Ի պաշտպանություն սեռական «փոքրամասնության»
Իրականում իրադրությունն անմխիթար է: Նույնասեռական կապերի մասին եմ խոսում: Նրանք ներկայումս ամենուր են: Քայլում եմ սիրելի փողոցներով` նրանք, մտնում եմ սիրելի օբյեկտները` …, սիրելի զբոսայգիները հարկադրաբար մոռացել եմ… Թե չէ երբեմն մի զույգ տղա ինձ` անշառ աղջկաս, կարող են այնպես նայել, որ կարմրեմ մինչև կոշիկիս ճտքերը:
Իրականում ես բնավ էլ դեմ չեմ, նրանց: Եթե գտնում են, որ իրենց համար նույն սեռի մյուս անհատը (ձին, ծաղկամանը…անհրաժեշտը նշել) ավելի գրավիչ են` խնդրեմ: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր գլխին համապատասխան աղյուսը:
Ինչևէ, խոսքս ուղղեմ «պրոտեկցիոնիստ» կազմակերպություններին.
- Հարգելի Կազմակերպություններ:
Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ «պաշտպանել շահերը» բնավ չի նշանակում «անձեռնմխելիություն շնորհել», քանզի մի խմբի շահերի ԳԵՐպաշտպանվածությունն անխուսափելիորեն հանգեցնում է այլ խմբերի շահերի ոտնահարմանը:
Ներկայումս նույնասեռականներն այնքան են պաշտպանված, որ շատ ավանդական կողմնորոշման անհատներ փոխում են իրենց սեռական «նախընտրությունները», քանզի այդպես շատ ավելի հավանական է թե’ կարիերայում, թե’ շոու-բիզնեսում, թե’ քաղաքականությունում և թե’ մի շարք այլ բնագավառներում առաջ գնալ և հասնել նպատակային բարձրունքներին:
Այստեղից հետևում է, որ նման կազմակերպությունները ոչ այնքան պաշտպանում են «խեղճ ու կրակ, որտնահարված համասեռականների» շահերը (որոնց թեկուզ թարս հայացքով նայելը հղի է ծանրագույն հետևանքներով), այլ հմտորեն գովազդում են նման ապրելակերպը:
Գեղեցիկ նախագծված միջազգային PR:
Պարզապես ևս մեկ ուղերձ ունեմ միջազգային կազմակերպություններին:
- Հարգելի Կազմակերպություններ:
Քանի որ Դուք կոչված եք պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը, ես, որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, ապավինում եմ Ձեր աջակցությանը:
Այո, սխալ չկա: Ես, ավանդական հայացքների տեր անձս, ինձ համարում եմ փոքրամասնություն: Մենք արդեն իսկապես քիչ ենք մնացել, փոքրամասնություն ենք… Միգուցե մեր շահերն է՞լ ինչ-որ մեկը պաշտպանի վերջապես:
Թե չէ… նրանք արդեն շա~տ-շատ են: Ի դեպ` ոնց հասկանում եմ, համասեռականները բազմանում են վեգետատիվ ձևով, քանի որ սեռական տառբերակով հնարավոր չէ: Առայժմ, համենայն դեպս:
Առայժմ, Escape
Ի միջիայլոց, մինչ այս պահը իմ կողմից նկատված միակ քայն այս քաոսի դեմ` Վ. Մամիկոնյանի աևձանին կից այգում լուսավորության ապահովումն էր…
Հոդվածի գրանշումներ (tags)` sexual-minorities, Հայաստան, ներքին կյանք, սեռական փոքրամասնություններ
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 13,566


