IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

PageRank թարմացման սպասումով…

on Tuesday, 22 September 2009Մեկնաբանություններ չկան



Google PRԵրբ մարդկությունը հորինում էր ինտերնետը, չգիտեր, որ օրերից մի օր գլոբալ մասշտաբով բիզնեսը կախում է ունենալու նրանից… Այսօր, երբ առանց ինտերնետի մեկ ժամ նույնիսկ չեն կարող դիմանալ միլիոնավոր մեծ ու փոքր կազմակերպություններ, ոմանք կարող են տարակուսանքով կողքից նայել իրենց և հասկանալ, որ նրանք ոչ միայն կախված են ինտերնետի լինել չլինելուց, այլ այսօրվա ինտերնետը «տնօրինող» Google-ից: Գուցե հարցնեք` իսկ ինչու` տնօրինող… այդպես, քանի որ մեր ժամանակներում ինտերնետային այդ գիգանտի շատ ծառայություններից և գործողություններից են կախված ինտերնետի հետ գոնե մի փոքր կապ ունեցող մարդկանց և կազմակերպությունների գործունեությունը և նույնիսկ կյանքը… Այո, այսօր Գուգլից է կախված համարյա թե ողջ ինտերնետը, հայերեն ասած` համացանցը… Երկու ամիս է, ինչ սպասում եմ Գուգլի հերթական PR թարմացմանը:

Նախորդ 2 անգամ Գուգլի PageRank update-ները տեղի ունեցան ժամանակային առումով մեկմեկու մոտ, և նույնիսկ անսպասելի, քանի որ Գուգլի մոտ չգրված օրենք է համարվել երկարաժամկետ ընդմիջումը, որն իր հերթին ունի իր պատճառները որոնողական համակարգի ռոբոտների ծանրաբեռնվածության և ինդեքսացման հետ կապված ժամանակային խնդիրների պատճառով: Այս երկու ամիսների ընթացքում ՆեոՄեդիայի կողմից ինտերնետում հրապարակվել են մի քանի կարևոր և մի քանի ոչ մեծ կայքեր, որոնցից յուրաքանչյուրի օպտիմիզացման վրա կատարվել են համապատասխան աշխատանքներ, և արդեն ժամանակն է տեսնել նախնական արդյունքները Գուգլ PR-ի տեսքով: Սակայն, ինչպես երևում է, նախորդ ամիսներին Գուգլի ներքին համակարգային մի քանի փոփոխությունները ազդել են հերթական PR թարմացման վրա, որի հետևանքով ամբողջ աշխարհի բազմահազարանոց վեբմաստերների բանակը երկար սպասումներից արդեն նյարդայնանում է… Սպասենք Գուգլի թարմացմանը… Կարդալ ամբողջությամբ ՆեոՄեդիա նախագծի բլոգում

Վարդան Պապիկյան

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,059

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>