Ադրբեջան. Կասպից ծովում ոչնչանում են մանր ծովախեցգետինները
Բնապահպանների խոսքերով`պահանջարկ վայելող խեցգետնանմանները ծովի աղտոտման զոհ են դարձել
Իդրակ Աբբասով, Փիրալլահի (Կովկասյան լրատու # 520, 20-ը նոյեմբերի, 2009թ.)
Ծովափին կայանած նավակներում նստած ձկնորսները հետեւում էին, թե ինչպես էր Ֆայիք Բալաեւը ծովը նետում ուռկանը եւ հետ քաշում այն դեպի ափ: Ձկնորսներն ի զուր էին եկել, որովհետեւ այս անգամ եւս նրան չհաջողվեց ոչ մի մանր ծովախեցգետին բռնել:
«Ուռկանը կրկին դատարկ էր: Երեք ժամ ջրում կանգնած եմ անցկացնել, բայց նույնիսկ 200 գրամ ծովախեցգետին էլ չեմ բռնել», – ափ վերադառնալով` ասաց նա:
«Մանր ծովախեցգետինները երկու տարի առաջ են վերացել Կասպից ծովի Ափշերոն թերակղզու ափամերձ ջրերից: Վերջին մի քանի օրվա ընթացքում համարյա դատարկաձեռն եմ տուն գալիս: Ցանցի մեջ եղած ավարը հազիվ 200-250 գրամ լինի, բայց ոչ ոք դա չի գնում, այդ պատճառով էլ տալիս եմ այն ընկերներիս` որպես խայծ օգտագործելու»:
Բաքվից 40 կիլոմետր արեւելք տեղակայված Ափշերոնի թերակղզու մոտ եղած Փիրալլահի կղզին գտնվում է Կասպից ծովում. նրա ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա երեւում են նավթային պլատֆորմները: Ըստ բնապահպանների`այստեղ եղած մանր ծովախեցգետինների պոպուլյացիայի անկման պատճառը նավթային աղտոտումն է:
«Ոչ միայն մանր ծովախեցգետինները, այլեւ Կասպից ծովի մյուս բարիքներն են չքանում նավթի եւ գազի արդյունաբերության հետեւանքով», – ասում է Բնապահպանության ոլորտում փորձագետ Թելման Զեյնալովը, որ գլխավորում է «Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոն» ՀԿ-ն:
Փորձագետը նշում է, որ մանր ծովախեցգետինները սնվում են ջրային մանր բույսերով եւ օրգանիզմներով, սակայն վերջերս ծովի հատակը խիստ աղտոտվել է նավթով, հետեւաբար` միկրոօրգանիզմները պարզապես ոչնչացել են:
«Խնդիրն այն է, որ վերջին 2 տարիների ընթացքում ծովը սկսել են մաքրել այնտեղ սուզված նավերից եւ այլ մետաղյա իրերից, ինչի արդյունքում`տարիներով կուտակված նավթային արտանետումները կրկին խառնվեցին ջրին` ոչնչացնելով ծովի ափամերձ շրջանի բուսական եւ կենդանական աշխարհը», – ասում է Զեյնալովը:
Խորհրդային Միության փլուզումից ի վեր, ադրբեջանցի մեծահարուստներից շատերն Ափշերոն թերակղզու ափին առանձնատներ էին կառուցել, եւ ըստ Զեյնալովի` սա եւս բացասաբար է անդրադարձել Կասպից ծովի ջրի որակի վրա:
«Ափշերոնի ծովափին ոչ մի ազատ տեղ չի մնացել: Ափը լի է մեծահարուստների առանձնատներով եւ մասնավոր ծովափներով: Այս կառույցները մեծ վնաս են տալիս բնությանը», – ասում է փորձագետը:
«Պետք նշել, սակայն, որ Ափշերոնում վերջերս դադարել են չմաքրված կեղտաջրերը լցնել Կասպից ծովը: Սա դրական երեւույթ է, սակայն եթե ծովի կենդանական եւ բուսական աշխարհը շարունակում է ոչնչանալ, ուրեմն դեռեւս բազում չլուծված խնդիրներ կան»:
Զեյնալովը նշում է, որ նավթային պլատֆորմներում վառվող գազն ավելի է բարդացնում խնդիրը, քանի որ այրման ընթացքում արտազատվող ֆտորիդի միացությունները թափվում են ծովի մակերեսին եւ ափին` շարունակելով աղտոտումը:
«Ծովափին եղած բաց կարմիր եւ նարնջագույն նստվածքը ֆտորիդի միացությունների արդյունքում է գոյացել: Դրանք նաեւ կենդանիների մահվան պատճառ են հանդիսանում», – ասում է փորձագետը:
Պետական նավթային «ՍՈՔԱՐ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Ագասադիք Գասիմովը, նշում է որ ընկերությունը ջանք չի խնայում` նոր տեխնոլոգիաներին տիրապետելու եւ աղտոտումը նվազեցնելու համար, ինչպես նաեւ փորձում էր վերացնել արդեն իսկ եղած աղտոտումը: Նա անգամ հերքեց այն, որ մանր ծովախեցգետինները վերանում էին:
«Այս եզրակացությունները որեւէ կերպ չեն հաստատվել պաշտոնական տեղեկատվության կամ գիտական հետազոտության միջոցով: Ամեն դեպքում, Փիրալլահիում նավթի եւ գազի արդյունահանում չի կատարվում, հետեւաբար խոսք անգամ չի կարող լինել այս տարածքի աղտոտման մասին», – վստահեցնում է Գասիմովը:
«Մոտ 20 տարի առաջ այստեղ գարեջրի հետ ընկույզ էին ուտում, եւ շատերն անգամ չգիտեին, թե մանր ծովախեցգետինն ինչ է: Իսկ հիմա գարեջրի հետ դա էլ են վաճառում. նույնիսկ ձկնորսներն են մանր ծովախեցգետինները որպես խայծ օգտագործում` չնայած 20 տարի առաջ այդ նպատակով որդերն էին օգտագործում: Եթե այժմ մանր ծովախեցգետինների պակաս է զգացվում, նշանակում է` դրանց պահանջարկը չափազանց մեծ է»:
Ակնհայտ է, որ Բաքվում գարեջրի սիրահարները ստիպված են եղել անցնել այլ նախուտեստների, քանի որ մանր ծովախեցգետինների գինն այնքան է բարձրացել, որ երեկոյան տանից դուրս սնվելը չափազանց թանկ է նստում:
«Շուկայում մանր ծովախեցգետինների 150 գրամն արժե 5-6 մանաթ (6-7.5 դոլար), իսկ պահածոների տեսքով ներկրված այս մթերքն ավելի թանկ է», – ասում է բաքվեցի Ռաֆիք Ռուսթամովը:
Կասպիական ձկնորսական ընկերությունը, որը զբաղվում է ձկնամթերքի արտադրությամբ եւ մշակմամբ, հաստատում է, որ վիճակն աղետալի է:
«Մանր ծովախեցգետիններն այստեղ չափազանց փոքր են, այդ պատճառով էլ նախընտրում ենք դրանք արտասահմանից ներկրել», – ասում է ընկերության մամլո խոսնակը:
Այս իրադրությունը, սակայն, ոչ բոլորին է տխրեցնում:
«Համարյա 5 ժամ այստեղ նստած եմ եղել եւ չկարողացա անգամ մեկ ձկնիկ բռնել: Բայց երբ որպես խայծ մանր ծովախեցգետիններ եմ օգտագործում, նույնիսկ թառափի պես մեծ ձկներն են կարթը կուլ տալիս», – ժպիտով պատմում է փիրալլահեցի ձկնորս Քամիլ Շիրինովը, ով հենց նոր թանկարժեք խայծից էր ստացել իր ընկեր Ֆայիք Բալաեւից:
Իդրակ Աբբասովը «Այնա» թերթի թղթակիցն է:

Հոդվածի գրանշումներ (tags)` Azerbayjan, caspian sea, fishing, Կասպից սով, ձկնորսություն

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!