Ազերների նոր հարձակումների մասին
Երեկ առավոտյան, “Ռադիո Վան” բլոգի անձնակազմը, բացելով բլոգը, հանդիպեց գրությանը, որը նշված է լուսանկարում:
Արդեն պարզ էր, որ բլոգն անցել էր ադրբեջանական հաքերների “ձեռքի տակով”… Որեւէ մեկնաբանություն չեմ անում, քանի որ մեզ համար արդեն պարզ է ադրբեջանական պարտվողականություն եւ обижник-ություն ասվածը…
Նախորդ օրը բլոգում տեղադրվել էր ադրբեջանցի փոքր տղայի մասին “Такой маленький, а уже турок” վերնագրով նյութը, որտեղ պատմվում է, որ ֆրանսիական դպրոցներից մեկում սովորող 13-ամյա Մուստաֆան, անդրադառնալով 1915-ի ցեղասպանությանը, ասել է. “Եթե նույնիսկ դա տեղի է ունեցել, ապա նրանք արժանի են դրան”:
Իսկ Նոյեմբերի 24-ին մեկ այլ նյութ` “Грузины наступают исподтишка” վերնագրով, տեղեկացնում է, որ վրացիները հրատարակել են հակահայկական գրքեր: Նյութում անդրադարձ կա նաեւ ադրբեջանցիներին…
Բլոգի պատասխանատուների կարծիքով այս նյութերը կարող էին ադրբեջանական հաքերության պատճառ հանդիսացած լինել: Նրանք նաեւ կարծում են, որ տեխնիկապես բլոգն ամբողջովին ապահովագրված չէր:
Ադրբեջանցիները ջարդել են ոչ միայն բլոգը, այլ նաեւ Ռադիո Վանի եւ Русское радио-ի կայքերը: Վերջինս, մինչ այժմ էլ, վերականգնված չէ:
Այսօր 13:00-ի սահմաններում բլոգի ադմինիստրատորներից մեկը նկատել է եւս մեկ հարձակման փորձ կայքի վրա, սակայն հայ մասնագետները կարողացել են կանխել այն:
Սրանով բոլորիս համար կրկին պարզ է դառնում մի ճշմարտություն, որ Ադրբեջանում ֆինանսավորվում են հատուկ մարդիկ, ովքեր կարդում եւ ուսումնասիրում են հայկական` հատկապես ռուսալեզու բլոգներն ու կայքերը… հենց գտնում են տեխնիկական որեւէ թույլ տեղ, գոռում են “Կպա՜վ” ու անցնում գործի…
Աղբյուրը` Sard.hetq.am
P.S. Հայ բլոգերներին !!! կարդացեք և հետևեք հետևյալ խորհուրդներին, որպեսզի խուսափեք հակերների ձեռքն ընկնելուց:
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,369










LOL!!!!!!!!! Hima vor grem Adrbejancineri maman…
es kayqn el kjarden?
Ete uzum eq es comment@ karogh eq jnjel:)
Anvtangutyan nkatarumnerov:)
Չէ, ինչի համար ջնջենք??? հո տենց չի ձևը` վախեցնանք, որ կջարդեն ազերները… Էն ասածիդ հետ համաձայն եմ ու քիչ չենք գրում էդ թեմաներով` համաձայն քո ասածին
))
P.S. մի անգամ հենց նույն ԱՍՍԵՐԹ-ը ու ԱԳԵՆՏ-ը (նույն ռադիոՎանի բլոգի ջարդողները) մեր կայքը մի անգամ արդեն ջարդել են: Հիմա մի քիչ զգույշ ենք, հետևում ենք անվտանգության կանոններին ու ուրիշներին էլ խորհուրդ տալիս հետևել գոնե առաջնային անվտանգության կանոններին` http://www.ireport.am/2009/11/5-plugins/
Դրա համար արժե բլոգները տեղադրել լավ պաշտպանված սերվերներում օրինակ blogger, wordpress և այլն
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.