iReport.am հոկտեմբերյան վիճակագրություն
Հոկտեմբեր ամսվա iReport.am կայքի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կայքը անհամեմատ լավ արդյունքներ է ցուցադրում նախորդ ամսվա համեմատ: NeoMedia-ի տեղեկատվական նախագիծ սեպտեմբեր ամսվա համեմատ այցելել են մոտ 40% ավելի շատ և էջերի դիտումները ավելացել են մոտ 50%-ով:
Կայքի ունիկալ այցելուները (ամսվա կտրվածքով, մեկ համակարգչից` մեկ միավոր) սեպտեմբեր ամսին կազմել էին 1486, իսկ հոկտեմբեր ամսին` 2106 հոգի: Սյսպիսով iReport.am կայքի մասին իմացել են նոր` 620 այցելուներ: Կայքի սահմաններում այցելուների դիտարկումների միջին ժամանակահատվածը կազմել է 1,6 րոպե, միջին հաշվով մեկ այցելուն դիտել է 3,1 էջ:
Ուշագրավ վիճակագրական տվյալներից պետք է նշեմ, որ նախորդ ամսվա համեմատ անհամեմատ ավելացել են նաև որոնողական համակարգերի միջոցով կայք այցելած օգտվողների թիվը.
Սեպտեմբեր 2009` 234
Հոկտեմբեր 2009` 572
Հոկտեմբեր ամսին որոնողական համակարգերից այցելությունների մեծ մասը բաժին է ընկնում Google որոնողական համակարգին (294 այցելություն, 51,4%), որը սակայն տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ է, քան սեպտեմբերյան արդյունքները (172 այցելություն, 73,5%): Աճը զգալի է` որոնողական Google համակարգից 122 այցելություն ավելի սեպտեմբեր ամսվա համեմատ:
Google ընկերության ռանկավորման համակարգով iReport-ը առաջվա պես իր դիրքերի վրա է` PR5 ցուցիչով: Որոնողական գիգանտը այս պահի դրությամբ ինդեքսացրել է iReport.am-ի 922 էջեր, ինդեքսացրել է դեպի կայք ուղղված 75 հղում: Կայքը ներառված է նաև DMOZ համաշխարհային նշանակության վեբ-կայքերի կատալոգում:
Ինչ վերաբերում է այլ որոնողական համակարգերին. նախորդ` սեպտեմբեր ամսվա տվյալներով, iReport.am կայքը ոչ մի այցելություն չէր ունեցել Microsoft-ի Bing.com որոնողական համակարգից: Դա բացատրվում էր նրանով, որ Bing-ը դեռ ոչ մի էջ չէր ինդեքսացրել iReport.am կայքից: Սակայ այս ամսվա արդյունքներով արդեն 170 այցելություն եղել է հենց Bing.com-ից, որը կազմում է ընդհանուր որոնողական համակարգերից եկած այցելուների թվի 29%-ը: Շնորհակալ ենք Bing-ից ևս ![]()
Այլ որոնողական համակարգերից Yahoo-ից ունեցել ենք 19 այցելու (սեպտեմբեր ամսին` 3), ICQ.com-ից 6 այցելու (սեպտեմբեր ամսին` 0), սակայն Яндекс հանրահայտ ռուսական որոնողական համակարգից չունենք ոչ մի այցելություն: Սա խոսում է այն մասին, որ մոտակա երկու ամիսների ընթացքում մեր թիմը կզբաղվի Յանդեքսի ուղղությամբ ![]()
Եվս մեկ հետաքրքիր փաստ. iReport.am կայքի այցելուներից 79-ը այցելել են Google որոնողական համակարգում նկարներ որոնելիս (image search)` նախորդ ամսվա 58-ի փոխարեն:
Այժմ արդեն տեղեկացնեմ, թե որոնողական համակարգերից ինչ բանալի բառերով են հայտնվել iReport.am կայքում:
Ուծագրավ է, սակայն փաստ` այս որոնողական հարցումով (www.orangearmenia.am) կայք են եկել 125 այցելուներ միայն հոկտեմբեր ամսին: Նաև orangearmenia.am և orangearmenia որոնողական արդյունքներով համապատասխանաբար`61 և 19 այցելություններ են եղել: Չորրորդ հորիզոնականում է “սեքս” որոնողական հարցումը (14)
Այնուհետև` ախշատանք (11)(, ireport.am (5), armentel.am (5), nagorno karabakh republic (5) և orangearmenia am (5): Ինչպես տեսնում ենք, հոկտեմբեր ամսին iReport.am կայքում կատարված հրապարակումները Orange Armenia ընկերության գալստի մասին տվել են իրենց արդյունքները որոնողական համակարերում:
Այցելությունների ավելի քան 70%-ը բաժին է ընկնում հայկական IP-ներին, այնուհետև մեծ բաժին ունեն Ռուսաստանը, ԱՄՆ, Գերմանիան, Ուկրաինան, Ֆրանսիան և Վրաստանը (այնտեղ, որտեղ հայերը մեծ թիվ են կազմում
):
Այսքանը iReport.am-ի սեպտեմբեր-հոկտեմբերյան վիճակագրական տվյալներից ![]()
Վարդան Պապիկյան / blog.papikyan.biz
Հոդվածի գրանշումներ (tags)` Bing.com, Google, stats, visitors, Yandex, վիճակագրություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,833









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.