IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

Բլոգերներին սպասում է տուգանք` գովազդային նյութի մասին չտեղեկացնելու համար..



bloggingԱՄՆ ֆեդերալ առևտրային հանձնախումբը (FTC – Federal Trade Comission) ընդունել է օրենքների նոր խումբ, որոնց համաձայն բլոգերները պարտավոր են իրենց ընթերցողներին զգուշացնել իրենց գրառումների գովազդային բնույթի մասին: Այժմ, այս օրենքի համաձայն, եթե բլոգերը չի տեղեկացնում իր ընթերցողներին նյութի` գովազդային լինելու մասին, նրան կարող են տուգանել` գովազդային մեքենայությունների համար:

Այս օրենքի մշակումը կատարվել է այն բանի համար, որպեսզի ինտերնետ օգտվողները, փնտրելով որևէ նյութ ինչ-որ ապրանքի կամ ծառայության մասին, և հայտնվելով ինչ-որ բլոգում, չընկնեն գովազդի ազդեցության տակ` նախօրոք իմանալով այդ նյութի գովազդային իսկության մասին:

Բացի այդ, վերոնշյալ ֆեդերալ հանձնախմբին անհանգստացնում է նաև այն փաստը, որ վերջին շրջանում բլոգոսֆերայում չափազանց շատացել են օգտվողներին մոլորությունների մեջ գցող կամ ընդհանրապես ստահոդ բլոգերային գրառումները, որոնք ըստ էության ուղղակիորեն գնված կամ պատվիրված նյութեր են:

Այն բլոգերները, որոնք այսուհետ չեն հետևի սույն կանոններին, սպառնում է տուգանք ընդհուպ մինչև $16.000:

Այս օրենքը վերաբերում է ոչ միայն անհատական բլոգերներին, կամ նրանց, ովքեր օգտվում են բլոգերային ծառայություններից (LiveJournal, BlogSpot, BlogSome, Blog.ru և այլն), այլ նաև միկրոբլոգային և ֆոտոբլոգային ծառայություններից օգտվողներին, որոնք նույնպես կարող են հրապարակել թաքնված կամ ակնհայտ գովազդային նյութեր: Այդպիսիք են հանրահայտ միկրոբլոգերային ծառայություններ Twitter-ը, TumblR-ը կամ Flickr-ը…

Ի դեպ, պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն այն բլոգերները, որոնք չեն հետևի արդեն ընդունված օրենքներին, այլև գովազդատուները: Դա նշանակում է, որ գովազդատուն ինքն ավելի շահագրգռված պետք է լինի իր կողմից պատվիրված նյութի գովազդային իսկության հրապարակման մեջ:

Սպասվում է, որ շուտով ամերիկյան առևտրային հանձնախումբը կսկսի անցկացնել մոնիտորինգային գործողություններ ամերիկյան բլոգոսֆերայում:

Ահա թե ինչ աստիճանի է զարգացել բլոգերային կյանքը աշխարհում, որը ստիպում է հատուկ գործողությունների դիմել նույնիսկ պետական միավորներին:

Վ. Պապիկյան | iReport.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,316

Advertisement & web design solutions in Armenia