Facebook-յան երկրների ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Համաշխարհային ցանցում Facebook-ի առաջխաղացումն արդեն վաղուց անհնար է կանգնեցնել, դանդաղեցել կամ մտնել մրցակցության մեջ անալոգային ծառայության մասով: Ամբողջ աշխարհում այս րոպեի դրությամբ Facebook սոցիալական ցանցի օգտվողների թիվը կազմում է 304,489,560 գրանցված մարդ: համեմատության համար նշենք, որ Facebook-ի նախկին գլխավոր մրցակից MySpace-ի օգտվողների թիվը գնալով կրճատվում է և այս պահին կազմում է մոտ 280 մլն:

Facebook-ի և MySpace-ի վիճակագրական համեմատություն ըստ TechCrunch-ի
Այս տարվա սկզբին կատարված հետազոտություններով և վերլուծությունների համաձայն` 2009-ի վերջին Facebook-ը բավականին առաջ պետք է անցներ իր մրցակցից` MySpace-ից: Եվ, ինչպես և կանխատեսվում է, տարվա վերջին, այս ընթացքով, Facebook-ը մրցակցությունից դուրս կմնա:
Աշխարհում Facebook-ից օգտվողների քանակով առաջին հորիզոնականում է Facebook-ի հայրենիքը` ԱՄՆ-ը, որն ունի 89,5 մլն ֆեյբուքյան օգտվող:
| 10 խոշոր ֆեյսբուքյան երկրները | ||
| 1. | ԱՄՆ | 89,501,220 |
| 2. | Միացյալ թագավորություն | 21,793,400 |
| 3. | Թուրքիա | 14,058,120 |
| 4. | Ֆրանսիա | 13,243,160 |
| 5. | Կանադա | 13,230,220 |
| 6. | Իտալիա | 12,202,480 |
| 7. | Ինդոնեզիա | 10,963,880 |
| 8. | Ավստրալիա | 7,186,200 |
| 9. | Իսպանիա | 7,020,300 |
| 10. | Արգենտինա | 6,834,540 |
Ինչպես երևում է աղյուսակից, մեր հարևան Թուրքիան գտնվում է 3-րդ հորիզոնականում: Ի դեպ, 70 մլն բնակչություն և ծայրաստիճան հետամնաց ռեգիոններ ունեցող այս երկրում 14 մլն ֆեյսբուքյան օգտվողների թիվը չափազանց ազդեցիկ թիվ է կազմում: (տվյալները` checkfacebook center-ի) Սա նշանակում է, որ Թուրքիայի ինտերնետիզացված հասարակության մեծամասնությունը օգտվում է ֆեյսբուքից: Այստեղից հետևություն և նկատողություն կարելի է անել. Չնայած այն բանին, որ ոչ մի կերպ չկարողացա գտնել Հայաստանին վերաբերող ֆեյսբուքյան վիճակագրական տվյալներ, բայց կարելի է ենթադրել, որ աշխարհասփյուռ հայության մեջ ընդհանուր առմամբ կլինեն 200.000 ֆեյսբուքյան օգտվողներ: Եվ այս 200.000 օգտվողներից շատերը հասարակական հակաթուրքական գործունեությամբ են զբաղված Facebook-ի տիրույթում` ֆեյսբուքյան ադմինիստրացիային փորձելով երբեմն ինչ-ինչ Quiz-ների կամ հարցումների միջոցով պարտադրել հակաթուրքական տարբեր միջոցառումներ: Ես կասեի, դրանք անիմաստ են, քանի որ ամենահասարակ մարքետինգային տրամաբանությունը բերում է նրան, որ առաջին եռյակում գտնվող երկրի նկատմամբ ոչինչ էլ երբեք չի ձեռնարկվի, քանի որ սովորական կամ թեթև ցանկացած վիրավորանքը թուրքերի հասցեին Facebook-ի վրա կարող է միլիոններ արժենալ
Ինչ վերաբերում է Հայաստանին և հայ ֆեյսբուքյան օգտվողներին. Նախ ասեմ, որ համաշխարհային ֆեյսբուքյան քարտեզում Հայաստանի մասին թվերն առհասարակ բացակայում են: Հնարավոր է արդյոք որևէ վիճակագրական տեղեկություն հայթայթել Հայաստանի կամ հայ ֆեյսբուքյան օգտվողների մասին, չգիտեմ, սակայն փաստ է, որ Հայաստանում ֆեյսբուքը դեռ զարգանալու և արմատնել գցելու դեռ շա~տ տեղ ունի:
Իսկ ֆեյսբուքի մասին` որպես շփման, ինքնահաստատման միջոց կամ որպես մարքետինգային և սոցիալական գործիք, կխոսեմ շատ շուտով: Այս մասին նաև կխոսվի առաջիկայում iSOCIAL նախագծի շրջանակներում կազմակերպվելիք բլոգինգ և սոցիալական մեդիա սեմինարների և Հայ բլոգերների ակումբի հանդիպումների ժամանակ:
Վարդան Պապիկյան | iReport.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Facebook, social network, սոցիալական ցանցեր, վիճակագրություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,919









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.