Ամանորյա զեղչերի և գնումների ժամանակը…
Ամանորին մնացին հաշված օրեր, Մի տեսակ հաճելի իրարանցում ու եռանդ ա նկատվում քաղաքում, մարդիկ պատրաստվում են դիմավորել Նոր Տարին, գնումներ են կատարում, նվերներ գնում միմյանց:
Մի փոքր էլ անդրադառնանք ամանորյա գնումներին և զեղչերին:
Ամեն տեղ տոնական տրամադրություն է տիրում, գրեթե բոլոր խանութներում փակցված է «Զեղչեր» ցուցանակը: Բայց կարելի է ուշադրություն դարձնել նման մի փաստի վրա. օրինակ` խանութի վրա փակցված է «Զեղչեր 20-50% ողջ տեսականու վրա», բայց եթե ուշադիր նայես, գրեթե բոլորը զեղչված են 20%-ով միայն, իսկ ու՞ր կորան է-ն մյուս 30%-ները? Դա էլ երևի ամառային տեսականու վրա է կիրառված, կամ ընդհանրապես չկա էլ, բայց դե փաստն այն է, որ ցուցանակի վրա դա նշված է, ինչը գրավում է մարդկանց և մարդիկ մտնում են խանութ: Եվ չնայած, որ նրանց սպասելիքներն այդքան ել չեն արդարանում, մարդիկ գնում են իրենց հավանած ապրանքը այդ 20% զեղչով, և դուրս գալիս` ոչ լիարժեք բավարարված:
Բայց, այնուամենայնիվ նույն հաճախորդը հաջորդ անգամ կտեսնի այդ ցուցականը ու նորից կմտնի այդ խանութ` 50% զեղչով որևէ լավ բան գտնելու ակնկալիքով…
)))
Ինչևէ, լավ է, որ այդ 20%-ն էլ կա, լավ է, որ խանութները լի են մարդկանցով` ընդհուպ մինչև նրանց փակվելու վերջին րոպեն:
Հաճելի է տեսնել այդ ամանորյա անցուդարձը, գնումները, մարկանց այդ մի տեսակ անհանգստությունը, քանզի բոլորը ցականում են հնարավորինս լավ դիմավորոլ Նոր Տարին, չէ որ ասում են ` «ոնց կդիմավորես,նենց ել տարին կանցնի» :
Շնորհավորում ենք բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը
Թող Տարին լինի հաջողակ բոլորի համար:
Էլյա Եղիազարյան. iReport-ի համար:
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,460







հենց այսօր նման դեպք գրանցվեց մի շատ հայտնի օծանելիքի խանութում գրված էր 50% զեղչ- հարցրեցի կոնկրետ որ օծանելիքի վրա է զեղչ վաճառողուհին կեղծ ժպիտով ( տանել չեմ կարողանում կեղծ ժպիտներ)ասեց չունենք, հարցրեցի էդ դեպքում ինչու էք դրել – պատասխանեց….դրա փոխարեն ունենք նոր տեսկանի -5% զեղչով- չէիք ցանկանա տեսնել? – ինձ այս ամենը հիշացրեց ինչ որ աղանդավորական շարժում:)))))))))))))))))
сектанты а…
Դե իրականում այդ վաճառողուհին էլ մեղք չունի,իրա պարտականությունների մեջա մտնում հաճախորդին լավ սպասարկել, ժպտալով (անկախ տրամադրությունից, հոգնածությունից),ինչն էլ կարող է բավականին կեղծ լինել:
Ինչ վերաբերումա զեղչերին, ասեմ, որ մի քիչ առաջընթաց կա խանութներից մեկում` 20% զեղջի փոխարեն արդեն 25%:
հաա չէ, ճիշտ եք.. բայց դե դա էլ մեր ժամանակից է գնում էէէ, գոնե վաճառողուհին դրա դիմաց գումար է ստանում… վայ ժողովուրդ հայերի վերջին նորարարությունը առևտրի բնագավառում (ես են բաժնիցա, որ մենակ հայերը կարող էին դա անել:) ուրեմն եթե զեղչ պիտի անեն, նախ ապրանքի գինը իրա իսկական գնից բարձրացնում են 40% հետո զեղչ են անում 20% … մենք էլ ուրախանում ենք իբր էժան բան ենք առել, էհհհ
էդ շաաաատ շուտվանից ա մեր մոտ տենց զեղջերի համակարգը Ռոզա ջան
))
Մեր մոտ տենց բաները շուտ են ֆայմում ու կիրառում…
Ես էդքան ել համաձայն չեմ… կարողա կան խանութներ, որ նման բան անում են, բայց իրականում ես ուշադիր եղել եմ (հիմնականում հագուստի խանութներում), ու տեսել եմ, որ իսկպաես զեղչում են, պարզապես զեղչում են այն ապրանքը, որը արդեն մնացելա, որը պետքա շտապ վաճառվի, որ նոր ապրաք ստանան, ասենք սեզոնա փոխվում: Բայց իսկապես զեղչում են.. Իրականում իրանք հենս սկզբից են ապրանքը բավականին թանկ ասում, ու հնարավորա մի քանի հատ էդ ապրանքից վաճառելով իրանք հանեն այդ գումարը, ու հետո էլ կարան զեղչեն արդեն հանգիստ
)))
)
Դե հայ ենք ելի…
Դա էլ է ճիշտ Էլյա ջան, սկզբում էլ են շատ բարձր գին դնում, և շատ ժամանակ չարդարացված.. ես որպես վաստակավոր շոպագոլիկ կարող եմ դա հաստատել:)))))) ուղակի Հայաստանում միշտ էտպեսա, ամողջ աշարհում նոր տարին քղաքացիների համար է, մեր մոտ` քաղաքացիների հաշվին.. հետո էլ ուզում են Եվրոխորհուրդ մտնենք.. աջքիս սխալ դռնից ենք մտնում..;)
Լրիվ համաձայն եմ սխալ դռան մտքի հետ… մեր մոտ ամեն ինչ ինտեգրում են` առանց մտածելու մեր ազգային գծերի մասին ու մեր մոտ շատ ավելի սխալ են գնում շատ բաներ, քան կարային գնային… Էդ առումով մտածելու շատ բան ունենք..
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am