Երևան 11 հոկտեմբերի. տոնախմբությունների ժամանակացույց

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ 2791-ԱՄՅԱԿ. Տոնախմբությունների ժամանակացույց և միջոցառումների տեղադրություններ Երևան քաղաքում..
08:30 Փոքր կենտրոնում երթևեկության դադարեցում.
11:00 Շտապօգնության և հրշեջ մեքենաների կայանում համապատասխան վայրերում.
11:00 Փողոցների և արձանների լվացում.
12:00 Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական կենտրոնների գործարկում.
15:00 Պարաօլիմպիական խաղերի մասնակիցների երթ և վազք 2791 մետր (Հաղթանակի
կամրջից մինչև Մատենադարան).
15:30 Հեծանվավազք.
16:30 Ավանդական <<կոխի>> ցուցադրական ելույթներ` <<Մարաթուկ>> համույթի
մասնակցությամբ (Մաշտոցի պող.-Բուզանդի փողոց խաչմերուկ).
17:00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցույթ (Կարապի լիճ).
14:00 Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ).
15.30 Երևանի քաղաքապետի ողջույնի խոսք (Հանրապետության հրապարակ).
16:30-20:30 Արգիշտի թագավորի գլխավորությամբ` 3000 հոգուց բաղկացած զորախմբի
բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի Այրարատ կ/թ., ապա
Հանրապետության հրապարակ).
14:00-19:00 Վարպետաց քաղաք (Հյուսիսային պողոտա).
14:00-19:00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Կասկադ համալիր).
16:00-18:00 Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (<<Տղամարդիկ>> արձանի
հարևանությամբ).
15:00-18:00 Փողային նվագախմբերի ելույթներ (Հյուսիսային պողոտա, Կարապի լիճ).
14:00-19:00 Մանկական բեմ-տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր,
ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ (Մանկական այգի).
15:00-19:00 Թատերական բեմ-մնջախաղ, բեմականացումներ, էտյուդներ (Մոսկովյան
պուրակ).
16.00-23.00 Աշխարհի ազգերի բեմ – Հայաստանում բնակվող ազգային
փոքրամասնությունների համույթների կատարումներ (Անգլիական այգիª Սունդուկյան
թատրոնի հարևանությամբ).
15:00-20:00 էստրադային բեմ – Անդրե, Հայկո (Ստ. Շահումյանի անվան հրապարակ).
18:00-23:00 Երիտասարդական բեմ-DJ-ներ, երաժիշտներ Վրաստանից, կրակային
ներկայացում (Մատենադարանի հարևանությամբ).
16:00-23:00 Ջազ երաժշտության բեմ – Լևոն Մալխասյան, <<Կատուներ>>, <<Time Reporte>>,
(Կասկադ համալիր).
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,702









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.