Հայկական ՏՀՏ ընկերությունները Վրաստանում. GITi
Հայկական 10 ՏՀՏ ընկերությունները մեծ հաջողություններով վերադարձան երկրորդ ամենամյա ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառումից, որը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 29-30 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Միջոցառմանը մասնակցեցին Edram, CHS Verisel Service, Strategic Partners, E-Works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design & Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR ընկերությունները, որոնց մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` օժանդակությամբ USAID/CAPS-ի:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Վրաստանի ՏՏ ինովացիոն մրցանակաբաշխություն 2009, որի ժյուրիի կազմում էր նաև ԻՏՁՄ ներկայացուցիչը: Մրցանակները հանձնվեցին հոկտեմբերի 30-ին: տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան ՆՈՐՔ տեղեկատվա-վերլուծական կետնրոնը` ID Cards & E-signature նախագծով, Սթրաթեջիք Փարթնըրզը` HayLand.am նախագծով, Սփյուռը` Armenia Business Directory & Yellow Pages նախագծով:
ԻՏՁՄ մամլո հաղորդագրությունից:
Այսօր` նոյեմբերի 6-ին, ԻՏՁՄ-ն կազմակերպել էր կլոր սեղան` նվիրված վերանշյալ միջոցառմանը հայկական ՏՀՏ ընկերությունների հաջող մասնակցությանը: Ներկայացվեցին կատարված աշխատանքները, համակործակցության տարբեր առաջարկներն ու առաջիկա անելիքները:
Լուսանկարները` Անի Աբրահամյանի / iReport.am
Հոդվածի գրանշումներ (tags)` CAPS, GITi, IT Armenia, UITE, Հայկական ՏՀՏ ընկերություններ, ՏՏ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,145


















Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.