Հայտնի բրենդները նահանջ են ապրում…
Հաճախորդները կորցրել են վստահությունը հայտնի ապրանքանիշների նկատմամբ, այսպիսի վերնագրով հոդված է հրապարակվել ԹԵՐԹ.am-ում: Մեջբերեմ մի քանի հատվածներ.
Ամերիկյան Interbrand խորհրդատվական գործակալությունը հրապարակել է Best Global Brands 2009 (Լավագույն համաշխարհային ապրանքանիշներ) զեկույցը: Վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ընդհանուր արժեքը զգալիորեն նվազել է: Coca-Cola-ն և IBM-ը, որոնք վարկանիշի երկարամյա առաջատարներն են, այս տարի էլ պահպանել են իրենց դիրքերը:
Մինչև ճգնաժամը վարկանիշում ընդգրկված ընկերությունների ընդհանուր արժեքը տարեկան աճում էր միջինը 8%-ով: Այս տարի այդ ցուցանիշը նվազել է 4,6%-ով: Ամենաշատը ճգնաժամից տուժել են ֆինանսական ընկերությունների ապրանքանիշները:
Ամենախոշոր անկումը գրանցել է շվեյցարական UBS բանկը, որի ապրանքանիշն էժանացել է երկու անգամ` մինչև $4,4 մլրդ: Գրեթե կիսով չափ նվազել է նաև Citigroup ապրանքանիշի գինը. այն ներկայում գնահատվում է $10,2 մլրդ: Զգալիորեն նվազել է նաև American Express և Morgan Stanley ապրանքանիշների գինը: Ընդ որում` փորձագետները կասկածում են, թե հաջորդ տարի հաճախորդների վստահությունը կորցրած բանկերի իմիջը կվերականգնվի: ԹԵՐԹ.am
Հայտնի բրենդների նկատմամբ հետաքրքրությունը, սակայն, դեռ վաղուց է սկսել նվազել. դրա պատճառները մի քանիսը կարող են լինել, որոնցից գլխավորն այն է, որ ժամանակակից մարդն ամեն ինչից չափից դուրս շուտ է հոգնում, այդ թվում նաև հանրահայտ բրենդներից: Մարդկանց մեջ այժմ ապրում է միշտ նորի և նորը փնտրելու անհագ ցանկությունը, որն արտահայտվում է համարյա թե բոլոր բնագավառներում` սկսած կենցաղային ապրանքներից մինչև զուգընկեր: Եվ այս հանգամանքները հաշվի առնելով` հավատալ ամերիկյան սոցիոլոգներին կամ վերլուծաբաններին, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ նրանք մարդկային հոգեբանության վերջին շրջանի շեղումները հաշվի չեն առնում:
Հոդվածի գրանշումներ (tags)` Brand, բրենդ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!