Mozilla Firefox-ն անցավ Internet Explorer-ից…
Առաջին անգամ իր պատմության մեջ Mozilla Firefox 3.5 ինտերնետային դիտարկիչը (browser) վիճակագրական տվյալներով անցավ իր հակառակորդին` Microsoft ընկերության Internet Explorer 7-ին:
Համաձայն StatCounter ռեսուրսի հրապարակած տվյալների` Mozille Firefox-ն այժմ 22%-ով զբաղեցնում է առաջատարի դիրքը դիտարկիչների մրցավազքում: Վերլուծաբանները նշում են, որ իրերի այսպիսի ընթացքը լիովին օրինաչափ է, քանի որ Microsoft ընկերության կողմից Internet Explorer 8-ի թողարկումից հետո շատ օգտվողներ անցան այդ դիտարկիչի օգտագործմանը և Explorer 7-ը սկսեց նահանջել:
Microsoft ծրագրային գիգանտի ամենայան տարածում ունեցող դիտարկիչը օգտվողների շրջանում դեռ մնում է Internet Explorer 7-ը` 21,7% ծավալով:
Internet Explorer 8-ը երկրորդ հորիզոնականում է` 20% օգտագործման ծավալով: ՏՏ մաստագետներն արդեն երկար ժամանակ նշում են, որ Internet Explorer-ների վարկանիշը գնալով ընկնում է օգտվողների շրջանում: Net Applications ընկերության մասնագետների պնդմամբ` այսօր արդեն ինտերնետ օգտվողներից ամեն չորրոդն օգտվում է Mozilla Firefox դիտարկիչներից:
Հոդվածի գրանշումներ (tags)` browser, firefox, internet, internet explorer, Microsoft, mozilla, ինտերնետ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,603









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.