (Михаил Гуревич) կարծում է, որ Mail.ru-ի` որոնողական ներքին համակարգի փոփոխման հավանական պատճառներից կարող է լինել ֆինանսական գործոնը:

Արդյունքում Mail.ru-ն կմնա իր դիրքերի վրա. որոնողական արդյունքներում գովազդի ցուցադրություններից նախկինում նա կոմիսիոն վարձատրություն էր ստանում Яндекс-ից, իսկ այժմ կստանա Google-ից:

Սակայն, երկարաժամկետ հնարավորությունների մասով, մասնագետներն այնքան էլ ճիշտ չեն համարում Mail.ru-ի որոշումը, համարելով, որ Mail.ru-ն, լինելով ռուսական ինտերնետային գիգանտներից մեկը, պետք է լավ փոխշահավետ հարաբերությունների մեջ մնար հենց ռուսական ընկերությունների հետ:

Միխայիլ Գուրևիչի հաշվարկով, Mail.ru-ի հետ հարաբերությունների խզման դեպքում Яндекс-ի վնասները կարող են կազմել $10մլն տարեկան: «Финам» ընկերության վերլուծաբան Տատյանա Մենկովան (Татьяна Менькова) այդ վնասները գնահատում է տարեկան $18մլն: Նրա կարծիքով, Mail.ru-ն Google-ի հետ աշխատելու դեպքում կստանա տարեկան $5-6մլն եկամուտ, իսկ Яндекс-ի հետ համագործակցելու դեպքում` մի փոքր ավելի քիչ:

mail.ru+google=love???

Այսպիսով, հետևենք համաշարհային և գիգանտ ինտերնետային համակարգերի փոխհարաբերությունների ընթացքին, որոնցից շատ բան կարող է կախված լինել, նույնիսկ մեզ մոտ` Հայաստանում:

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Մեկ կարծիք »

  • lurer.net said:

    Яндекс-ը կարող է հարված ստանալ Mail.ru-ից…

    Mail.ru ռուսական ընկերությունը 2010թ. սկզբից կարող է փոխել իր որոնողական համակարգը` Яндекс-ի համակարգից անցնելով Google-ին: Չնայած այս գործարքի մասին դեռ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա, սակայն այս խոսակցություններն ու բանակցությունները դեռ շուտ …

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>