Մեկնարկվում է ‹‹DigiTec անիվների վրա›› ցուցահանդես-տոնավաճառը
Դեկտեմբերի 21-ին Չարենցավան քաղաքում կմեկնարկվի ‹‹DigiTec անիվների վրա›› ցուցահանդես-տոնավաճառը: Միջոցառման նպատակն է խթանել ՀՀ մարզերում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների /ՏՀՏ/ կիրառումը, ՏՀՏ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառումը, ընդլայնել ՏՀՏ շուկան, մեծացնել ապրանքների և ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը մարզային համայնքների համար, նպաստել տեղեկատվական հասարակության կայացմանը:
Ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցեն ՏՀՏ առաջատար հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց համակարգչային սարքավորումները, ծրագրային լուծումները, հեռահաղորդակցման ապրանքները և այլն: Նրանք կշրջեն մարզային 42 քաղաքներում` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական և զվարճանքի բաղադրիչներ: Նախատեսվում է, որ մեկ անգամյա տոնավաճառը կայցելի նույն ուղղության վրա գտնվող 5 բնակավայր:
‹‹DigiTec անիվների վրա›› ցուցահանդես-տոնավաճառը դեկտեմբերի 21-ից կշարժվի հետևյալ ուղղություններով`
Չարենցավան, 21 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Չարենցավանի մշակույթի տուն
Հրազդան, 22 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոն
Սևան, 23 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Ս. Զաքարյանի անվ. մշակույթի պալատ
Դիլիջան, 24 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Շարամբեյանի անվ. Մշակույթի դպրոց
Իջևան, 25 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Իջևանի տուրիզմի և բիզնեսի տեղեկատվական կենտրոն
Լրագրողների համար`
Եթե ցանկանում եք մասնակցել միջոցառման բացմանը և լուսաբանել այն, հրավիրում ենք ձեզ Տարածքային կառավարման նախարարության շենքի մոտ, որտեղից մեր ավտոմեքենան կհասցնեն ձեզ միջոցառման վայր: Ավտոմեքենան շարժվում է երկուշաբթի օրը` դեկտեմբերի 21-ին` ժամը 11:30-ին:
Հասցե` Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 2:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian IT, Digitec, Digitec անիվների վրա| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,345










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.