Հայկական ֆուտբոլի մեղավորները…
Հետաքրքիր ա. Եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լավ խաղար և, ենթադրենք (երազենք էլի~)` դուրք գալ խմբային փուլից ու խաղար աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում… պատկերացնում եք, թե Հայաստանի` առանց այն էլ այսքան աստղային հիվանդությամբ տառապողների թիվը կավելանար ևս մոտ քսան հոգով + մարզիչներ, բժիշկներ և այլն (էս դեպքում հաստատ մեր ֆուտբոլի հետ կապված մի քանի աբսուրդ հաստիքներ էլ կմտածեին…):
Ճիշտ ա` ես դեռ հավատում եմ, որ դեռ իմ կենդանության օրոք Հայաստանի հավաքականը մի օր կխաղա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, հուսով եմ, որ մեր հարձակվողները կկարողանան սովորել գոլ խփելլու հարմար պահին` դարպասների դիմաց հայտնվելուց, մոռանալ շախմատի մասին, հուսով եմ, որ մեր երկիրը կունենա լավ կազմակերպված երկրպագուների հզոր ԲԱՆԱԿ, առանց որոնց երգերի և աղմուկի անհնար կլինի պատկերացնել Հայաստանի ֆուտբոլը… ի հարկե, ես հուսով եմ… բայց !!! դեռ ոչ մի շարժ չեմ տեսնում դեպի այդ ամենի իրականություն դառնալը… Երկրպագուների մեջ նկատվել է մի փոքր ակտիվություն, սակայն էդ նույն ակտիվությունը երկար չի դիմանա, եթե հավաքականը 5 խաղ անընդմեջ պարտվի… դե երկրպագուն էլ մարդ ա վերջ ի վերջո… ֆուտբոլում այս բոլոր պայմանները առնվազն փոխկապակցված են, և անհնար է ունենալ հզոր երկրպագուների բանակ և «Ճ» կարգի ֆուտբոլի հավաքական կամ թիմեր… Մեկը մյուսին է օգնում բարձրանալ, բայց մեր մոտ հակառակն է
)
Հետաքրքիր հարցում են սկսել անցկացնել HayFootball.am կայքում` հարցման արդյունքներով փորձելով պարզել, թե ովքեր են հայկական ֆուտբոլի այսօրվա վիճակի մեղավորները.. Հարցմանը մասնակցելու համար այցելեք www.HayFootball.am կայք:
Վարդան Պապիկյան \ iReport.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Հայաստանի հավաքական, հայկական ֆուտբոլ, ֆուտբոլ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!