Մեկնարկեց «Digitec անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառը
Այսօր Չարենցավանում մեկնարկեց Digitec անիվների վրա ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Կոտայքի մարզպետը, Չարենցավանի քաղաքապետը և այլ պաշտոնյաներ:
Բացմանը ԻՏՁՄ տնօրեն Կարեն վարդանյանը հակիրճ ներկայացրեց այս միջոցառման նպատակն ու սպավելիք արդյունավետությունը, այնհուհետև ողջույնի խոսքով ներկաներից դիմեցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Վերջինս նշեց, որ այս միջոցառումը ևս մեկ անգամ փաստում է պետություն-ձեռնարկատիրություն ամուր համագործակցությունը:
Չարենցավան քաղաքի Մոնթե Ավո Մելքոնյանի մշակույթի տանը տեղի ունեցող «Digitec անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ ներկայացվեցին մի քանի կազմակերպությունների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ, որոնք հնարավոր էին գնել հենց տեղում:
Հաջորդ քաղաքը, որը կհյուրընկալի «Digitec անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառին, Հրազդան քաղաքն է.
Հրազդան, 22 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոն
Սևան, 23 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Ս. Զաքարյանի անվ. մշակույթի պալատ
Դիլիջան, 24 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Շարամբեյանի անվ. Մշակույթի դպրոց
Իջևան, 25 դեկտեմբեր 2009, 13:00-20:00
Իջևանի տուրիզմի և բիզնեսի տեղեկատվական կենտրոն
Ներկայացնում ենք նաև փոքր ֆոտո-ռեպորտաժ.
Նյութը` Վարդան Պապիկյանի: Լուսանկարները` Անի Աբրահամյանի (Sunny)
Հոդվածի գրանշումներ (tags)` Charentsavan, Digitec, Digitec on wheels, Digitec անիվների վրա, Չարենցավան| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,844



















Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.