Սոցիալական մեդիա. գովազդ և մարքետինգ
Ժամանակակից մեդիան և սոցիալական ցանցերը:
Ժամանակակից մեդիան մեծ մասշտամբներով մուտք է գործել սոցիալական ոլորտ: ինֆորմացիայի փոխանակման և տարածման, գովազդային շուկայի ինտեգրումը սոցիալական տարբեր շերտեր, մասնավորապես ինտերնետային տիրույթում, բերել է մի նոր մեդիա ոլորտի ստեղծման` սոցիալական մեդիա (scoial media):
Գաղտնիք չէ, որ իրենց պոտենցիալով այսօր որոշ ինտերնետային պորտալներ և սոցիալական ցանցեր առաջ են անցել տարբեր միջին հեռուստատեսային ալիքներից: Միմյանց հետ արդեն մի քանի տարի մրցակցության մեջ գտնվող Facebook և MySpace սոցիալական ցանցերն իրենցից ներկայացնում են գովազդային գերհզոր համակարգեր, որտեղ ցանկացած ապրանքի և ծառայության գովազդ կարող է արդարացնել իրեն` այլ մեդիա տարբերակների համեմատ բավականին ցածր ծախսերով: Համաշխարհային գովազդային շուկայում վերջին շրջանում բոլոր մեդիա ոլորտները գրանցեցին աննախադեպ ֆինանսական վայրէջք, բացի ինտերնետային գովազդից, որը խոսում է այն մասին, որ գովազդատուները, լավ հասկանալով ինտերնետային գովազդի արդյունավետության և մատչելիության շահավետության մասին, ավելի ու ավելի շատ միջոցներ են տրամադրում օն-լայն գովազդային կամպանիաների համար:
Facebook .com սոցիալական ցանցն այսօր արդեն ունի 300մլ-ից ավելի գրանցված օգտվողներ, MySpace-ը` ավելի քան 200մլն: համաշխարհային հզոր սոցիալական ցանցերին այս տարի ավելացավ ևս մեկը` Twitter.com սոցիալական ինտերակտիվ միկրոբլոգային համակարգը, որը թույլ է տալիս միաժամանակ կատարել գրառումներ, շփվել ծանոթների և ընկերների հետ, ինչպես նաև առաջխաղացնել բիզնեսը ցանցում: Բոլորովին վերջերս Twitter-ը վենչուրային կապիտալիստների կողմից գնահատվեց 1 մլդ ԱՄՆ դոլար, դա այն դեպքում, երբ մոտավորապես 4-5 ամիս առաջ այն գնահատվում էր 150 մլն-ից էլ պակաս: Twitter-ը ֆենոմենալ արագությամբ հավաքեց մեծ լսարան, և այսօր միկրոբլոգային ծառայություն օրեկան այցելում է մոտ 50 մլն օգտվող:
Սոցիալական ցանցերն ու պորտալները` որպես առաջխաղացման հզոր գործիքներ:
Այսօր իրեն հարգող համարյա թե բոլոր բիզնեսմենները, կոմերցիոն, ստեղծագործական, անհատական և լրատվական նախագծերը ունեն իրենց կորպորատիվ հաշվեհամարները հանրահայտ սոցիալական ցանցերում, միկրոբլոգային և բլոգերային ծառայություններում: Այսպես օրինակ, միջին վիճակագրական կոմերցիոն ընկերությունն այսօր նաև ներկայացված է Facebook-ում` իր խմբով և/կամ ապրանքանիշով, ներկայացված է Twitter-ում` իր կոմերցիոն հրապարակումների օն-լայն հոսքով (online channel), ունի YouTube վիդեոսերվիսում իր հաշվեհամարը, վարում է բլոգ կամ հասարակական բլոգերային սերվիսներից որևէ մեկում (Blogger.com, Livejournal, WordPress.com, Blog.ru) կամ կոմերցիոն կայքի մի որևէ ենթադոմեյնային տիրույթում (օրինակ` http://blog.company.com): Սոցիալական մեդիա ոլորտում ակտիվությունը մեծացնում է կազմակերպությունների վաճառքի ծավալները, մասնավորապես, եթե կազմակերպությունը ներկայացված է ցանցում նաև իր կորպորատիվ կայքէջով:
Այս մասով, հայ գործարարներին խորհուրդ կտայի, վերանայելով իրենց մարքետինգային ռազմավարությունը, մշակել նաև օն-լայն մեդիա տիրույթում առաջխաղացման տարբերակներ. ամենակարևորը` ունենալ կոմերցիոն կայքէջ, ստեղծել սոցիալական խմբեր տարբեր սոցիալական ցանցերում, կազմակերպել բլոգերային և միկրոբլոգերային աշխատանքներ, տարածվել սոցիալական էջանշումների և ինֆորմացիայի փոխանակման համակարգերում:
Հայաստանում դեռ նոր է զարգանում սոցիալական մեդիա մարքետինգը, բլոգինգ և միկրոբլոգինգ երևույթները, սոցիալական մեդիա հասարակություններն ու այս ուղղվածության գովազդային կազմակերպությունները: Այստեղ խոսքը չի գնում միայն գործարար, կոմերցիոն կազմակերպությունների մասին. ցանկացած գործունեությամբ զբաղվող անհատ կամ կազմակերպություն, ներկայանալով նաև օն-լայն տիրությում, կարող է հաջողությամբ ինտեգրվել ինտերնետային սոցիալական հասարակությանը` առաջխաղացնելով իր գործունեությունը, ստանալով նոր արդյունքներ:
Հայաստանը սոցիալական ցանցերում:
Հայաստանում սոցիալական ցանցերի հանդեպ հետաքրքրությունը մեծացավ վերջին 2-3 տարիների ընթացքում: Մասնավորապես, Одноклассники.ru սոցիալական ցանցը, կարելի է ասել, հեղափոխեց հայ երիտասարդությանը և ոչ միայն: Ըստ որոշ տվյալների այսօր Հայաստանից Одноклассники.ru ցանցում գրանցված են մոտ 300.000 օգտվողներ: Համադասարանցիների հանգրվան հանդիսացող այս սոցիալական ցանցն արդեն անցել է 40 մլն գրանցված օգտվողների սահմանը, որոնք հիմնականում հետխորհրդային երկրներից են և մի փոքր նաև արևելյան Եվրոպայի երկրներից: Շատ են նաև Facebook.com համաշխարհային ցանցում Հայաստանից օգտվողները: Այստեղ բավականին ակտիվ են նաև սփյուռքահայերը. Արտասահմանում ապրող յուրաքանչյուր երկրորդ հայ գրանցված է և օգտվում է Facebook.com սոցիալական ցանցից: Սակայն Հայաստանից օգտվող և ընդհանուր հայ Facebook-յան օգտվողների թվի մասին կոնկրետ տեղեկություններ գտնելը դժվար է:
Հայկական գովազդային շուկան:
Հայկական գովազդային շուկան հարաբերական ակտիվություն ցուցաբերեց միայն վերջին մեկ տարվա ընթացքում: Одноклассники.ru կայքում վերջին շրջանում ավելի հաճախ սկսեցին տեղադրվել տարբեր հայկական գովազդային բաններներ, որոնք գովազդում էին ժամանցային և միջոցառումների մասին տեղեկություններ: Ընդհանուր առմամբ, հայկական օն-լայն շուկան օգտվողների բավականին նոսր ծավալի պատճառով է գտնվում պասիվ վիճակում, որի հիմքում ընկած է ոչ միայն հասարակության` ինտերնետի հանդեպ հետաքրքրության պակասը, այլ նաև ինտերնետի որակն ու ոչ մատչելիությունը: Հայկական օն-լայն գովազդային շուկայի զարգացումն այսօր մեծապես կախված է կազմակերպություններից և նրանց մարքետինգային ռազմավարության նորացումից ևս:
Հայկական օն-լայն շուկայում վերջին շրջանում մի քանի նորամուծությունների շնորհիվ նոր ակտիվություն է զգացվում. մասնավորապես կոնտեքստ գովազդային համակարգերի, հայկական որոնողական, սոցիալական էջանշումների և մի քանի այլ ծառայությունների ստեղծման շնորհիվ: Մեծ է նաև Facebook, Twitter, MySpace և այլ սոցիալական ցանցերում հայ օգտվողների ակտիվության բարձրացման դերը հայկական օն-լայն գովազդային և մարքետինգային ոլորտների զարգացման մեջ: Մեզ մոտ նույնպես նկատվում է սոցիալական մեդիա ոլորտում հայ օգտվողների ակտիվության բարձրացում, ինչպես նաև տարաբնույթ սոցիալական խմբերի և բլոգերների աշխատանքի արդյունավետություն:
Մի քանի խորհուրդներ հայ ինտերնետ օգտվողներին և գործարարներին:
Ժամանակն է, որ այսօր մենք էլ օգտվենք սոցիալական մեդիայի անսահմանափակ հնարավորություններից: Օն-լայն տիրույթում գովազդային կամպանիաներն ավելի արդյունավետ են գործում, քանի որ ավանդական մեդիա ոլորտների (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր մամուլ) համեմատ ինտերնետը թույլ է տալիս գովազդը հասցնել կոնկրետ այն հասցեատիրոջը, որը մեծ հաշվով կարող է կարիք ունենալ այդ տեղեկատվության: Օն-լայն գովազդային միջավայրում օգտագործելով թիրախային մեթոդը, դուք Ձեր գովազդը հասցնում եք այն օգտվողին, որն ավելի հավանական է, որ կդառնա ձեր հաճախորդը: Targeting-ային գովազդային մեթոդներից են որոնողական և կոնտեքստ գովազդը, բաններային և տեքստային գովազդը հասարակական և մեծ պորտալներում և լրատվական կայքերում, գովազդը բլոգների և սոցիալական խմբերի միջոցով և այլ:
Հայ օգտվողներին կարող եմ առաջարկել հետևյալ մի քանի սոցիալական կայքերի, բլոգերային և միկրոբլոգերային ռեսուրսների հղումները, որոնց միջոցով կարելի է իրականացնել օն-լայն մարքետինգային շատ ու շատ ակցիաներ.
Facebook.com – աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը (ավելի քան 306 մլն օգտվող), շփման և ինֆորմացիայի փոխանակման լավագույն տարբերակը ինտերնետում: Ցանցը ժամանակակից ամենալավ հնարավորություններն է տալիս ստեղծել սոցիալական խմբեր, ապրանքանիշների էջեր և առաջխաղացնել նրանք ինտերնետում:
Twitter.com – վերջին շրջանի ամենաարագ զարգացող ինտերնետային ռեսուրսը, միկրոբլոգային համակարգ, որտեղ կարելի է կատարել ոչ մեծ գրառումներ, շփվել և զարգացնել տարբեր հարաբերություններ, ստանալ և կառավարել տարբեր ոլորտի տեղեկատվություններ:
Wordpress.com, Blogger.com, Livejournal.com – Բլոգերային անվճար համակարգեր, որոնք թույլ են տալիս գրանցել անձնական բլոգ երրորդաային դոմեյնի վրա (օրինակ` vardan.wordpress.com հասցեով):
MySpace.com – Սոցիալական ցանց, որը թույլ է տալիս փոխանակվել տեսա և ձայնային նյութերով, ինչպես նաև շփվել օն-լայն միջավայրում:
Flickr.com, Picasa.com – ինտերակտիվ ֆոտոհամակարգեր, որտեղ կարող եք հրապարակել Ձեր լուսանկարները, ստեղծել լուսանկարչական խմբեր, ֆոտո-սերիաներ, դիտել ֆոտո-ռեպորտաժներ ամբողջ աշխարհից:
Digg.com, Moemesto.ru, Memori.ru – սոցիալական էջանշումների համակարգեր, որոնց միջոցով կարող եք հրապարակել կամ պահպանել սիրելի կայքերի հղումներ, ինչպես նաև կատարել ինֆորմացիայի փոխանակում, գրանցվել տարբեր խմբերի և այլն:
LinkedIn.com – բիզնես ոլորտի սոցիալական համակարգ, որտեղ գրանցված են աշխարհի ամենահայտնի և սկսնակ գործարարները: Օգտվեք սոցիալական բիզնես համակարգի ծառայությունների և տարածեք Ձեր տեղեկատվությունը Ձեր և Ձեր կազմակերպության մասին:
ժամանակն է ակտիվացնել հայկական սոցիալական մեդիա ոլորտը…
Վարդան Պապիկյան / iReport.am / Blog.Papikyan.biz
Հոդվածի գրանշումներ (tags)` թարգեթինգ, ինտերնետ, ինտերնետային գովազդ, սոցիալական մեդիա, սոցիալական ցանցեր
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 6,623


