IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Պրեզենտացիաներ

ArmLinker.com Առաջին հայկական սոցիալական էջանշումների համակարգը

on Wednesday, 21 October 2009Մեկնաբանություններ չկան


ArmLinker wallpageՀայկական ցանցում առաջին անգամ ներկայացվում է սոցիալական էջանշումների համակարգ (social bookmarking service), որի անունն է ArmLinker.com:

ինչ է իրենից ներկայացնում էջանշումների համակարգը: Ցանկացած ինտերնետից օգտվող տեղյակ է բրոուզերներում (Internet Explorer, Mozilla Firefox և այլն) կայքի հղման պահպանման գործիքների մասին (ավելի հայտնի «Bookmark this page», «добавить в закладки» անվանումներով): Սակայն համակարգչի բրոուզերում հնարավոր չէ պահպանել հարյուրավոր կայքերի հղումներ, որոնք ամեն պահի կարող են պետք լինել օգտվողին: բրոուզերի աշխատանքը շատ հաճախ կարող է դանդաղել, երբեմն` նույնիսկ կախվել աշխատանքի ընթացքում` ստեղծելով ավելորդ լարվածություններ:

Այս տեսանկյունից, տարատեսակ ու անսահմանափակ քանակությամբ հղումներ պահպանելու (էջանշելու) համար ամենահարմար եղանակը ինտերնետային սոցիալական էջանշումների համակարգերն են (social bookmarking service), որտեղ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից, մուտք գործելով Ձեր հաշվեհամար, կարող եք ավելացնել Ձեր էջանշումները: Համակարգում կարող եք ստեղծել կայքերի անձնական բաժիններ, ըստ որոնց էլ կարելի է դասակարգել սիրելի կամ կարևոր կայքերի ու էջերի, հոդվածների հղումները:

Բացի թվարկված առավելություններից, սոցիալական էջանշումների համակարգը փաստորնե նաև թույլ է տալիս կիսվել կարևոր կամ սիրելի հղումներով այլ օգտվողների հետ, որոնց նույնպես կարող են հետաքրքրել Ձեր կողմից ավելացված հղումները, լինեն դրանք նորություններ, կայքերի հղումներ, հոդվածներ, երաժշտություն կամ լուսանկար:

Կայքում ավելացվող բոլոր հղումները, որոնք նախատեսված են նաև հասարակության համար, հասանելի են լինում համակարգ այցելող բոլոր օգտվողներին կայքի առաջին էջում:

Կայքում պիտակներով կողմնորոշման դեպքում համակարգը կարելի է դիտել նաև որպես հայկական կայքերի կատալոգ` փնտրելով ամենատարբեր թեմատիկ կայքեր, հոդվածներ, երաժշտություն, լուսանկարներ և այլն:

ArmLinker.com համակարգն առաջինն է հայկական ցանցում, որն օգտվողներին առաջարկում է սոցիալական էջանշումների ամբողջական հայկական համակարգ, որից օգտվելն առավել հարմար է:

P.S. ArmLinker սոցիալական էջանշումների համակարգը նաև որակյալ գործիք է հայ վեբմաստերների, ինտերնետային մարքետոլոգների և փրոմոութերների համար…

Եվ այսպես, բարի գալուստ հայկական առաջին սոցիալական էջանշումների համակարգ` www.ArmLinker.com

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,724

Advertisement & web design solutions in Armenia