Twitter-ը կգնահատվի $1.000.000.000 …
Հանրահայտ միկրոբլոգային գիգանտը` Twitter-ը, ամենայն հավանականությամբ ձռք կբերի մոտ ապագայում նոր ներդրողներ, որոնք կգնահատեն համակագը $1 մլրդ, այս մասին հայտնում TechCrunch-ը` հղում անելով հեղինակավոր աբյուրներին:
Սպասվում է, որ Twitter-ը կստանա $50 մլն, որոնք կուղղվեն միկրոբլոգային սերվիսի հետագա զարգացմանը:
Հիշեցնենք, որ 2009թ. փետրվարին վերջին ֆինանսավորման ժամանակ Benchmark ներդրումային ֆոնդը Twitter-ը գնահատել էր մոտավորապես $250.000.000: Այսպիսով, մոտ կես տարվա ընթացքում Twitter-ը թանկացել է $750.000.000-ով !!!
Նշենք նաև, որ comScore ընկերության վերջին հաշվետվություններով, 2009թ. հուլիսին Twitter-ում գրանցվել է 51,6 մլն ունիկալ այցելուներ: Մեկ ամիս առաջվա տվյալներով Twitter-ի այցելուների թիվը եղել էր 44,5 մլն ամբողջ աշխարհից: Այսդպիսով, մեկ ամսվա ընթացքում համակարգի այցելուների թիվն ավելացել էր 7,1 մլն մարդկանցով:
Հոդվածի գրանշումներ (tags)` Microblogging, twitter, միկրոբլոգ








[...] սերվիսի հետագա զարգացմանը>.. նյութի լեզուն` հայերեն: Կարդալ հոդվածը > Twitter = $1.000.000.000 (one billion U.S. [...]
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!