Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը` նոյեմբերի 21-ին
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ.
Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 21-ին, 19:00 Երևանում: Հանդիպման վայրն է Սարմենի 1 հասցեում գտնվող «ԳՈՐԾՔ» ընկերության հանդիպումների սրահը / Գեղարվեստի ակադեմիայի շենքի ետնամաս:
Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր բլոգերները, բլոգային կյանքով հետաքրքրված անձինք, կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները, լրագրողները: Մուտքն ազատ է բոլորի համար: Հանդիպման վայրում բոլոր մասնակիցները պետք է անցնեն ռեգիստրացիա` նշելով Անուն, Ազգանուն, բլոգային ռեսուրսը կամ լրատվամիջոցը, որը ներկայացնում են և էլ. փոստի հասցե` հետագա նորությունների ստացման համար:
Հայ բլոգերների հանդիպման առաջնահերթ նպատակն է քննարկել հայկական բլոգոսֆերային և սոցիալական մեդիա ոլորտին վերաբերող մի շարք թեմաներ, հայ բլոգերների ընդհանուր անելիքները և բլոգոսֆերան որպես անկախ ոլորտ պահպանելուն նվիրված քայլերը:
Հայ բլոգերների ակումբի հանդիպման նախաձեռնող կողմ է հանդես գալիս NeoMedia-ն իր iSOCIAL նախագծով:
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ.
Հանդիպմանը կարող են ներկա լինել բոլոր այն լրատվամիջոցները, որոնք հետաքրքրված են հայկական բլոգինգով և ցանկցություն կունենան լուսաբանել հայ բլոգերների ակումբի հանդիպումները:
Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
հանդիպումը լուսաբանելու, հարցազրույցների և այլ մանրամասների համար կարող եք կապվել հետևյալ եղանակներով.
E-mail: info@neomedia.am
Հեռ.` (094) 339488, (093) 608606
Ստորև ներկայացնում ենք նաև հանդիպման վայրը տեղորոշող քարտեզը.

Հ.Կ. Այս տեղեկատվությունը ենթակա է ազատ տարածման. Այն կարող է հրապարակվել ցանկացած լրատվամիջոցում և բլոգում:
NeoMedia Team / iSOCIAL :: www.neomedia.am/isocial.php
Օգտակար հղումներ այս թեմայով.
• Հայ բլոգերների ակումբի խումբը Facebook-ում` http://www.facebook.com/group.php?gid=265016360037
• Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպման էջը Facebook-ում` http://www.facebook.com/event.php?eid=169863117919
• iSOCIAL նախագծի խումբը Facebook-ում` http://www.facebook.com/group.php?gid=146997430329
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 5,251








Isk orakargy aweli manramasn ka?
Օրակարգում երեք կարևոր թեմաներ կան.
1. Հայկական բլոգոսֆերայի և սոցիալական մեդիա ոլորտի զարգացման հեռանկարներ և առաջխաղացման պայմաններ (կներկայացնի Վարդան Պապիկյանը), այս թեմայի շուրջ կլսվեն կարծիքներ, առաջարկներ հետագա անելիքների համար:
2. Թեմատիկ բլոգների և սոցիալական խմբերի հեռանկարները Հայաստանում:
3. Բլոգը որպես կոմերցիոն առաջխաղացման գործիք:
http://www.neomedia.am/isocial.php
Ay sa kareli e parzabanel?
Հայ բլոգերների հանդիպման առաջնահերթ նպատակն է քննարկել հայկական բլոգոսֆերային և սոցիալական մեդիա ոլորտին վերաբերող մի շարք թեմաներ
Aveli manramasneq inch harcer
Lav nor tesa comentnery. ))) Isk inchi blogNer ayl voch te bloger?
Armcomedy > որովհետև բլոգեր – ինքը նշանակում ա բլոգ վարող, իսկ քանի որ հայերենում նենց ա, որ մի բան նշանակություն ունի, դրա հոգնակիին փոխարինման ա գալիս “ներ”-ը, այսինքն, չի կարող նենց լինել, որ բլոգեր հասկանան համ հոգնակի համ էլ ինչ-որ երևույթ:
Էս դեպքում հոգնակի իմաստով ճիշտ ա օգտագործել բլոգՆԵՐ, ոչ թե բլոգեր..
Իմ կարծիքով բլոգՆեր ընդհանրապես չի հնչում: Հետո էլ բլոգ վարողը բոլգգերն է, ոչ թե բլոգերը, հետեւաբար բլոգեր ասելով հասկացվում է բլոգի հոգնակի թիվը:
Աննա ջան, հնչել, չհնչելով չի որոշվում
նորմալ տարբերակով լինում է բլոգեր, քանի որ բլոգ վարողին մենք` հայերս չենք կարեղ երկու գ-ով անվանել, դա արհեստական ա լինում, պատճառը մեր հնչյունաբանությունն ա, հետո, քանի որ բլոգերը դա բլոգ վարողն ա, ուրեմն ստացվում ա, որ բլոգի հոգնակին պետք ա լինի բլոգներ…
Դե իսկ դու ինչպես կուզես գրի… մենակ թե առանց նկատողությունների
Գերազանց անցավ! Կազմակերպիչներին մեծ շնորհակալություն բոլոր բլոգերների, բլոգգերների ու բլոգեռների կողմից… (հույս ունեմ լեզվաբաններին մի 3 տարվա թեմա տվեցի)
Հիանալի նախաձեռնություն, մեծ նպատակ… Եկեք մեզ հաջողություն մախթենք!
Հարգելի Administrator, ես ամենեւին էլ նկատողություն չեմ անում, հայտնում եմ իմ կարծիքը: Հայերենում միավանկ բառերի հոգնակին կազմվում է -եր-ով, այնպես որ հայերեն ճիշտը բլոգերն է: Ինչ վերաբերում է բլոգգերի արհեստականությանը, նույնպես համամիտ չեմ. այն կարելի է արտասանել ինչպես հարկն է:
Շնորհակալություն ուշադրության համար
P.S. Շնորհավորում եմ առաջին հանդիպման կապակցությամբ: Ցավում եմ, որ չկարողացա ներկա լինել վատառողջ լինելու պատճառով:
Ափսոս, որ ներկա չէիր հանդիպմանը Աննա…
Իսկ հայերենում միավանկների հոգնակիի մասով ասեմ, որ էս դեպքերում բացառությունը անխուսափելի ա Աննա ջան, չի կարող ուղղակի երկու իմաստ նույն արմատով նույն բառից մի ձևով գրվել…
Չնայած, մենք չենք, որ պիտի վիճենք, շուտով լեզվաբաններն իրենք էլ լավ կվիճեն էս հարցում…
Հուսով եմ՝ մյուս հանդիպմանը ներկա կլինեմ ))
Ես էլ եմ հասկանում, որ չի կարող այդպես լինել, դրա համար եմ ասում բլոգեր- բլոգի հոգնակի թիվ, բլոԳԳեր- բլոգ վարող:
Լեզվաբաններ…. էհ… հիմա կգտնեն էդ խեղճ բլոգի անտաղանդ «համարժեքը», կդարձնեն համացանցային օրագրի կարգի մի բան:
Կգտնեն… այն էլ ինչպես կգտնեն.. մոտավորապես “էլեկտրոնային պարբերական մտքադարան”, կամ ավելի վատ բան…
Ասում եք լեզվաբանների՞….
Պատահական ընկա էս քննարկման վրա ու հետաքրքրեց:
Ուրեմն էսպես. Միշտ չի, որ հայերեն հոգնակիում -ԵՐ ա ավելանում միավանկ բառերի վրա: Որոշ միավանկեր՝ դուռ, ձուկ, մուկ…. գրաբարում եղել են դուռն, ձուկն, դուռն, մուկն և այլն: Դրա համար էլ հոգնակիում ստացել են ՝էն ձևը, ինչ որ հիմա կա:
Իսկ քանի որ ԲԼՕԳ-ը պատմական հայկական ծագում ունի (թող որևէ մեկը չկասկածի, որ Խորենացին մեր առաջին բլօգերներից էր!) ու գրաբարում ԲԼՕԳՆ գրելաձևն ուներ, ապա ավտոմատ կերպով էսօրվա հոգնակին դառնում ա ԲԼՕԳՆԵՐ (ի դեպ կլոր Օ-ով գրելը պատահական չի՝ ինքը Խորենացին իր սայտում տենց էր գրում):
Դե իսկ, օրինակ, լեննագանցիների ու էդ ճյուղի բարբառ ունեցողների համար նույնիսկ արտասանության պրոբլեմ չի լինի, որովհետև իրենց մոտ էդ բառը երկվանկ է դառնում՝ ԲըԼՕԳ:
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am