Հարցազրույց Լուսինե Նալբանդյանի հետ
ՆեոՄեդիա ՄՈԼՈՐԱԿ նախագծի կողմից առաջին բլոգը, որը գործարկվեց 2009թ.-ին, դա Լուսինե Նալբանդյանի անհատական մարքետինգային բլոգն էր` http://blog.nalbandyan.biz հասցեով: 2009թ. մայիսի 30-ին մարքետինգային բլոգում Լուսինեն կատարեց առաջին գրառումը, որը ազդարարեց հայկական մարքետինգային գրառումների պարբերական շարքի մասին:
Այնուհետև, ժամանակի ընթացքում, Լուսինեի բլոգը սկսեց թարմացվել ավելի մեծ էնտուզիազմով և ամեն աշխատանքային օր, որն այսօր դարձել է Լուսինեի բլոգի կարևորագույն գրավականներից մեկը` ամեն օր թարմ, հետաքրքիր գրառում` երբեմն համեմված հումորային նյութերով:
Որոշեցինք մի փոքրիկ հարցազրույց վերցնել Լուսինեից` փորձելով պարզել որոշ հարցեր, կապված Լուսինեի բլոգի, հայկական բլոգոսֆերայի և ինտերնետային կյանքի մասին: Եվ այսպես, ստացանք հետևյալ հետաքրքիր պատասխանները.
Ո՞վ է Լուսինե Նալբանդյանը (դերն ու նշանակությունը :ՃՃ), ի՞նչն է ստիպել վարել բլոգ:
Որ իմանայի… )) Լավ, ասեմ, շատ հակասական մարդ, որը շատ է սիրում իր ընկերներին, ընտանիքը, մասնագիտությունը, ձեռքի հետ` խոհանոց, ձկնորսություն, երբեմն` նվագել, պաշտում է կյանքը… Դե, որքանով ես եմ նրան ճանաչում, նա հենց այսպիսին է
Ինչպե՞ս ես քեզ զգում հայկական բլոգոսֆերայում:
Չգիտեմ: Արի հարցադրումը փոխենք, որ կարողանամ պատասղանել: Ինչպե՞ս եմ ես ինձ զգում իմ բլոգում: Ինչպես իմ տանը:
Ի՞նչն է քեզ համար ավմենակարևորը քո բլոգում, բլոգային կյանքում…
Թերևս, միակ կարևոր խնդիրը, որ ընթերցողին հետաքրքիր լինի: Շատ մեծ հաճույքով եմ կարդում մեկնաբանությունները և հպարտ եմ, որ իմ ընկերներն ու ընթերցողներն այսքան հետաքրքիր ու ինտելեկտուալ անձիք են:
Ընթերցողներիդ հանդեպ ո՞րքանով ես ուշադիր, և ո՞րն է լավ ընթերցողը “բլոգերի” համար :ՃՃՃ
Բլոգի համար, ավելի շուտ, կոնկրետ իմ բլոգի համար լավ ընթերցող = խելացի ընթերցող, քանի որ blog.nalbandyan.biz-ը վառ արտահայտված մասնագիտական երանգ ունի:
Ինչ նպատակներ է հետապնդում Լ.Ն-ի բլոգը, կա՞ն արդյոք կոմերցիոն կամ այլ առաջարկներ կապված քո բլոգի կամ բլոգոսֆերայի հետ :ՃՃ
Առաջարկներ կան: Շատերը` հետաքրքիր… որոշ մասն արդեն կիրագործվի 2010-ի սկզբում: Հիմնականում վերաբերվում են մարքեթինգային ծառայություններին, մարքեթինգային թրեյնինգներին և այլ բլոգեր վարելուն:
Արդեն 100 գրառում. Ինչպես է իրեն զգում Լուսինե Նալբանդյանը 100-րդ գրառումից հետո :ՃՃ
Հանդարտ և միևնույն ժամանակ` անհանգիստ: Բացում եմ բլոգս, հանդարտ ժպիտով նայում, թերթում… իսկ անհանգիստ եմ, որովհետև երբեմն կարիք ունեմ մեկ օրում մի քանի գրառումներ անել, սակայն աշխատում եմ պահպանել պարբերականությունը:
Խաբեցի, միայն դա չէ, շատ-շատ-շատ-շատ-շատ ուրախ եմ: Նման զգացում լինում է, օրինակ, այն ժամանակ, երբ մագլցում ես ինչ-որ սարի գագաթ, կամ մի էնպիսի ուտեստ ես սարքում, որ արժանի է լավագույն խոհարարի “շերիփին”, կամ, Բեյլիզ էս խմում, կամ, պատահաբար գիսավոր ես նկատում, կամ մի մեծ ձուկ ես բռնում… )))))))
Բացի Լ.Ն-ի բլոգից ուրիշ որտեղ կարելի է կարդալ Լուսինե Նալբանդյանի գրառումներից կամ ստեղծագործություններից :ՃՃ
Համառոտ ցուցակը.
երբեմն լինում եմ TWITTER-ում. http://twitter.com/NLucci
Մշտական բնակություն facebook-ում. http://www.facebook.com/profile.php?ref=name&id=1597944375
Հազվադեպ` executive-ում. http://www.e-xecutive.ru/personal/data/profile.php?backurl=%2F
Սակայն, միևնույնն է, ամենահաճախը (յուրաքանչյուր աշխատանքային օր) գրում եմ իմ սեփական բլոգում. www.blog.nalbandyan.biz: Բոլոր դեպքերում RSS-ը մնում է իրազեկ լինելու ամենակարճ ճանապարհը (http://blog.nalbandyan.biz/?feed=rss2):
Դե մի քիչ էլ խոսա հայկական ինտերնետից, ինչ վիճակում ա էսօր էդ երևույթը, ուր ենք գնում և այլն…
Ուր գնում ենք` լավ ենք անում ))) Այն, որ զարգացում կա` անհերքելի է: Իսկ այն, որ միևնույնն է, փոքր-ինչ հապաղում ենք, բնականոն է, քանի որ նույնն է նկատվում նաև մյուս ոլորտների մեծ մասում (խոսքս ոչ վիրտուալ աշխարհի մասին է):
Ոչի՞նչ, որ շնորհավորեմ Նոր Տարին, չնայած, որ նման հարց չկար: )))
Մաղթում եմ, որ 2010-ին յուրաքանչյուր առավոտ արթնանաք, ու մտածենք. «բայց դե լավնա, էլի, կյանքը, հո զոռով չի», ժպտանք, և սկսենք հերթական հաջողակ օրը: Եկեք երջանիկ լինենք!
—-
Նշեմ, որ Լուսինեն արդեն մի քանի տարվա վաղեմության իմ ընկերն է, և այդ պատճառով հարցերը ձևակերպեցի այս տարբերակներով :ՃՃ Շնորհակալություն Լուսինեին հարցազրույցի համար, ինչպես նաև շնորհակալություն հետաքրքիր, բովանդակալից և յուրահատուկ ոճի բլոգային ռեսուրսի համար…
Եվ վերջում ներկայացնեմ մի քանի վիճակագրական տվյալներ` կապված Լուսինե Նալբանդյանի և նրա մարքետինգային բլոգի հետ.
Եվ այսպես, Լուսինե Նալբանդյանի մարքետինգային բլոգը գործում է 2009թ. մայիսի 30-ից` 7 ամիս, որի ընթացքում կատարվել են արդեն 103 գրառումներ: Բլոգի բազայում այս պահին գրանցված են 875 մեկնաբանություններ և 266 պիտակներ (Tags): Բլոգի օրական այցելությունները միջինը կազմում են 50-60 այցելու, տարբեր օրերի կարող են անցնել 90-ից…
Դեկտեմբեր ամսին բլոգի էջերի դիտումների քանակը եղել է 3265 դիտում` նախորդ նոյեմբեր ամսվա 2862-ի փոխարեն: Որոնողական համակարգերից (հիմնականում` Яндекс և Google) այցելությունները կատարվում են շնորհիվ մարքետինգային մասնագիտական և հումորային արտահայտությունների որոնողական հարցումների (օրինակ` коммерческое предложение образец, , психология цены, новый год сценарии և այլն..): Որոնողական համակարգերից ռուսական Яндекс համակարգի կողմից այս պահի դրությամբ ինդեքսացված են բլոգի 253 էջեր, Google-ի կողմից` 240, Yahoo-ի կողմից` 269: Բլոգի այցելությունների զգալի մասը կատարվում է դիտարկիչում հասցեի հավաքումով: Մեծ թիվ են կազմում նաև այցելությունները Facebook սոցիալական ցանցից և որոնողական համակարգերից:
Հարկավոր եմ համարում նշել նաև, որ արդեն 2009թ. դեկտեմբերի 31-ից սկսած, blog.nalbandyan.biz հասցեում գտնվող մարքետինգային ռեսուրսի PageRank ցուցանիշը կազմում է 4, որի կապակցությամբ ևս շնորհավորում եմ Լուսինե Նալբանդյանին և համոզված եմ, որ սկսած 2010-ի հունվարի 1-ից Լուսինեի բլոգի այցելուների թիվը որոնողական համակարգերից ավելի կշատանան և, ըստ այդմ էլ` կմեծանան նաև միջին վիճակագրականի ցուցանիշները:
Նյութը և հարցազրույցը` Վարդան Պապիկյանի | iReport.am
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 11,729








Shnorhavorum em Luchikin:))))
Malachina:))))
Спасибо, Артак джан!
И тебе, Вардан джан, тоже!
Удачи нам всем!!! Думаю – не помешает
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր