IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Ազատ գրառումներ

Մի քիչ ազերների մասին…

to turkish-azerbayjani peopleՉնայած ազեր ասելն էլ իրանց համար մեծ պատիվ ա… ճշմարիտ տարբերակով կասեմ – կովկասյան թաթարների մասին: Եթե մարդիկ մի քիչ (շատ չէ) կարդացած լինեն պատմություն, ասենք, հեռու չգնանք` 1900-ականների սկզբի իրադարձությունների մասին, երբ աշխարհը լի էր բազմատեսակ թոհուբոհերով, կիմանան, թե ինչ, ոնց, երբ – ու ազերբայջան!

1917 թվականին, բոլշևիկյան հեղափոխությանն զուգահեռ, Կովկասում ստեղծվեց այսպես կոչված Կովկասյան սեյմը` մեկ պետություն – մի քանի ազգեր` հայեր, վրացիներ, աբխազներ, օսեր, կովկասյան հույներ, լեզգիններ ու կովկասյան թաթարներ: Դեռ այս ժամանակ նրանք չունեին անուն, նրանց ուրիշ կերպ չէին կարողանում տարանջատել, երբեմն անվանում էին ուղղակի կովկասյան մուսուլմաններ… դե սա փաստ է: Ինչ ազգության մասին կարող ես խոսել, եթե ազգային ազգանուն չունեք, Ալիև, Բասսաև, Մադեդով և այլն. այսինքն ռուսականացված ու մուսուլմանական անունների միջոցով ստացված ազգանուններ, բոլոր այն ազգերի նման, որոնք ապրել են Ռուսական Կայսրությունում` չեչեններ, դաղստանցիներ, թաթարներ, չերքեզներ, ուզբեկներ, կարա-կալպակներ, ղազախներ, բաշկիրներ, կալմիկներ և այլ թյուրքալեզու կամ մոնղոլական ծագում ունեցող ցեղախմբեր:

historical Armenian lands on azeri maps

Այս քարտեզում հստակ երևում է, թե ինչքան մեծ ախորժակ ունեն ազերբայջանեցները` Սևանա լիճ, Սյունիք, Ուտիք, Արցախ, Նախիջևան և այլն :ՃՃ

1918թ.-ին, երբ Կովկասյան սեյմից անջատվեցին 3 պետություններ, պարզ էր, որ Վրաստանը կկոչվի Վրաստան, Հայաստանն իր պատմական հողերի վրա գտնվելու համար կկոչվի Հայաստան, իսկ ահա էս տերիտորիան, որն իր մեջ ներառում էր նախկին ռուսական կայսրության երկու մարզեր` Ելիզավետպոլի (Գյանջա, այսօր` Կիրովաբադ) և Բաքվի մարզերրը, կկոչվեր աստված գիտե ինչ! բայց, արի ու տես, որ ինչ-որ անուն գտնվեց` Ազերբայջան: Դե հո չէ՞ին դնելու էդ նորաստեղծ պետության անունը Կովկասյան թաթարների հանրապետություն կամ կովկասյան մուսուլմանների հանրապետություն :) Իսկ ահա` ԱԶԵՐԲԱՅՋԱՆ, լավ էլ անուն է, մանավանդ այն պայմանով, որ էդ անվան հիմքում ընկած պատմական Ատրպատական տարածքում համարյա ամբողջությամբ ապրում են թուրքմենական ծագում ունեցող թաթարներ, այն է, այսօրվա դրությամբ` ադրբեջանցիներ: Գիտենք նաև, որ Ատրպատականը եղել է նաև անկախ թագավորություն, անվանումը առաջ է եկել Մակեդոնացու զինակիցներից մեկի անունով` Ատորպոտեն (եթե անվանման մեջ սխալվում եմ` ներողություն): իսկ մեր սիրելի կովկասյան թաթարները` աղ-կոյունլյու և կարա-կոյունլյու թուրքմենական չոբան ցեղախմբերի հետնորդները, իրենց համարում են ատրպատականցիներ, ժամանակակից մուտացված ազերներ, որն էլ իր հերթին հին իրանական ցեղերի անուն է` ազեր…

լավ է չէ՞… փաստորեն մարդիկ հսկայական պատմություն ունեն ու էսօրվա դրությամբ պատմական հայտնագործություններ են անում. Դա Վինչիի արյան մեջ ադրբեջանցու արյուն են հայտնաբերում, գծում են պատմական ադրբեջանական քարտեզներ, գրում են պատմության գրքեր, սեփականացնում են Շիրվանի ու Աղվանքի պատմությունները` որպես հին ազերբայջանական պատմություն, կարդում են տարբեր ակադեմիական դասախոսություններ Եվրոպական երկրներում, ներկայացնում իրենց դարավոր մշակույթը, ասում, թե հայերն իրենց ողջ պատմության ընթացքում սեփականացրել են ազերբայջանական մշակութային օբյեկտները ու տեղը կառուցել եկեղեցիներ, մզկիթները քանդել են ու խաչքերեր դրել… լավ է էլի… Ըստ որոշ «պատմական քարտեզների»` Սևանա լճի արևելյան ափը հին ազերբայջանական պատմական տարածքներից է, Իջևանը, Դիլիջանը, Արցախը, պատմական հայկական Ուտիքն ու Սյունիքը նույնպես ազերբայջանական տարածքներ են որոնք հայերը խլել են նրանցից և հենց հիմա էլ շարունակում են ասիմիլյացիոն գործողությունները, ազերբայջանական ազգային և մշակութային արժեքների վերացում, շարունակում են անջատված պահել ազերբայջան մայր պետության և պատմական ազերբայջանական Նախիջևանը միմյանցից…Ուղղակի փորձի կամ հետաքրքրության համար Google որոնողական համակարգում որոնեք Atropotene անվանումը և լացեք… ամբողջ ինֆորմացիայի գերակշռող մասը ցույց է տալլիս, որ Atropotene անվանումը կապված է ազերբայջան կամ ազերի անվանման հետ: Կան որոշ այլ տեղեկությունները, բայց…

Դե հալալ ա էլի: Նավթն էդքան ուժ ունի, անում են: Հայերը, Հայաստանը միայն լացել գիտե, սովորել ենք Ողբ Եդեսիոյի շրջանից լացել, ողբալ այնքան հաճույքով, որ նույնիսկ հին հույն ողբերգակները այդքան ֆանտազիա չէին կարող ունենալ:

Այսօր արդեն մեր հողի վրա` Իգդիրում կա այսպես կոչված «Երևանի վտարանդի ադրբեջանական կառավարություն», որը լայնաֆորմատ գործում է Թուրքիայի սահմաններում:

Turkestan mzkith… Դե չէ, ինչպես երևում է նյութս այնքան էլ ճիշտ չէի վերնագրել, այն պետք է լիներ «Մի փոքր մեր մասին…» Մենք` հայերս այս ամենի մեջ ավլի մեղավոր ենք, մեր մեղքով է այսօր այսպիսի իրավիճակ: Մեր պատմությունը, որի մասին այդքան հպարտությամբ մենք կարող ենք խոսել ու հպարտանալ, այսօր հավասարվում է զրոյի և այն տարբեր դեպքերում բացարձակ արժեք չունի, եթե մենք չենք զբաղվում այդ նույն պատմության պահպանմամբ: Մենք թողնում ենք, որ այդ գործով ավելի առույգ զբաղվեն «հնամենի» ազերբայջանցիները ու թյուրքերը, որոնք կարող են իրենց թույլ տալ հեռահար պլաններով` 100 տարվա ակնկալիքով, ծախսել այնքան գումար, որպեսզի արդյունքն ապահովվի գոնե մի քանի դար անց… Եվ այդ ժամանակ մեր և տարածաշրջանի իրական պատմությանը չեն փրկի ո’չ Քսենոփոնը, ո’չ պլուտարքոսը, ո’չ էլ ուրիշ հույն, հռոմեացի, հայ պատմիչները, քանի որ այդ ժամանակ պատմությունն այնքան կասկածելի դրվագներ կունենա, որոնց վերծանման համար նորանոր հանձնաժողովներ ստեղծելու և քննարկելու կարիքներ կզգացվեն. այդտեղ մենք անելու բան չենք ունենա…

Ամեն պատեհ ու անպատեհ առիթների դեպքում բոլորին, ամբողջ աշխարհին պետք է հիշեցնել իրենց մասին. The Seljuks (Turkish Selçuklular; Persian: سلجوقيان Ṣaljūqīyān; Arabic سلجوق Saljūq, or السلاجقة al-Salājiqa) were a Turkish tribe from Central Asia.[61] In 1037, they entered Persia and established their first powerful state, called by historians the Empire of the Great Seljuks (From Wikipedia), հարկավոր է հիշեցնել, որ նրանք եկել են Թուրքեստանից, Ալթայից, Միջին ու կենտրոնակա Ասիայից, նրանք այստեղ մեր հողերն ու մշակույթն են յուրացրել և այժմ համոզում են աշխարհին իրենց անտիկ էթնիկ ծագման մասին…

Եվ ի հարկե ներողություն եմ խնդրում գլխավոր նկարի ոչ կոռեկտ բովանդակության համար: Ուղղակի սրանից ավելի բովանդակալից պատկեր դժվար է գտնել ինտերնետում :) )))

Վարդան Պապիկյան / iReport.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Մեկ կարծիք »

  • destination said:

    destination…

    Megacool Blog indeed!… if anyone else has anything it would be much appreciated. Great website Enjoy!…

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>