IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Վաղը կմեկնարկի DIGITEC-ը



Digitec Expo 2009, Yerevan

2005-ից անցկացվող DigiTec ցուցահանդեսն այս տարի ամենամեծ թվով մասնակիցները կունենա: Մինչ վաղը կմեկնարկի ցուցահանդեսը, այսօր կազմակերպիչները հանդիպեցին լրագրողներին ու որոշ տեղեկություններ հայտնեցին: Այսպես, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնեց, որ այս տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 15 տոկոսով, շատ են նաև միջազգային կազմակերպությունները: Այս ընկերություններն իրենց ամենավերջին արտադրանքները կներկայացնեն 47 տաղավարներում: Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը, կազմակերպիչների ակնկալիքով, կլինի 12 հազար այցելու:

Տաղավարներում ներկայացված չեն լինի թուրքական և վրացական ընկերությունների արտադրանքը: Կ. Վարդանյանը պարզաբանեց, որ իրենց առաջարկին ի պատասխան թուրքական համապատասխան ասոցիացիան չի էլ արձագանքել, իսկ վրացական կողմն էլ բացասական պատասխան է ուղարկել: Դրա փոխարեն արդեն տարածաշրջանային նշանակության ձեռք բերած ցուցահանդեսում Հայաստանի քաղաքացիները կարող են ծանոթանել «Էրիքսոնի», տեղական մի շարք ընկերությունների՝ այդ թվում և ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «Յունիքոմ»-ի արտադրանքին:

«Կարող ենք ասել, որ իր հետաքրքրությամբ ցուցահանդեսն իր ուրույն տեղն ունի տարածաշրջանում: Դրա հավասարը տարածաշրջանում չկա»,-ասաց Կ. Վարդանյանը, ավելացնելով, որ որակական առումով իրենց առջև դրված խնդիրը լուծված է, մնում է հասնել քանակական հաջողությունների: Տասը տարվա ընթացքում կազմակերպիչներն իրենց առջև հայցակարգով խնդիր են դրել 5 անգամ ավելացնել այս ոլորտում գործող ընկերությունների թիվը, երկու անգամ բարձրացնել արտադրողականությունը, իսկ այս ոլորտում աշխատողների քանակն ավելացնել 3-4 անգամ:

Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն պետության կողմից ՏՀՏ ոլորտի զարգացմանը և էլեկտրոնային հասարակության ստաղծմանն ուղղված խոշորագույն ծրագրերը, մասնավորապես` «Համակարգիչ բոլորի համար» և Գյումրիի տեխնոպարկի ծրագրերը:
Ցուցահանդեսի բացումը կիրականացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-ին: Ողջույնի խոսքով հանդես կգա նաև Էրիքսոն շվեդական ընկերության փոխնախագահ Յան Քեմպբելը(Jan Campbell).
DigiTec Expo 2009 ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, DigiTec Startup ֆորում, DigiTec Էլեկտրոնային կառավարում ֆորում, Digilife սեմինարների շարք, Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն:
DigiTec 2009-ի աշխատանքային ժամերն են 10:00-18:00: Մուտքն ազատ է:

Աղբյուրը` Panorama.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,212

Advertisement & web design solutions in Armenia