ՀՅԴ. «Սերժ Սարգսյանը գնում է Տեր-Պետրոսյանի ճանապարհով»
«Վախենամ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գնում է առաջինի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով, եւ մտադիր է իրականացնել այն, ինչ մտադիր էր անել Տեր-Պետրոսյանը»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուիչ Հրանտ Մարգարյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վերջին գործընթացների վերաբերյալ:
Նա ընդգծեց, որ հարցը շատ ավելի խորն է, քան պարզապես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերույթունների հաստատումը: Խոսքը գնում է այն մասին, որ արձանագրությունների ստորագրումը կզրկի մեր սերունդներին հավակնել Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած օրինական իրավունքներից, կխափանի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչը, վերջիվերջո, կհանգեցնի ազգային պառակտման: Հ.Մարգարյանը նշեց, որ այսօր իշխանությունների եւ քաղաքական ուժերի առաջնահերթությունը հենց ազգային պառակտումից խուսափելն է: «Ժողովուրդը պետք է վճռական „ոչ“ ասի այդ արձանագրություններին եւ կարողանա ազդել իշխանությունների հետագա քայլերի վրա, որ Լեռնային Ղարաբաղում հաղթած սերունդը կվարկաբեկվի»,- հայտարարեց նա:
Աղբյուրը` News.am
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,834









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.