Ակումբային կյանքը Երևանում…
Մոտավորապես 4 ամիսների ընթացքում DJ2DJ.am կայքի անձնակազմը մասնակցել է ավելի քան 25 ակումբային երեկույթների`տարբեր Երևանյան ակումբներում, ու իմ կարծիքով, կարելի է արդեն որոշակիորեն հետևություններ անել անցած միջոցառումների և, ընդհանրապես, երևանյան ակումբային կյանքի վերաբերյալ:
Գուցե ամառվա թեժ միջոցառումները մենք բաց էինք թողել, քանի որ գործունեություն սկսեցինք Բոբ Սինքլեր-ի համերգից (2009թ. Հուլիսի 29) հետո և առաջին ֆոտոռեպորտաժն այդ համերգից էր: Բայց, իմ կարծիքով, այս ամռանը մի տեսակ պասիվ ակումբային կյանք էր տիրում Երևանում: «Սևանի սեզոնին» նույնիսկ սպասվածից քիչ ակտիվություն կար:
Ինչպես ասում են, ամառն անցավ, մի լավ չտժժացինք
: Ընդհանուր առմամբ միջոցառումներ շատ կային. ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին տարբեր ակումբներում տարբեր թեմատիկ միջոցառումներ էին լինում, բայց դե… Մենք` հայերս, էնպիսին ենք, որ PLAYBOY խորագրով երեկույթը ոչնչով չի տարբերվում ասենք, օրինակ, ուսանողության միջազգային օրվան նվիրված միգոցառումից: Էնպիսի տպավորություն ա, որ բոլոր միջոցառումներին միևնույն դեմքերն են:
Բայց… Էսպիսի մի տենդենց եմ նկատել, արտասահմանյան DJ-ների մասնակցությամբ երեկույթներն անցնում են ավելի ուրախ մթնոլորտում` չնայած այն բանի, որ օրինակ այն երաժշտությունը, որը նվագում էր Andrey Balkonsky-ին, ոչ մի բանով չէր գերազանցում մեր հայ DJ-ների նվագած երաժշտությանը: Այս պարագայում, կարելի է մտածել. “Ինչո՞ւ չենք գնահատում մերոնց”: Սա արդեն իրավիճակի մյուս կարևոր կողմն է, որին այսօր չեմ անդրադառնա:
Մի բան էլ նկատեցինք ամիսների ընթացքում, որ հայ DJ-ները շատ ալարկոտ DJ-ներ են: Երբ փորձում էինք նրանց մասին ինֆորմացիա հավաքել ու նրանցից շատերին խնդրում էինք կենսագրություն ուղարկել մեզ, գրեթե բոլորը պատրաստակամորեն համաձայնվում էին, բայց… կենսագրությունը մնում էր օդում… Հետո որոշներին հիշեցնում էինք, բայց մենք էլ ենք մարդ, երբեմն նույնիսկ ամաչում ենք հիշեցնել: Ժամանակի ընթացքում իհարկե որոշներն ուղարկեցին այդ ինֆորմացիան, բայց շատերը մինչև օրս ուղարկում են… Էստեղ հարց ա առաջանում. “Ինչո՞ւ իրենց չի հետաքրքրում այն փաստը, որ այդ ինֆորմացիայով նրանց կարող է ճանաչել թեկուզ մեկ հոգի ավելի”:
Դե իսկ… DJ vs DJ օնլայն մրացամարտի մասին չեմ խոսում: Ովքեր տեղյակ չեն, ասեմ որ DJ2DJ.am կայքը 4 ամիս առաջ հայտարարել էր օնլայն մրացամարտ DJ vs DJ վերնագրով, որի իմաստը կայանում էր նրանում, որ DJ-ները պետք է ռեմիքս տարբերակ ներկայացնեին տրված track-ի համար: Որպես առաջին մրցույթի թեմատիկա ընտրվեց հայտնի Super Mario խաղի soundtrack-ը: Հաշվի առանք, որ սկզբնական շրջանում ոչ բոլորը կիմանան այդ մասին, և այդ պատճառով վերջնաժամկետ չսահմանեցինք: Որպես արդյունք ուղղակի նշեմ, որ այս պահի տվյալներով դեռևս երկու թեկնածու ռեմիքսված տարբերակներ ունենք: Մեզ մնում է միայն հուսալ և սպասել ավելի մեծ ակտիվության` այս մրցամարտի հանդեպ:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ակումբային կյանքին, սպասենք ավելի յուրահատուկ թեմատիկ միջոցառումների և գնահատեք մեր հայ DJ-ներին ոչ պակաս, քան արտասահմանցիներին:
Վարդան Գրիգորյան / iReport.am / Hi-Secure.net
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian DJ, club life, DJ life, Yerevan clubs, ակումբային կյանք, Երևանյան ակումբային կյանք| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,327








Ես համաձայն եմ էն մտքի հետ, որ մեր հայ դիջեյները ինչ-որ տեղ գերազանցում են այլ երկրներից բերված, և ուղղակի “ԱՆՈՒՆՈՎ” դիջեյներին: Բալկոնսկու ելույթին սովորականից 3 անգամ ավելի մարդիկ էին եկել (միայն նրա համար, որ ԲԱԼԿՈՆՍԿԻ անունով դիջեյն էր նվագելու..), սակայն էդ օրը DJ Smile-ը ավելի հետաքրքիր էր (մեղմ ասած), քան ինչ-որ Բալկոնսկի..
Ակումբային կյանքի պասիվությունն էլ տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են մեկնաբանել, համենայն դեպս, իմ կարծիքով էլ մեր ակումբային կյանքը դեռ շատ տեղ ունի զարգանալու ու տարածվելու…
Ես լրիվ համամիտ եմ քեզ հետ Վարդան ջան, կարծում եմ, որ մենք դեռ չենք սովորել գնահատել մերը,այն,ինչ ունենք,չնայած արդեն վաղուց ժամանակնա:
Ինչ վերաբերում է օրինակ ուսանողության միջազգային օրվան նվիրված միգոցառմանը,ես էլ կցանկանայի աըդ օրը տեսնեի ինչ որ յուրահատուկ,ստանդարտից տարբերվող մի բան:
DJ-ների շատ ալարկոտության մասին ոչինչ չեմ կարող ասել,կարող ա ավելի շուտ մոռացկոտ են
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր