Դեկտեմբերի 1 – Ասենք ՈՉ ՁԻԱՀ-ին, KAMI CLUB

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Ողջ աշխարհի հասարակությունը օգտագործում է այս օրվա խորհուրդը՝ 1 անգամ ևս հարգելու ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակը եւ համատեղելու ջանքերը՝ ուղղված վարակի հակազդմանը:
Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա 2-ը մեկում ակցիա, որը իր մեջ ընդգրկելու է Կարեն Գրիգորյանի “Ճանաչված հայերը ընդդեմ ՁԻԱՀ-ի” լուսանկարների ցուցահանդեսը և DJ Vakcina-ի ՁԻԱՀ-ին նվիրված երեկույթը:
Անցկացման վայրը` Կինո Մոսկվա և Kami ակումբ
Բացման ամսաթիվ/ժամ` 01.12.09 / 19:30
Ցուցահանդեսի տևողությունը. դեկտեմբերի 1՝ 2,5 ժամ, դեկտեմբերի 2 – 4՝ 10:00 – 18:00
ՁԻԱՀ-ին նվիրված երեկույթի տևողությունը` 5 ժամ
Նպատակը` Վարակի հակազդման մասին տեղեկացվածության բարձրացում խոցելի խմբերում և հասարակության մյուս անդամների շրջանում:
Նախագծի առաջին բաժինը անց է կացվելու կինո Մոսկվայի ցուցասրահում: Լուսանկարները ներկայացնելու է լուսանկարչական մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Գրիգորյանը: Լուսանկարներում պատկերված են լինելու Հայաստանի մշակութային ասպարեզի ներկայացուցիչները: Ընդգրկված են լինելու հայտնի երգիչներ, ռեժիսյորներ, հեռուստահաղորդավարներ, դերասաններ և այլոք՝ թվով 40 անձինք, ովքեր կրելու են այդ օրը ԱՍԵՆՔ ՈՉ ՁԻԱՀ-ին ուղերձը:
ՁԻԱՀ-ին նվիրված երեկույթը իրենից ներկայացնելու է ավելի ակտիվ ժամանց նույն միջոցառման շրջանակներում, սակայն վայրի փոփոխությանբ: Այն տեղափոխվելու է Kami ակումբ և շարունակվելու է, որպես afterparty: Այս անգամ ևս DJ Vakcina-ն հանդես է գալիս որպես կազմակերպիչ և DJ: Երեկույթի ընթացքում ելույթ են ունենալու Երևանի ժամանակակից երաժշտության լավագուն ուժերը՝ DJ-ներ, պրոյեկտներ և երգիչներ:
Հոդվածի գրանշումներ (tags)` DJ Vakcina, Kami club, photo expo, stop aids, Կամի ակումբ, ոչ ՁԻԱՀ-ին| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,713








Hamashxarhayin xaytarakutyun.
Ete exel eq ushadir……….apa knkateq, te inchqan angraget en kazmakerpichner@ ays ameni….
Kinomoskvayi dimac drvac e mi xaytarak cucapastar, vori vra grvac e DZIAH-i mijazgayin or………….AMOT tekuz henc KAREN GRIGORYANIN….Che vor DZIAH@ lav ban chi, (asum enq kananc mijazgayin or, bayc voch DZIAHI)orn el kochvum e DZIAHI dem PAYQARI Mijazgayin or…………..AMOT……….
De el chem asum xaytarak nkarneri masin, voronc kap@ shat heru er DZIAHi dem Payqaric………Tklor ev srskvogh tghamardik, karces propaganda e, voch te payqar………..
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր