Հայ բլոգերների ակումբ. առաջին հանդիպում
Ս.թ. նոյեմբերի 21-ին «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագիծը կազմակերպեց «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպումը: Առաջին անգամ հայ բլոգերները հանդիպեցին օֆ-լայն միջավայրում: Հանդիպմանը հրավիրվել էին բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված էին հայկական բլոգոսֆերայի և սոցիալական մեդիա ոլորտի առաջընթացով:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին 45-50 մասնակիցներ, որոնցից մեծամասնությունը բլոգերներ էին: Կային նաև ուսանողներ և լրագրողներ:
Հանդիպման ժամանակ ակտիվորեն քննարկվեցին հայկական բլոգոսֆերայի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր. մասնավորապես մեծ հետաքրքրություն դրսևորվեց բլոգերների կողմից բլոգոսֆերայի` որպես անկախ ոլորտ, գործունեության և հայկական թեմատիկ բլոգների ստեղծման և աջակցման ծրագրի շուրջ:
Հանդիպման արդյունքում, որպես կարևոր հետևանք, մոտ ժամանակներս «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագծի կողմից կարող է ներկայացվել յուրահատուկ բլոգերային համակարգ, որի մասին խոսվեց հանդիպման ժամանակ:
Բացի այդ, մասնակիցներին ներկայացվեց առաջիկայում «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագծի կողմից պլանավորվող բլոգինգ և սոցիալական մեդիա սեմինարների մասին, որի բավականին դրական արձագանքեցին բլոգերներից շատերը. որպես արդյունք` շուտով կհայտարարվի նաև «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագծի և բլոգերների հավաքի առաջին համատեղ սեմինարի մասին:
Հանդիպման կարևոր թեմաներից եղավ նաև բլոգը` որպես կոմերցիոն գործիք և եկամուտի աղբյուր լինելու մասին զրույցը:
«ՆԵՈՄԵԴԻԱ» նախագիծը հատուկ շնորհակալություն է հայտնում ԳՈՐԾՔ ընկերությանը` հանիպման կազմակերպմանն աջակցելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև 7օր.am բլոգին, Ankakh.com կայքին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ հանդիպման լուսաբանման և տեղեկության տարածման համար:
Հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ. այն կախված կլինի առաջիկայում հայկական բլոգոսֆերայի և սոցիալական մեդիա ոլորտում տեղի ունենալիք իրադարձությունների հետ:
————————————
Նյութեր «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպման մասին.
Բլոգերների ակումբի առաջին հանդիպումը կայացավ – http://www.7or.am/blog/?p=1437
Հայ բլոգերների ակումբ. նպատակներից մեկն է զարգացնել հայերեն բլոգները – http://ankakh.com/?p=23024
Հայ բլոգերների ակումբ. ֆոտո-ռեպորտաժ – http://blogs.radiovan.am/first-armenian-bloggers-meeting-fotoreportazh/
Հայ բլոգերների հավաքը – http://taisha48.livejournal.com/22316.html
Նշենք, որ այս շաբաթ կարող եք լսել նաև հարցազրույց «ՆԵՈՄԵԴԻԱ» նախագծի ադմինիստրատորների հետ`«Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպման մասին ԼՅՈՒՆ-ՍԵ ռադիոհաղորդման ժամանակ
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian blogger, Armenian bloggers club, բլոգեր, հայ բլոգեր, հայ բլոգերների ակումբ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 7,454































ԲԱյց ես ինչ դիլխորենք սաղս
)))
Բուռն քննարկումների ֆոտոներն ա լավ :ՃՃ չնայած բոլորն էլ լավն են ու հանդիպումն էլ շատ լավն էր:
Ֆոտոներից մենակ Արմանինը հավանեցի Սուլեյմանյան:))))
Apsos, chkaroxaca masnakcel, sakayn tesnelov shat canot demqer` hastat shat hetaqrqir handipum e exel…. yes Khachikic, Karenic, Blanshic u Sonayic kimanam arajin handipman masin u anpayman kashaxatem 2rd handipmany masnakcel…
Անկեղծ ասած հենց նոր նկատեցի և շատ եմ ցավում, որ անձամբ ներկա չեմ եղել: Ինքս էլ լրագրող եմ և շատ կուզենայի հաղորդակից լինել քննարկվող նյութին, ավաղ… Ֆոտոռեպորտա-ը լավն էր, բավականին հետաքրքիր և կարելի է ասել պրոֆեսիոնալ…
Es mi nkary goxacel em, dati chtaq
ոնց որ տեսնում եմ բավականին հետաքրքիր բանա եղել: ափսոսում եմ որ չկարողացա մասնակցել:
Իսկ հաջորդ հանդիպումը երբ եք պլանավորում կազմակերպել?
inch klini Font@ (tareri mecucjun@) mi kich mecacnek?
et el piti asenk ?
Հատուկ ջղային մեկնաբանություն թողող մարդկանց համար!
Կայքի բովանդակության հիմնական մասի տառատեսակների մեծությունը փոքր ինչ մեծացվել է..
Hetaqrqir kliner masnakcel handipman@! Lav ban eq mtacel shat cankali e vor hay blogerner@ havaqven u porcov poxanakven! Mekel tesar miqani mijazgayin kargi bloger stacven
Mekel hajord handipman masin manramasner vortexic karelia imanal cankutyun ka masnakcelu.
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am