Digitec անիվների վրա
«DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանդես-տոնավաճառը նոր միջոցառում է, որը նախաձեռնել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ/UITE) և Տարածքային կառավարման նախարարությունը` մի շարք Տեղեկատվական և Հաղորդակցական Տեխնոլոգիաների ընկերությունների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության մարզերում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների կիրառումը խթանելու նպատակով:
«DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանցես-տոնավաճառը արտագնա միջոցառում է, որի շրջանակներում մասնակից ընկերությունները կշրջեն Հայաստանի Հանրապետության մարզային 42 քաղաքներում` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական և զվարճանքի բաղադրիչներ:
Նոր միջոցառում նոր հնարավորություններով` ‹‹DigiTec անիվների վրա›› ցուցահանդես-տոնավաճառ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ելնելով հանրապետության ներսում ՏՀՏ ընկերությունների սպառողական շուկաների ընդլայնման անհրաժեշտությունից, հանդես է գալիս նոր միջոցառման կազմակերպման մտահղացմամբ` ‹‹DigiTec անիվների վրա›› արտագնա ցուցահանդես-տոնավաճառով:
Միջոցառման նպատակն է խթանել ՀՀ մարզերում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների /ՏՀՏ/ կիրառումը: Այն ուղղված է նաև մարզերում ՏՀՏ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառման խթանմանը, ՏՀՏ շուկայի ընդլայնմանը, մարզային համայնքների համար ՏՀՏ ապրանքների և ծառայությունների հասանելիության և մատչելիության մեծացմանը, տեղեկատվական հասարակության կայացմանը:
‹‹DigiTec անիվների վրա›› արտագնա ցուցահանցես-տոնավաճառի շրջանակներում մասնակից ընկերությունները կշրջեն Հայաստանի Հանրապետության մարզային 42 քաղաքներում` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական և զվարճանքի բաղադրիչներ:
Ցուցահանցես-տոնավաճառը նախատեսում է ունենալ մոտ 15-25 մասնակից` տարբեր տիպի ՏՀՏ ընկերություններից, որոնց սարքավորուրմները, գովազդային, տեխնիկական և այլ անհրաժեշտ նյութերը հատուկ կահավորված բեռնատարից և մարդատար միկրոավտոբուսից կազմված քարավանով կտեղափոխվեն միջոցառման անցկացման համար նախատեսված վայր: Նախատեսվում է, որ մեկ անգամյա տոնավաճառը կայցելի նույն ուղղության վրա գտնվող 5 բնակավայր:
‹‹DigiTec անիվների վրա›› ցուցահանդես-տոնավաճառը կմեկնարկվի դեկտեմբերի 21-ին և կշարժվի հետևյալ ուղղություններով`
Չարենցավան, 21 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Չարենցավանի մշակույթի տուն
Հրազդան, 22 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոն
Սևան, 23 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Ս. Զաքարյանի անվ. մշակույթի պալատ
Դիլիջան, 24 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Շարամբեյանի անվ. Մշակույթի դպրոց
Իջևան, 25 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Իջևանի տուրիզմի և բիզնեսի տեղեկատվական կենտրոն
Մուտքն ազատ է:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian IT, Digitec, Digitec անիվների վրա, IT Armenia, դիջիտեք
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,980










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.