IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ը գործարկեց նոր գովազդային բորսան

on Saturday, 19 September 2009Մեկնաբանություններ չկան



Google DoubleClick ExchangeDoubleClick Ad Exchange – նոր տարբերակը Google ընկերության կողմից գործարկվեց վերջերս, որը օգտվողներին ռեալ ժամանակում հնարավորություն կտա ղեկավարել իրենց գովազդային կամպանիաները: Ինչպես նշում է Էրիկ Շմիդտը (Eric Schmidt), Google ընկերության գործադիր տնօրենը, Դիսփլեյ-գովազդը թույլ է տալիս հիանալի հեռանկարներ օն-լայն տարածության մեջ ինտերնետ-գիգանտի բիզնեսի առաջխաղացման համար, մասնավորապես այժմ, երբ կոնտեքստ գովազդային շուկան մի փոքր դանդաղել է:

Նոր գովազդային նախագծի գործարկումը հանդիսանում է ամենակարևոր էտապներից մեկը դիսփլեյ-գովազդային շուկայում ընկերության ստրատեգիական գործընթացներում: Հենց այդ նպատակով անցյալ տարի Google-ի կողմից գնվեց DoubleClick նախագիծը $3,1 մլրդ-ով:

Վերլուծաբանները նշում են, որ այժմ Google ընկերությունը` կոնտեքստ գովազդային շուկայի և որոնողական համակարգերի անվիճելի լիդերը, դիսփլեյ-գովազդային շուկայում զիջում է իր գլխավոր մրցակցին` Yahoo-ին: Նրանց կարծիքով մոտ ժամանակներում գովազդային շուկայում նորից կարող են տեղի ունենալ հսկայական փոփոխություններ ի օգուտ ինտերնետ-գիգանտի` Google-ի, քանի որ նոր գովադային համակարգը թույլ է տալիս ավտոմատ բոլոր գովազդատուներին և կայքի ադմինիստրատորներին, որոնք օգտվում են AdWords և AdSense համակարգերից, միանալ նաև DoubleCLick Exchange համակարգին: Այս ամենը հնարավորություն է տալիս հսկայական մասշտաբներով մեծացնել DoubleClick-ի լսարանն ու հնարավորությունները:

ThinkEquity Partners ընկերության վերլուծաբանները նշում են, որ գովազդատուներն ու մարքետոլոգները կստանան 100%-անոց մուտք դեպի գովազդային լսարան, որն այսօր բավականին դժվար է ունենալ ինտերնետի սահմաններում:

iReport.am

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,891

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>