IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Ազատ գրառումներ, Երևանյան

Աննպատա՞կ, թե՞ խորապես մտածված…

on Wednesday, 4 November 2009Մեկնաբանություններ չկան

USA in factsԱյսօր` նոյեմբերի 4-ին ներկա գտնվեցի ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանին. «Նոր մեդիա, բլոգինգ, սոցիալական ցանցեր և մեդիա»: հանդիպումից անմիջապես հետո արդեն պատրաստ էի գրել հանդիպման մասին տպավորություններս և այդ մասին նյութս տեղավորեցի անձնական բլոգիս մեջ:

Սոցիալական մեդիա ոլորտում ակտիվ լինել ենթադրում է ունենալ որոշակի նպատակներ այդ ոլորտի վրա ազդելու կամ ոլորտն օգտագործելու որոշակի արդյունքների համար, այնպես չէ՞:

Իսկ ի՞նչ վերնագրով պետք է ԱՄՆ դեսպանը վարի բլոգ կամ միկրոբլոգ… Ես սա չեմ կարող հասկանալ, քանի որ դեսպանը, կամ փոխդեսպանը, հյուպատոսը կատարում են դիվանագիտական աշխատանք և նրանք չեն կարող քաղաքականացված լինել: Նրանք չեն կարող որևէ այլ բլոգում թողնել մեկնաբանություն, արտահայտել միտք, կիսվել ինչ-որ իրադարձությունների մասին: Իսկ եթե չեն կարող այս տեսակի մեջ ներկայանալ, ապա ի՞նչ տեսակի մեջ ներկայանալ…. գրել անձնական առօրյայի մասի՞ն :)

Ուրեմն, ես խորհուրդ կտայի ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմին մոռանալ Սոցիալական մեդիա ոլորտում առաջխաղացման կամ թեկուզ ինֆորմացիոն տեսանկյունից ակտիվացման մտքից: Դա աննպատակ քայլ կլինի և մեր ցանցն ուղղակի կհարստանա մի քանի ծանրակշիռ բայց անիմաստ բլոգով, սոցիալական խմբով, միկրոբլոգների ցանցով և այլն:

Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԱՄՆ դեսպանատան մի բաժին այսուհետ պետք է հայկական բլոգոսֆերան ուսումնասիրի և կատարելով ռեվյու` ներկայացնի դեսպանին, սա արդեն այլ հարց է: Փաստ է, որ հայկական բլոգոսֆերան կլինի արդեն ԱՄՆ պետական մակարդակի ուշադրության կենտրոնում… Թե ինչ հետևություններ է պետք անել, դա պետք է մտածենք մենք` հայ բլոգերներս, ամեն մեկն իր թեմատիկային համապատասխան: Սակայն, հարկ է նշել, որ դա ամենևին էլ վախենալու տեղիք չի տալիս, այլ ընդհակառակը` խոսքդ ու միտքդ, կարող ես համոզված լինել, հասնելու է ինչ-որ պաշտոնական ուղղությամբ… Դե ինչ ասեմ, ողջույն դեսպա~ն :) ))

Վարդան Պապիկյան / blog.Papikyan.biz

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>