Google-ից փորձում են խլել Android բրենդը…
Ոմն ամերիկացի ձեռնարկատեր փորձում է հասնել նրան, որ Google-ը չկարողանա օգտագործել Android ապրանքանիշը: Ինտերնետային գիգանտը հակընդդեմ հայց է ներկայացրեմ ձեռնարկատիրոջը…
Իլլինոյս նահանգի ձեռնարկատիրոջ` Էրիկ Սփեխթի (Erich Specht) նկատմամբ դատական գործ է սկսվել, հայտնում է «Silicon Alley Insider» ընկերությունը: 1998թ. Սփեխթը Android Data Corporation անավնումով ընկերություն է բացել, որն առաջարկում է հեռահար կառավարման համակարգեր ինտերնետային խանութների և վեբ կայքերի բովանդակության համար: Տվյալ ապրանքը վաճառվել և այժմ էլ վաճառվում է Android Data ապրանքանիշի տակ: 2002թ. ամերիկյան առևտրային բյուրոյում Android Data-ն գրանցվել է որպես ապրանքանիշ:
Եվ այսպես, 2009թ. Սփեխթը մի քանի դատական հայցեր է ներկայացնում տարբեր համակարգչային և բջջային օպերատորների դեմ, որոնք խախտում էին ապրանքանիշերի մասին օրենքները: Այս ընկերությունների շարքում են Samsung, Motorola, Sprint, Nextel, Qualcomm, Texas Instruments և Google ընկերությունները (ընդհանուր` 47 ընկերություններ, որոնք այդ պահին հանդիսանում էին Google Open Headset Alliance համագորցակցության խմբի անդամ):
Բոլոր պատասխանող կողմերը, բացի Google-ից, ճանաչվեցին անմեղ տվյալ մեղադրանքներում:
Սփեխթի պնդմամբ, Google-ը, օգտագործելով Google Android բրենդը (գուգլոֆոն հեռախոսներ), արդեն 1 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտներ է ստացել: Նրա խոսքերով` Android և Android Data-ի միջև մեծ տարբերություն չկա, քանի որ Data-Ն ուղղակի կոնկրետացնում է իր ապրանքի էությունը:
Google-ն էլ իր հերթին պնդում է, որ Սփեխթը արդեն Android Data ապրանքանիշի իրավատերը չի կարող լինել, քանի որ նա ըստ օրենքի` չի երկարացրել ապրանքանիշի գրանցումը: Գիգանտ ընկերությունը հույս ունի զրկել Սփեխթին Android Data ապրանքանիշի հանդեպ ուենցած իրավունքներից:
Հոդվածի գրանշումներ (tags)` Android, brands, Google, գուգլ, ինտերնետ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,719









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.