IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Ազատ գրառումներ, Անոնսներ

2009-ի հետադարձ հետքերով…

on Saturday, 26 December 2009Մեկնաբանություններ չկան



2009թ.-ը բարով-խերով ճանապարհելու ու անցած տարվա իրադարձությունները ամփոփելու ժամանակն ա արդեն…

(c) Powered by NeoMedia Project (2009)Տարին սկսվեց մի քիչ պասիվ. դե, բնականաբար, ամանորից հետո ոչ մեկ զահլա չի ունենում գործ անելու, նոր բան սկսելու, համ էլ ոչ շարժ ա լինում ոչ էլ… 2009-ի հունվար ամսվա վերջին արդեն ունեինք նոր նախագծի պլան, որն էլ գործի դրեցինք ու ազդարարեցինք հայկական նոր, նախադեպը չունեցող գովազդային համակարգի մուտքը, որն ի դեպ, գործում էր ոչ միայն հայկական ցանցում, այլ նախատեսված էր նաև ռուսական ցանցի համար: Նախագծի անունն էր ArmBux.ru – Армянский спонсор. Ասեմ, որ «բուքս-համակարգերի» մեջ (bux systems, pay-per-click) մենք առանձնացանք մեր ազնվությամբ :) ) քանի որ ցանցային այս ոլորտում բավականին դժվար է վստահություն ունենալ օգտվողների շրջանում, մանավանդ, երբ գործ ունես ռուսալեզու ցանցի օգտվողների հետ և որտեղ գումար վաստակելու, գովազդ տարածելու միտքն է հիմքում… այդպես, մենք մուտք գործեցինք pay-per-click ոլորտ և աշխատեցինք մոտ 3 ամիս` կորցնեոլվ ահագին ներվեր, գումար և ժամանակ :)

ArmBux Armenia pay-per-clickԲանը հասավ նրան, որ ArmBux.ru-ն ունենում էր օրեկան մինչև 2500 այցելու (60%-ը Ռուսաստանից, 20%-ը Ուկրաինա և Բելառուս, 10-15%-ը` Հայաստանից): Աժիոտաժ կար հայ օգտվողների մեջ… սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո, որոշեցինք սառեցնել համակարգը, քանի որ այն բավականին մեծ ռեսուրսներ էր պահանջում` ժամանակ, նյարդեր, գումար և այլն… մոտ 7 ամիս սառեցնելուց հետո, այսօր նորից ArmBux.ru-ն սկսել է իր աշխատանքը, սակայն նոր տարբերակով (մանրամասները տեսնել կարելի է հենց կայքում` www.ArmBux.ru):

powered by neomedia2009-ի սկիզբը նշանավորվեց նաև նրանով, որ մեր տրամադրության տակ եղած դոմեյնային անվանումների թիվն անցավ 30-ից, որոնցից մեծամասնության վրա սկսեցին աշխատել վեբ-կայքեր, մի մասը` բետա-տարբերակով, մյուս մասն էլ ուսումնասիրողական ռեժիմով: 2009-ից արդեն նախկին Lux.am դիզայն ստուդիային փոխարինեց մեր նոր բրենդային անվանումը` NeoMedia-ն: Այն արդեն իր մեջ պարունակում էր և մի քանի կոմերցիոն առաջարկներ և ոչ կոմերցիոն ինտերակտիվ նախագծեր… NeoMedia-ի sub-project-ների թվին տարվա ընթացքում ավելացան iReport.am և HotList.am կայքերը, տարվա վերջում արդեն լույս աշխարհ հանեցինք ArmFeeds.com-ը, որը դեռ այսպես ասած` փորձաշրջան է անցնում հայկական ցանցում…

Տարին փաստորեն հարուստ էր իրադարձություններով, միջոցառումներով և նոր ծանոթություններով, որոնցից նշանակալից էին X-Tech և BestBuy ընկերությունների կողմից նախաձեռնված և պարբերական դարձած IT-ակումբի հավաքները, NeoMedia-ի կողմից կազմակերպված Հայ բլոգերների ակումբի հանդիպումը, Համահայկական երիտասարդական միություն հիմնադրամի կազմակերպած Ծաղկաձորյան բլոգինգ սեմինարը, Digitec անիվների վրա ցուցահանդեսները և այլն…

Տարվա վերջում NeoMedia-ի թիմն իրեն լավ զգալու ևս մեկ առիթ ունեցավ` ստանալով լավագույն IT ֆոտո-ռեպորտաժ նոմինացիայի 3-րդ մրցանակը UITE-ի կողմից:

molorak project2009-ի ընթացքում NeoMedia-ի ևս մեկ ենթանախագիծը` ՄՈԼՈՐԱԿ-ն ունեցավ մեծ առաջընթաց. ՄՈԼՈՐԱԿ-ի շրջանակներում գործարկվեցին մի քանի բլոգներ, որոնք արդեն գործում են և ունեն արդյունավետ տարածում, որոնցից մի մասն էլ կգործարկվի արդեն այս երկու օրերի ընթացքում: Նշեմ նրանցից մի քանիսը` blog.nalbandyan.biz, kirarakan.info, sergomuradyan.com, video-week.com, arevelk.info… Կարծում եմ, որ 2010-ին ևս մի քանիսը կավելանան այս շարքին:

NeoMedia-ի ևս մեկ կարևոր ռեսուրսներից դարձավ հայկական վեբ և ՏՏ անվտանգությանը վերաբերող բլոգի գործարկումը Hi-Secure.net հասցեով:hi-secure.net blog logo

2009-ին մեր կողմից ստեղծված ռեսուրսների մեջ առաջին անգամ հայտնվեց նաև հայկական ակումբային կյանքին վերաբերող և DJ-ական պորտալ` www.DJ2DJ.am-ը: Արդեն մոտ հինգ ամսվա աշխատանքային շրջանում կայքն ունի հայ և արտասահմանցի դիջեյների DJ2DJ logoմասին ոչ մեծ տեղեկություններ, գրանցված բազմաթիվ օգտվողներ և տեղի ունեցած միջոցառումները լուսաբանող մեծաթիվ ֆոտո-ռեպորտաժներ: Պետք է նշեմ նաև, որ DJ2DJ.am կայքում գործում է նաև օն-լայն 24-ժամյա ռադիոն, որով անընդմեջ հեռարձակվում է բարձրորակ տրանս և հաուս երաժշտություն: Որպես գովազդ` նաև ասեմ, որ կայքից նաև կարող եք տեղեկանալ Երևան քաղաքում տեղի ունենալիք միջոցառումների մասին… :) )

Համագործակցությունների և նոր ծանոթությունների մասով առանձահատուկ էին iReport.am անհատական ռեպորտաժների կայքի և Digitec-ի, Սփյուռ-ի և IWPR-ի միջև համագործակցությունները, որոնք արդեն  արդյունավետ արտահայտվում են iReport.am կայքում…

2009-ի ուշագրավ իրադարձություններից կարող եմ նշել նաև իմ գործունեությունը հանրահայտ ֆեյսբուքում և թվիթերում. Ֆեյսբուքյան ընկերներիս թիվն արդեն տարվա վերջին հասնում է 1660-ի, իսկ ֆեյսբութիս էջի PageRank-ը Google որոնողական համակարգը գնահատում է 5 :) Փաստորեն, դարձել եմ կարևոր ռեսուրս որոնողական համար :) ) (առանձին նաև կներկայացնեմ բլոգիս հետ կապված վիճակագրություն):

Դե իսկ եթե շարունակեմ, կարող է մի ամբողջ գիրք ստացվել NeoMedia-ի վիճակագրությունն ու տարվա իրադարձությունների ամփոփումը… Երկար գլուխ հարդուկելու կարիք էլ կարծում եմ չկա… մնում ա մի բան սպասել 2010-ին. ինտերնետի որակն ու ինտերնետային օգտվողների որակը կլավանան և հենց մեկը ես ստիպված չեմ լինի նշել հայկական ինտերնետի ու ինտերնետիզացիայի  թերությունների մասին…

2010 yearNeoMedia-ի անունից ցանկանում եմ բոլորիս ակտիվ 2010, մեծ առաջընթաց, ինտերակտիվություն և հայկական շահերի բարձր ու ճշմարիտ դիրք թե’ ինտերնետային տիրությում և թե’ մնացած բոլոր մեդիա ոլորտներում…

2010-ին NeoMedia-ն արդեն կկազմակերպի Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ կլինեն քննարկման ենթակա բավականին շատ և ծավալուն նյութեր, կներկայացնենք նաև երկու նոր start-up նախագծեր, որոնց մասին դեռ շուտ է խոսել, ինչպես նաև վերջապես կգործարկենք մեր թիմի անկրկնելի անդամի` Անի Աբրահամյանի (Sunny) անձնական կայք-պորտֆոլիոն… :) )

Առայժմ…

Վարդան Պապիկյան | blog.papikyan.biz

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,394

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>