Գրիպային նյութեր
Գրիպային գրառումների հրապարակումներ հայկական ցանցից.
Միայն հունվարի վերջին Հայաստան կհասնի խոզի գրիպի` H1N1-ի դեմ պատվաստանյութերի փոքր քանակը, այն էլ որպես ոչ օջախային երկիր: Իսկ այսօր արդեն տարբեր լրատվականներրը հաստատում են, որ H1N1-ը եկել է Հայաստան, ներկայացնում են տարբեր մոտեցումներ և մեկնաբանություններ այս խնդրի շուրջ:
Հայաստանում արձանագրվել է խոզի գիպի (H1N1) վիրուսի 3 կասկածելի դեպք։ «7օր»-ի հետ զրույցում Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանն ասել է, որ այդ երեք դեպքն էլ համարվում են կասկածելի, քանի դեռ Անգլիայում գտնվող ռեֆերենտ լաբորատորիայից հաստատող պատասխան չի եկել։ Նրա խոսքերով՝ կասկածելի հիվանդների նկատմամբ կատարվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները։ Առողջապահության նախարարությունից կոչ են անում խուճապի չմատնվել, քանի դեռ դեպքը չի հաստատվել լաբորատորիայի կողմից։ Նշենք, որ H1N1 վիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութը Հայաստանին՝ որպես վիրուսի ոչ համաճարակային օջախ, կտրամադրվի հունվարի վերջին։ Խոցելի խմբերը, ըստ մասնագետի, արդեն որոշված են և պատվաստանյութը ստանալուց հետո կսկսվեն պատվաստումները: Աղբյուրը` 7ՕՐ բլոգ:
Թուրքիայում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 30-ի։ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրի տարբեր քաղաքներում A/H1N1 վիրուսից մահացել է ևս 3 մարդ՝ 3 տարեկան աղջիկ, 9 տարեկան տղա և 40-ամյա տղամարդ։ Ըստ «TRT»-ի (7ՕՐ բլոգ):
A/H1N1 ՀԱՍԱՎ “ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ”
Եվ այսպես, խոզի գրիպը հասավ Հայաստան: Խոզի գրիպի կասկածի դեպքերը հաստատվել են, եւ Հայաստանում արդեն կա դրանով հիվանդ համարվող մարդ: Անկասկած դա լինելու է այն կայծը, որը թերեւս բավական թեժ կրակ կարող է առաջացնել Հայաստանում, նկատի ունենալով հայ հասարակության խուճապային պոտենցիալը: Խոզի գրիպի առկայության մասին եւս մի քանի տեղեկություն, եւ թերեւս կարելի է վստահ լինլ դեղատների անշլագի կապակցությամբ:
Պետք է ասել, որ խոզի գրիպը կարծես թե “ժամանակին” հասավ Հայաստան: Թվում էր, որ ի տարբերություն տնտեսական ճգնաժամի, գոնե խոզի գրիպը Հայաստանը կշրջանցի: Բայց, ինչպես երեւում է, այդ բանը տեղի չի ունենա: Խոզի գրիպը թերեւս կմնա Հայաստանում որոշ ժամանակ: Բայց ի տարբերություն տնտեսական ճգնաժամի, խոզի գրիպի այցելությունը կարծես թե նպաստավոր է իշխանության համար: Եթե ճգնաժամը ավելացնում էր իշխանության գլխացավանքը` տնտեսական անկում, սոցիալական լարման վտանգ, վարկեր գտնելու անհրաժեշտություն, ապա խոզի գրիպի պարագայում կարծես թե ավելի շատ քաղաքացիների գլուխն է ցավելու: Նրանք պետք է դեղեր որոնեն, դեղերի փող կուտակեն, աշխատեն դուրս չգալ փողոց, չշփվեն անծանոթների հետ:
Իշխանությունն էլ, իհարկե, մտածելու բան ունի` պետք է դեղերի քանակություն ապահովել, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գրիպի տարածումը վերահսկողությունից դուրս չբերելու համար: Բայց այդ քայլերի ծանրությունը ոչինչ է ճգնաժամի դեմ պայքարի քայլերի ծանրության համեմատ: Փոխարենն ինչքան բան կարող է իշխանության համար թեթեւացնել խոզի գրիպը: Բանն այն է, որ վերջին ամիսներին իշխանությունը կարողանում էր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շատ հաջողությամբ շեղել հայ-թուրքական դիլեմայով: Բայց հայ-թուրքական ուղղությունն այժմ կարծես թե կորցնում է իր արդիականությունն ու հրատապությունը, քանի որ թուրքերը կարծես թե մտադիր են արձանագրությունների վավերացման հարցին առարկայորեն անդրադառնալ գարնանը` թերեւս ապրիլին ավելի մոտ, երբ Ցեղասպանության 95-րդ տարելիցը կմոտենա:
Այդպիսով, հայ-թուրքական թեման, իհարկե հարաբերականորեն, սակայն կարծես թե պատրաստվում է “ձմեռվա քուն” մտնել: Իսկ դա նշանակում է, որ հասարակության ուշադրությունը ձմռան ընթացքում կարող էին գրավել ներքին խնդիրները, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ տնտեսական անկման հարցերը:
Հատկապես տնտեսական անկման առումով ձմեռը “խոստումնալից” կարող է լինել, որովհետեւ բնակչությունը շոշափելիորեն կզգա գազի եւ լույսի թանկացման ազդեցությունը: Իսկ հայ-թուրքական հարաբերություն չի լինի, որ բնակչության ուշադրությունը շեղես: Եվ ահա այդ առումով կարծես թե ճիշտ “ժամանակին” է գալիս խոզի գրիպը եւ օգնության “ձեռք մեկնում” թերեւս ձմեռային թեմատիկայի ընտրության դժվարության առաջ կանգնած իշխանությանը: Ձմռան ընթացքում այդ գրիպը թերեւս կդառնա հայ-թուրքական հարաբերության թեմայի փոխարինողը, գրավելով բնակչության ուշադրությունը: Ավելին, այդ գրիպի ազդեցությունն էլ ավելի մոգական կարող է լինել, քանի որ այստեղ խոսքը առողջության, կյանքի ու մահվան մասին է: Էլ ինչ մարդու իրավունք, ինչ տնտեսական անկում, ինչ սոցիալական վիճակ, եթե մարդկանց առողջությունն է լրջորեն վտանգված լինելու:
Նույնիսկ չի կարելի է բացառել, որ իշխանությունը, տեսնելով ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու հարցում գրիպի ազդեցության արդյունավետությունը, գարնանը հրաժարվի հայ-թուրքական հարաբերության գործընթացի շարունակությունից, դա ներկայացնելով որպես ազգային միասնությանը տրված նախապատվություն:
lragir.am
Երեխաներին A/H1N1-ի դեմ հատուկ պատվաստանյութ է հարկավոր. Նախարարությունը զգուշավորություն է ցուցաբերում:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր հայտարարեց, որ դեղորայքային ապահովման առումով հանրապետությունը պատրաստ է դիմակայել խոզի գրիպին: Հանրապետությունում այսօր մոտավորապես 7 500 չափաբաժին «Տամիֆլյու» տեսակի դեղորայք կա:
Նախարարի երեկվա հրահանգի համաձայն, ձեռք է բերվելու շուրջ 20 հազար չափաբաժին դեղորայք:
«ԱՀԿ-ի վերլուծություններով, պահանջներով մեզ համար անհրաժեշտ 30 հազար դոզաչափը մենք կապահովենք, դա համարվում է անհարաժեշտ քանակություն` բռնկումների, համաճարակների ժամանակ»,-ասաց Հ. Քուշկյանը:
Խոսելով պատվաստումների մասին` նախարարը նշեց, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել խոշոր ներկրող կազմակերպությունների հետ: Այս ընկերությունները, որպես գործընկերներ, իրենց աջակցությունն են հայտնել առողջապահության նախարարությանը, որ կարճ ժամանակաշրջանում Հայաստան կներկրեն պատվաստանյութեր:
«ԱՀԿ-ի ժամանակացույցով նախատեսված էր Հայաստանին պատվաստանյութերը տրամադրել միայն հունվարին, քանի որ մեզ մոտ հիվանդության գրանցման դեպքեր չէին հայտնաբերվել: Բայց մենք խնդրեցինք նաև միջազգային մի շարք կազմակերպությունների, որ այս հարցում իրենց մոտեցումը փոխեն»,-ասաց նախարարը:
Հ. Քուշկյանի խոսքով, պատվաստանյութի շուտ ներկրման դեպքում հնարավոր կլինի ոչ թե բուժել, այլ այն, նախապես օգտագործելով, կանխարգելել հիվանդությունը:
Իսկ պատվաստանյութն առաջնային պետք է ստանան ռիսկի խմբում գտնվողները` բուժանձնակազմը, կենցաղսպասարկման ոլորտի աշխատակիցները, ապա ուսանողները:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նախարարությունն ավելի զգույշ մոտեցում է ցուցաբերում: Հատուկ նրանց համար ձեռք է բերվելու ուրույն չափաբաժնով արտադրվող պատվաստանյութ. դա ավելի անվտանգ է ու կողմնակի ազդեցություն չունի:
«Մենք հիմա բանակցություններ ենք վարում այդ դեղամիջոցի ձեռք բերման ուղղությամբ երեխաների ու երիտասարդ տարիքի ազգաբնակչության համար, որ բարդություններ չունենանք»,-նշեց Հ. Քուշկյանը:
Իսկ հանդիպման վերջում, Panorama.am-ի դիտարկմանը, որ գրիպի դեպքի հայտնաբերման հենց հաջորդ օրը` այսօր, մայրաքաղաքի դեղատներում քաղաքացին չի կարողանում ձեռք բերել սեզոնային գրիպի համար նախատեսված մի շարք դեղամիջոցներ և ոչ բոլոր դեղատներում կարելի է գտնել առողջապահական դիմակներ, նախարարը նշեց, որ այսօր` ասուլիսից առաջ արդեն նախարարություն են հրավիրվել դեղերը ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնցից նախարարը պահանջել է Երևան ներկրել համապատասխան քանակությամբ դեղորայք:
Իսկ դիմակների վերաբերյալ նախարարը նշեց, որ 7 500 դիմակ կտրամադրի «USAID» կազմակերպությունը, որը կբախշի նախարարությունը:
Բայց նա ևս մեկ անգամ շեշտեց, որ մայրաքաղաք են ներկրվելու անհրաժեշտ քանակի դիմակներ, ախտահանիչ նյութեր. խուճապի մատնվելու առիթ չկա: Դեղատներում սեզոնային գրիպի համար նախատեսված, համեմատաբար էժան արժողությամբ դեղանյութերի բացակայության պատճառը նախարարը թերևս պատճառաբանեց նրանով, որ «մարդիկ ժամանակից շուտ անհանգստացել են ու նախապես ձեռք են բերեր դեղամիջոցներ, ինչն էլ դրանց` ժամանակից շուտ սպառման պատճառ է դարձել»: Աղբյուրը` Panorama.am
Единственный препарат, который существует в Армении от свиного гриппа, крайне негативно влияет на детей
Препарат «Тамифлю», который на данный момент считается основным лекарством от пандемического вируса A/H1N1 (свиной грипп), вызывает крайне негативную реакцию у детей. К такому выводу пришли британские ученые, пишет Daily Mail. По их данным, у детей принимающих противогриппозный препарат «Тамифлю», появляются проблемы со сном и пищеварительной системой.
Кроме того, как сообщают исследователи, у многих детей после принятия лекарства появились проблемы с концентрацией и упала успеваемость в школе. В настоящий момент ученые проверяют влияние препарата на печень. Следует отметить, что такие же данные были получены в результате исследований японских специалистов. В связи с этим в стране запретили давать лекарство больным от десяти до 19 лет, поскольку именно пациенты этого возраста активнее всего реагировали на препарат.
Между тем, как заявил сегодня, 10 ноября, министр здравоохранения Армении Арутюн Кушкян, в стране в настоящее время насчитывается 7,5 тысяч доз этого лекарства, и в ближайшее время в Армению будет доставлено еще 20 тысяч доз «Тамифлю». Кушкян отметил, что ведутся переговоры и по приобретению аналогов этого лекарства на крайний случай.
На сегодня во всем мире насчитывается несколько эффектных средств борьбы с вирусом, среди которых российский «Арбидол», венгерский «Ингавирин», однако в Армении зарегистрирован лишь «Тамифлю» шведского производства, пачка которого с десятью таблетками в аптеках Еревана продается за 15000 драмов (около $40). Աղբյուրը` News.am
Swine flu: Suspected H1N1 cases in Armenia yet to be confirmed
Armenian healthcare officials have confirmed that three cases of H1N1, commonly known as swine flu, are registered in Armenia this week; however the final conclusion must be given by the referent laboratory of the World Health Organization (WHO) in London.
One of the carriers of the virus is an Iranian, who arrived in Armenia from Dnepropetrovsk, Ukraine. (During the past few weeks, swine flu was rapidly spreading in Ukraine, where 90 people have already died of the H1N1 virus).
The two other people suspected of having swine flu are young residents of Echmiadzin, Armavir province, who arrived from Moscow and they are currently at the ‘Nork’ infection hospital in Yerevan. And as for the citizen of Iran, who was taken to the same hospital a few days ago, according to Ara Asoyan, Chief Infectologist of the Ministry of Healthcare of Armenia, is already cured and returned to his homeland. The young men from Echmiadzin are likely to be discharged from hospital in three days.
The results of the analyses are already sent to London, and their final answers will be ready in a few days. As of November 10, Armenia is not included in the WHO website’s (www.who.int) list of the countries with confirmed swine flu cases.
Despite assurances from health bosses that the situation in Armenia is stable and entirely under control, panic is noticed among many people here. Particularly, news is spreading that special so-called flu-fighting masks are in short supply at pharmacies in Yerevan.
In order to find out whether it is true or not, ArmeniaNow visited five different pharmacies in the Armenian capital. Medical masks were sold everywhere; however, not all of them were of high quality. The price of masks varies between 40-100 drams (about 1-3 cents). For example, at the ‘Natalie Pharm’ pharmacy the usual price for net masks had been 50 drams (13 cents) per unit, however, since yesterday their price is 100 drams (26 cents). Shop assistants at all pharmacies say that there has been no rapid rise in mask demand yet. Աղբյուրը` ArmeniaNow.com
Հոդվածի գրանշումներ (tags)` H1N1, pig flue, դեղատներ, Երևան, խոզի գրիպ, Հայաստան, ճգնաժամ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,478










Որ Հայաստանում էլ կասկածելի հիվանդներ կան, դա հաստատ է:
Իմ ծանոթներից արդեն Ֆեյսբուքում գրեցին, որ իրենց ծանոթներին հենց օդանավակայանից կարանտին են տեղափոխել:
Ռուսաստանից էին ժամանել:
Այնպես որ, ով Ռուսաստանից և հատկապես Ուկրաինայից եկողներ ունի, թող իսկապես զգույշ լինեն:
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.