Բլոգինգ. բլոգի կառավարման էթիկա. 11-13 դեկտեմբերի 2009
«Բլոգինգ. Բլոգի կառավարման էթիկա» սեմինար քննարկում
«Համահայկական Երիտասարդական Միջազգային Կենտրոն» հիմնադրամի կողմից ս.թ դեկտեմբերի 11-13-ը կազմակերպվեց և անցկացվեց «Բլոգինգ. Բլոգի կառավարման էթիկա» սեմինար քննարկումը: Մասնակիցները 40-ն էին, որոնց թվում` փորձառու և սկսնակ բլոգերներ, Հ/Կ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն, որոնք հետաքրքրված էին բլոգի վարման էթիկայով, բլոգոսֆերայով և բլոգների առաջխաղացմամբ:
Նախապես հարկ եմ համարում նշել, որ եռօրյա հավաքի ֆորմատը բավականին անսպասելի էր, սակայն, իմ կարծիքով` նույնքան անհրաժեշտ, և հավաքի արդյունավետությունը` նույնքան բարձր:
Սեմինար քննարկումների շարքում մասնակիցների հետ իրենց փորձառությամբ և տեսակետներով կիսվեցին Տիգրան Քոչարյանը (LiveJournal-ի Pigh-ը. http://pigh.livejournal.com) և Էդգար Բարսեղյանը (LiveJournal-ի Alkhimik-ը):
Խոսվեց բլոգինգի, բլոգերային ռեսուրսների և համակարգերի, մասնավորապես` այսօր հայկական բլոգոսֆերայում գերիշխող LiveJournal բլոգերային համակարգ-սոցիալական ցանցի մասին:
Քննարկումների ժամանակ ներկայացվեցին նաև մի քանի պրեզենտացիաներ` կապված հայկական բլոգոսֆերայի և առհասարակ բլոգինգի հետ, որոնցից էին NeoMedia նախագծի կողմից վերջերս ստեղծված ArmFeeds.com կենտրոնացված բլոգերային գրառումների հեռարձակման կայքը, Տիգրան Տերտերյանի` բաց կոդերով բլոգերային համակարգերի մասին պրեզենտացիան:
Քննարկումների ժամանակ տեղի ունեցած միջոցառումներից կարևոր կհամարեմ նշել նաև մասնակիցներին տրված առաջադրանքները, որոնք կատարվեցին հենց քննարկումների ժամանակ: Արդյունքում նախնական ստեղծվեցին 3-4 բլոգներ, որոնք ներկայացվեցին առանձին պրեզենտացիաներով` մասնակիցները մասնակիցներին:
Քննարկումների վերջին օրը` դեկտեմբերի 13-ին մասնակիցները արտահայտեցին իրենց եզրափակիչ կարծիքները և հետագա անելիքների մասին իրենց տեսակետները: Որպես NeoMedia նախագծի ներկայացուցիչ` պետք է ասեմ, որ այս հանդիպումներից հետո ակնկալում եմ մի քանի հաջող արդյունքներ, որոնց մասին հետո կխոսեմ:
Ներկայացնեմ նաև փոքր ֆոտո-ռեպորտաժ Ծաղկաձորյան սեմնարներից և քննարկումներից:
——————————————————
Վարդան Պապիկյան | iReport.am
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,533




















լավն է շատ, մենակ մի դիտարկում, որքան հիշում եմ Բլոգի կառավարման էտիկա, թե ղեկավարման?
ղեկավարման էթիկա…
Շատ լավ սեմինար էր… շնորհակալ ենք կազմակերպիչներից
Ձեր բլոգի այս գրառումից մեջբերում է եղել «7օր բլոգ»–ի բլոգների տեսության մեջ՝ համապատասխան հղումով։ http://www.7or.am/blog/?p=1679 Շնորհակալություն։
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am