Թե ինչ պատահեց, երբ ռեփերներ EGO-ն ու Max-ը հանդիպեցին միմյանց…
Միանգամից ասեմ` ոչ մի վատ բան, ընդհակառակը նրանք որոշեցին համատեղ ուժերով կազմակերպել մի Rap party, որը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18-ին Օպերա ակումբում: Որի ժամանակ ելույթ կունենա Դոնի Ռոստովից հրավիրված ռեփեր Էգոն: Բայց ամեն ինչ հերթով…
Էգոն, 21, ապրում է Դոնի Ռոստովում, հայրենիք է եկել հենց այդ փարթիին մասնակցելու համար: Նա սկսեց հետաքրքրվել ռեփով դեռ 6 տարի առաջ ու հասկացավ, որ սա այն է, ինչ հարկավոր է իրեն, իսկ Էգո բեմական կեղծանունը նրան ուղեկցում է դեռ մանկուց:
«Ինձ մանկուց այդպես էին ասում, ինչ-որ տեղ նաև համապատասխանում է իմ էությանը, չեմ ասում շատ էգոիստ եմ, բայց կան հարցեր, որոնցում հենց այդպիսին եմ` օրինակ աղջիկների հետ շփվելիս, սիրում եմ , որ իմ ասածով լինի»,- խոստովանեց նա:
Հունվարի 16-ի երեկոն կթեժացնի նաև արդեն մեր հանրությանը հայտնի Բելի Մաքսը (Белый Макс), 26, որի առաջին տեսահոլովակը «Едем в клуб» վերնագրով պտտվում է մեր երաժշտական հեռուստաալիքներով: Մաքսն ասում է, որ իր կեղծանունն էլ բնութագրում է իրեն:
«Ամեն անգամ ելույթ ունենալիս, ես փորձում եմ հանդիսականին հաղորդել մաքսիմում էներգիա, դռայվ ու ադրենալին, այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ ռեփը ինքնին շարժիչ ուժ է»,- համոզված է Մաքսը
Այս տղաները ռեփ են կարդում ռուսերեն ու համոզված են, որ եթե մի բան լավ ես անում ու դա բխում է հոգուց, անպայման կհասնի իր ունկնդրին, անկախ նրանից թե ինչ լեզվով է: Ինչ վերաբերում է տղաների երգերի թեմատիկային, ապա Էգոն ասում է` ինքը Նոր ոճի կողմնակիցն է:
«Ռուսաստանում երիտասարդների մեծամասնությունը հենց ռեփ է լսում, շատերն առանց այս ուղղության, պարզապես, կյանք չունեն ու ես հաշվի եմ առնում դա: Ես ուզում եմ, որ իմ երաժշտությունը սովորեցնի դեռահասներին լավը, ոչ թե նրանց մեջ դաստիարակի գազանի: Իմ տեքստերում չկան հայհոյանքներ ու վիրավորանքներ»,- ասում է Էգոն:
Մաքսը համամիտ է այս կարծիքի հետ, բայց միևնոււյն ժամանակ ասում է, որ ռեփը կյանք է, իսկ կյանքում ամեն ինչ էլ պատահում է, կարևորը փորձես մնալ այնպիսին, ինչպիսին կաս:
«Օրինակ շատերն ասում են, որ եթե ռեփը կամ ռոքը մտնեն շուբիզնես, ապա վաղ թե ուշ պետք է խաղան որոշակի կանոններով, ես այդքան էլ համամիտ չեմ, միշտ էլ հնարավոր է գտնել ոսկե միջինը, եթե կա հնարավորություն ավելի լայն շրջանակների ներկայանալ` ինչու չանել դա: Օրինակ ես անում եմ այն, ինչ իմ ներքինն է ինձ թելադրում, ես չեմ ուզում, ինձ երկրպագեն, թող աստծուն երկրպագեն, ինձ թող լսեն, դա էլ բավական է»,- ասում է Մաքսը;
Ինչ վերաբերում է հունվարի 16-ի համերգ- փարթիին, ապա տղաները խոստացան, որ այն, իսկապես, դիտարժան է լինելու, լի ռեփ երաժշտությանը բնորոշ տարրերով` բրեյք դանս, ռեփ մենամարտեր, և, իհարկե, ռեփ երաժիշտներին բնորոշ մտերմիկ ու թեժ միջավայր:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian Rap, Ego, White Max, Армянский рэп, Белый Макс, Рэп, հայկական ռեփ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,389








i think it will be cool:)
The rap never will die! I respect you guys
Anna, u really like rap?? cool:D
Удачи вам ребята жаль что не смогу прийти я на работе буду. Эго чмоки тебя …
Ego jan qez tenank axpers …
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am