IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Օբաման սպառնալիք է ԱՄՆ-ի համար?




Արդյոք Օբաման սպառնալիք է ԱՄՆ-ի համար? Այս մասին խոսում էին դեռ Օբամայի` նախագահ դառնալուց առաջ… Սակայն այսօր կան մարդիկ, ովքեր խոսում են փաստերով: Մեջբերում ենք ԹԵՐԹ.am-ից.

B. Obama. US PresidentԱվագ Ջորջ Բուշի որդին՝ Ջեբ Բուշը, որը, հոր համոզմամբ, նախախնամության կամքով պետք է դառնա ԱՄՆ նախագահ, զանգվածային հարձակում է սկսել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ, ով Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում փոխարինել է կրտսեր Բուշին, այսինքն՝ Ջեբ Բուշի եղբորը:

Այսպես, Ջեբ Բուշի կարծիքով՝ Օբաման սպառնալիք է Միացյալ Նահանգների համար:

«Առողջապահության ոլորտում նրա անհավատալի ծրագիրը, $787 մլրդ արժողությամբ միջամտությունը երկրի տնտեսությանը, բյուջեի պակասուրդը, որը հասել է $1,8 տրիլիոնի, կառավարությունը, որն արդեն միջամտում է առօրյա կյանքի յուրաքանչյուր ոլորտին. նա պարզապես ձգտում է հիմնովին փոխել պետության մեր հայեցակարգը»,- Ջեբ Բուշն այս մասին խոսել է իտալական Ռիմինի քաղաքում, ուր նա ժամանել էր մասնակցելու Comunione Liberazione կրոնա-քաղաքական կազմակերպության համագումարին մասնակցելու նպատակով:

Հարցին, թե արդյոք Օբամայի հասցեին հնչեցրած քննադատությունը կարելի է դիտարկել որպես 2012թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկ, Ջեբ Բուշը պատասխանել է, որ «խոսքն ինքնաբուխ շարժման մասին է, որից կարող է վերածնվել ամերիկյան պահպանողականությունը»: Բուշը չի բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:

Տնտեսական ճգնաժամը սկիզբ առավ դեռ Ջորջ Բուշի օրոք. ի՞նչ կաներ Ջեբը, եթե Օբամայի փոխարեն ինքն ընտրված լիներ ԱՄՆ նախագահ: Թղթակցի հարցին նա պատասխանել է. «Կիջեցնեի հարկերը առաջին հերթին փոքր բիզնեսի համար, ուղղակի ներդրումներ կկատարեի ենթակառուցվածքներում»:

Թե երբ կավարտվի ճգնաժամը, Ջեբ Բուշը չգիտի, բայց կարծում է, որ տնտեսական աճը կանխատեսվածից ավելի ուշ կգա:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,838

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>