Սահարան կարելի է դարձնել անտառ?
Վերջին մի քանի տարիների ընթացքում Սահարայի անապատի շուրջ մի քանի գերհզոր նախագծեր են մշակվել և գիտնականներն ու տնտեսագետները դեռ շարունակում են մտածել այդ անծայրածիր տարածությունն ի օգուտ մարդկության օգտագործելու հնարավորությունների մասին:
Դեռ անցյալ տարի Ֆրանսիայի նախագահի հովանավորությամբ մշակվեց մի նախագիծ, ըստ որի Սահարայի ամբողջ մակերեսով պետք է ստեղծվեն արևային հզոր էլեկտրակայաններ, որից ստացված էներգիայով կսնվի Եվրոպան: Նախագծին հավանություն տվեց Եվրամիությունը և այն կարծես գտնվում է ընթացքի մեջ:
Այժ արդեն, աշխարհի ապագայի մասին մտածող գիտնականներն որոշում են Սահարան վերածել անտառի… տեսականորեն գուցե հնարավոր է դա, սակայն միայն ահռելի ծախսերի և ժամանակի շնորհիվ:
Ներկայացնում եմ այս թեմայով մեջբերում ԹԵՐԹ.am-ից.
Հոդվածի գրանշումներ (tags)` գլոբալ տաքացում, Սահարա անապատ, Սահարայի անտառՆախագծի շրջանակներում գիտնականներն առաջարկում են ափամերձ գոտում տեղադրել աղազատիչ սարքավորումների համակարգ։ Այնուհետև հատուկ խողովակներով մատակարարել արտադրվող ջուրը ծառատունկի համար։ Գիտնականներն առաջարկում են տնկել Սահարայում տրոպիկական ծառեր, որոնք դիմանում են տապին։ Անտառային գոտու ստեղծումը հնարավորություն կընձեռի փոխել տարածաշրջանի կլիման։ Այսպիսով, ենթադրվում է, որ որոշ գոտիներում միջին ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով։ Գլխավոր օգուտը, սակայն, նրանում է, որ անտառը թույլ կտա տարեկան մթնոլորտից կլանել մինչև 8 մլրդ տոննա ածխաթթու գազ, հայտնում է Lenta.ru-ն։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նախագծի ամենամյա ֆինանսական ծախսերը կկազմեն 2 տրլն դոլար։ Բացասական կողմերից նշվում է միայն այն, որ անտառների հետ կապված խոնավության ավելացումը կնպաստի միջատների բազմացմանը, ինչպես նաև վարակների տարածմանը:
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,475









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.