Blogging & PR. մաս 1
Ինտերնետային ցանկացած «օբյեկտ», ստեղծման օրվանից կարիք ունի առաջխաղացման. այն է` կայքի վարկանիշի, հաճախելիության և տեսանելիության բարձրացում: Բլոգն էլ իր հերթին, լինելով վեբ-կայք, առաջխաղացման նույն գործոններով է առաջնորդվում` մի քանի բացառություններով:
Առաջին հերթին, բլոգը, որպես տեղեկատվության և շփման ռեսուրս, պետք է հաճախ թարմացվի: Ցանկալի է, որ բլոգային ռեսուրսում օրեկան տեղ գտնեն մի քանի գրառումներ: Այս միջոցով դուք երկու կարևոր քայլ կկատարեք. նախ, այցելուն կունենա նյութ փնտրելու մեծ հնարավորություն և ավելի հավանական կլինի նրա հաջորդ այցելությունը ձեր բլոգ մոտական մի քանի օրերի ընթացքում: Երկրորդ, և ավելի կարևոր քայլ. Որոնողական համակարգերն ավելի բարձր են գնահատում հաճախ թարմացվող կայքերը (բլոգներն` առավել ևս): Իսկ այն ռեսուրսը, որը օրական մի քանի նոր նյութ է ունենում առաջարկելու, ինքնաբերաբար հայտնվում է որոնողական համակարգերի առավել հաճախ թարմացվող ռեսուրսների ցանկում, և նրա ինդեքսացնող ռոբոտը նույնիսկ օրեկան մի քանի անգամ կարող է այցելել ձեր ռեսուրս, նոր նյութերի ինդեքսացման համար: Այդպիսով, ձեր բլոգի վարկանիշի բարձրացման համար, ամենակարևոր պայմանն է բլոգի հաճախ թարմացումը:
Բլոգային ռեսուրսի վարկանիշից է կախված հանրահայտ որոնողական համակարգերում որոնողական արդյունքների (search results) բարձր դիրքերում հայտնվելը: Google որոնողական համակարգի ռանկավորման արժեքները այսօր ցանկացած ինտերնետային ռեսուրսի համարառավել կարևոր են, քանի որ ինտերնետային քաոսում լավ դիրք զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ բարձր PR արժեք (pagerank): Google PR-ի միջոցով, այս որոնողական համակարգը դասակարգում է տարբեր բնույթի կայքերն ըստ կարևորության` իրենց բնութագրերին համապատասխան: PR համակարգը ներառում է 0-ից մինչև 10 ցուցանիշները: Նշենք, որ միջին արդյունք է համարվում 3-ից 5 ցուցանիշը (տարբեր մեկնաբանություններով կարող եք այլ գնահատականներ ևս տեսնել PR-ցուցիչների համար): Ինչպես արդեն նշեցի, բլոգային ռեսուրսի PR ցուցանիշի բարձրացման համար կարևորագույն պայմանն է ռեսուրսի հաճախ թարմացվելը: Սրան գումարվում է կայքի նյութերի ցիտումը այլ բլոգներում և ինֆորմացիոն կայքերում, դեպի ռեսուրս եկող հղումների քանակը (incoming links) և կայքի (բլոգի) ներքին ստրուկտուրան, ներքին հղումները: Այսպիսով, եթե ձեր բլոգը նվիրված է ավտոմեքենաներին և այն վարում եք հայերեն լեզվով, ապա ձեզ անհրաժեշտ է հետևել գրառման բովանդակությանը` փորձելով այն համապատասխանեցնել որոնողական համակարգերի պահանջներին*:
* Որոնողական համակարգերի պահանջների մասին շրջանառվում են հարյուրավոր մեկնաբանություններ: Սակայն որոնողական համակարգերի պահանջների մասին ստույգ որևէ մեկը չի կարող տեղեկություններ տալ, բացի այդ համակարգում աշխատող օպերատորներից, որը համարյա թե բացառված է:
Ինչ ենք հասկանում որոնողական համակարգերի պահանջներ: Կան որոշակի գործողություններ, որոնց հետևելու դեպքում, դուք անվերապահորեն օգնում եք ձեր ռեսուրսի կարևորությունն ապահովելը. Եթե ուշադրություն դարձնեք, հենց այս գրառման մեջ որոշ արտահայտություններ գրված են հաստ (bold) տարբերակով: Սա օգնում է որոնողական համակարգին, որպեսզի նա ավելի ստույգ իմանա ձեր նյութի բովանդակության և նրա մեջ եղած նյութի կարևոր թեմաների մասին: Այս գրառման մեջ նաև կարող եք նկատել այն, թե ինչ քանակությամբ են գործածվում որոշակի բառեր և արտահայտություններ: Օրինակ` որոնողական համակարգ(եր), բլոգերային ռեսուրսներ և այլն: Սա նույնպես օգնում է, որպեսզզի որոնողական համակարգի ռանկավորման սկզբունքը գործի ձեր ռեսուրսի օգտին: Այս բոլոր բառերը, որոնք հիմնականում բնութագրում են նյութը, կոչվում են բանալի բառեր: Այս բառերով հետագայում նույն որոնողական համակարգում հարցում անելիս, ձեր բլոգը, կամ նրա նյութը կարող է հայտնվել որոնողական արդյունքերում**:
** Որոնողական արդյունքներում նպատակահարմար է հայտնվել առաջին 3 տասնյակում: Քանի որ որոնողական արդյունքների հաջորդ էջերի դիտումները օգտվողի կողմից ձգտում են զրոյի: Առաջին երեք էջերը կոչվում են օգտակար արդյունքներ:
Բլոգերին անհրաժեշտ է նաև բավականին ակտիվ լինել այլ բլոգերային ռեսուրսներում և հաճախ կատարել մեկնաբանություններ` թողնելով բլոգի հղումը: Դա նույնպես օգնում է բլոգերային ռեսուրսի հաճախելիության և որոնողական համակարգերում ռանկավորման բարձրացմանը:
Բլոգերային ռեսուրների առաջխաղացման առանձնահատկությունները յուրահատուկ են հենց «բլոգերային ռեսուրս» լինելու պատճառով: Առաջխաղացման համար կարևոր մյուս գործիքներն ու մեթոդները ևս պետք է չմոռանալ օգտագործել…
Շարունակելի…
Հոդվածի գրանշումներ (tags)` blog, blogging, seo, բլոգեր, բլոգինգ, ինտերնետ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,820








Ահա իմ մեկնաբանությունն ու բլոգի հղումը…
Իսկ եթե լուրջ – իմ կարծիքով պետք չէ ընկնել PR-ի հետևից և ամբողջ կայքը SEO – ի ենթարկել` առանց հաշվի առնելու, որ այդ կայքի նյութերը ի վերջո մարդիկ են կարդում, և նրանց շատ ժամանակ հաճելի չեն հաստ (bold) գրված բառերը կամ նմանատիպ այլ հնարքներ: Իհարկե, SEO – ն իր տեղն ունի, բարձր PR – ն էլ, սակայն ամենակարևորը հենց նյութն է, հոդվածները` “կոնտենտը”: Չէ՞ որ, ի վերջո, որոնող համակարգի օգնությամբ Ձեզ մոտ հայտնված այցելուին ինչ-որ բան պետք է ստիպի վերադառնալ հաջորդ անգամ:
այո, համաձայն եմ accountant, քո հետ: SEO-ն և PR-ը լիակատար քաոսի չվերածելու մասին կանդրադառնամ շուտով: Դա էլ շատ կարևոր ա:
Բայց շտապեմ ասել, որ SEO գործոնները պետք ա օգտագործել չափավոր, խելամիտ չափերի մեջ, այլապես այն հակառակ ազդեցությունը կունենա…
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր