IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Ազատ գրառումներ

Qyart or Jaggs? Երևանյան համայնապատկեր

on Wednesday, 21 October 2009Մեկնաբանություններ չկան

Armenian societyԵրևանում 21-րդ դարը աչքի է ընկնում իր անսահման ու անիրական բազմազանություններով: Հասարակական շերտավորումները, այն էլ երիտասարդության շրջանում, կարելի է դասակարգել ըստ տասնյակ չափորոշիչների, որոնցից մեծամասնությունն իրականում ոչ այլ ինչ է, քան զուտ հայկական «անուն կպցնելու» բնավորություն…

Բոլորս գիտենք երկու հանրահայտ անվանականչությունները` «քյառթ» և «ջակի ջուգի»… Քյառթ, նույն ինքը` քյառթու: Հայտնի է քյառթու տարատեսակի ևս մի ենթաանվանում` ռաբիզ :) Քյառթուները, ինչպես ցույց է տալիս Երևանյան միջավայրը, ահավոր բացասական են տրամադրված ջակի ջուգիների նկատմամբ… ի դեպ, ջակի ջուգի, նույն ինքը` ջագի ջուգի, ջագս, երբեմն նաև` յոկո ջերի… այսպիսի ալտերնատիվ անվանումներով են կոչվում այդ մարդկանց ներկայացուցիչները քյառթուների կողմից…

Այսպես, մարդկանց մի որոշակի խումբ, որն իրեն ոչ այս և ոչ էլ այն դասին չի կարգում, մի ստվար զանգվածի անվանում է քյառթու, և մի ստվար զանգված էլ, որը նույնպես ոչ մի դասին չի պատկանում, կոչում է մեկ այլ ստվար զանգվածների ջագս, նույն ինքը` ջակի ջուգի… քաոսային իրավիճակ է իրականում: Չկա Երևանում որևէ մեկը, որն իրեն քյառթու կամ ջակի ջուգի է համարում (!): Սակայն ամեն երկրորդը ամեն երրորդին մի ինչ-որ տարբերակով անուն է կպցնում. «էս լռիվ քյառթ ա, սրա հետ գործ չունենք», կամ` «էս ջակի ջուգին ով ա»… Այս տենդենցներից ելնելով էլ հայտնվում են մարդիկ, որոնք որակավորում են դիմացինին այլ` խառնածին տարբերակով, ասենք զարգացած քյառթու, քյառթու ջագս, հետամնաց ջակի ջուգի և այլն… Սրանք այն կերպրներն են երևի, որոնք իրենց դեռ չեն գտել այս հասարակություններից որևէ մեկում և դեգերում են Երևանյան քաոսային հասարակարգերի արանքում` ինքնահաստատման որոշ փորձեր անելով :)

Ամենահետքարքիրն այն է, որ ոչ քյառթու ոչ էլ ջագս անվանողները հստակ չեն կարող մեկնաբանել, թե որն է իրականում հենց այդ նույն քյառթը կամ ջագին.. Ամեն մարդ իր տեսանկյունից գուցե կփորձի բացատրել, թե ինչ է հասկանում այս երկու արտահայտությունների տակ, բայց կարող է այնպես ստացվել, որ մեկի կողմից ջագի-ջուգիի մեկնաբանությունը համընկնի մյուսի քյառթի մեկնաբանության հետ :)

Եվ այսպես ամեն մարդ կարողանում է հստակ բնորոշել դիմացինին` քյառթ կամ ջագս… ու այսպես, մեր շրջապատում, ամենուրեք տեսականորեն վխտում են բազմաթիվ քյառթեր ու ջագիներ, որոնցից և ոչ ոք երբեք իրեն չի դասում նշվածներից ոչ մեկի շարքին… Նրանց մեջ բազմանում եմ նաև ջագի-ռաբիզները, քյառթու ջագիները և այլ ժամանակակից հայկական ռեմիքսված հասարակությունների ներկայացուցիչներ…

Իսկ ինչու ենք մենք պարտադիր անուն կպցնում դիմացինին, դա այլ հարց է, փաստ, որից անհնար է խուսափել. Հայտնվելով որոշակի հստակ պատկերացումների տեր մարդկանց շրջանում, դու պետք է արժանանաս ինչ-որ կոչման: Ցանկացած դեպքում, այդ կոչումը պատվաբեր չէ, այլապես չեն արժանացնի դրան :) Մնում է խուսափել…? Անհնար է, քանի որ մեզ մոտ ամեն քայլափոխի դա է, և այն ավելի խոր արմատներ է գցում… իրականում գոյություն չունեցող հասարակության ներկայացուցիչները շատանում են, բայց ոչ ոք, այնուամենայնիվ, չի պատկանում դրանցից ոչ մեկին…

Վ. Պապիկյան | iReport.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>